Արթին Արսլանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արթին Արսլանյան
Ծնվել էնոյեմբերի 1, 1942(1942-11-01) (76 տարեկան)
ԾննդավայրԲեյրութ, Լիբանան
ՔաղաքացիությունFlag of Lebanon.svg Լիբանան
Flag of the United States.svg ԱՄՆ
Ազգությունհայ
ԿրթությունԲեյրութի ամերիկյան համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր (1974)
Մասնագիտությունպատմաբան

Արթին Հակոբի Արսլանյան (նոյեմբերի 1, 1942(1942-11-01), Բեյրութ, Լիբանան), հայ պատմաբան: Պատմական գիտությունների դոկտոր (1974), պրոֆեսոր (1995):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արթին Արսլանյանը ծնվել է 1942 թվականի նոյեմբերի 1-ին, Բեյրութում: 1967 թվականին ավարտել է Բեյրութի ամերիկյան համալսարանը: 1973-1974 թվականներին դասավանդել է Կալիֆոռնիայի համալսարանում (Լոս Անջելես), 1974-1985 թվականներին՝ Ս. Օլաֆ (1984-1985 թվականներին՝ ամբիոնի վարիչ), 1985-1996 թվականներին՝ Բելմոնթ Էբի (ռեկտոր), 1996 թվականից՝ Մարիսթ (միաժամանակ՝ գիտական փոխնախագահ և ֆակուլտետի դեկան) քոլեջներում[1][2]:

Աշխատությունները հիմնականում վերաբերում են Մեծ Բրիտանիայի ռազմական ներկայությանը Անդրկովկասում[3] (հատկապես 1917-1919 թվականներին)[4], ԱՄՆ-ի արտաքին, Ռուսաստանի ազգային քաղաքականությանը[5], ինչպես նաև բարձրագույն կրթության տարբեր հիմնահարցերի[6]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Search»։ Marist College (անգլերեն)։ Վերցված է 2019-06-04 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005, էջ 171:
  3. Arslanian Artin։ «Arslanian, Artin H. 2017. "Britain And Middle Eastern Nationalities: WWI And After." Journal of the Society for Armenian Studies 26: 111-118.» (անգլերեն) 
  4. sharzhoomadmin։ «Dr. Arslanian Explores How British Promises to the Armenians After World War I Were Unfulfilled»։ Hye Sharzhoom (en-US)։ Վերցված է 2019-06-04 
  5. «Britain and the Transcaucasian Nationalities During the Russian Civil War (1980)»։ Wilson Center (անգլերեն)։ 2013-04-11։ Վերցված է 2019-06-04 
  6. Tamar (2015-04-24)։ «“Of Turks and Armenians” (Not About Cats)»։ I Have Cat (en-US)։ Վերցված է 2019-06-04