Արդվարդ Կանայան (ճարտարապետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Արդվարդ Կանայան (այլ կիրառումներ)
Արդվարդ Կանայան (ճարտարապետ)
Ի ծնեԱրդվարդ Խաչատուրի Կանայան
Ծնվել էնոյեմբերի 15, 1910
ԾննդավայրԹիֆլիս
Մահացել էփետրվարի 28, 2001
Ազգությունհայ
Գործունեությունճարտարապետ

Արդվարդ Խաչատուրի Կանայան (նոյեմբերի 15, 1910, Թիֆլիս - փետրվարի 28, 2001[1]), հայ խորհրդային ճարտարապետ, ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ (1971 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1932 թվականին ավարտել է Երևանի շինարարական ինստիտուտը (1933-1935 թվականներին եղել է դասախոս)։ 1943 թվականից դասավանդել է Երևանի գեղարվեստի ուսումնարանում։ ՀԽՍՀ Ժողկոմխորհին առընթեր ճարտարապետական գործերի վարչությունում եղել է հուշարձանների պահպանության բաժնի ավագ ճարտարապետ (1944-1947 թթ.)։ 1950 թվականից աշխատել է Հայարդնախագիծ ինստիտուտում (1957 թվականից՝ նախագծի գլխավոր ճարտարապետ)։ Նրա նախագծերով են կառուցված Գորիսի կինոթատրոնը (1953 թ.), Էջմիածնի մարզադաշտը (1958 թ.), Լենինականի (այժմ՝ Գյումրի) «Անտառային» շրջանի բնակելի առաջին թաղամասը (1958-1964 թթ.), ճանապարհաշինարարական մեքենաշինության գործարանի ինժեներական և 2 արտադրական մսանաշենքերը (1965 թ.), Կիրովականի քիմկոմբինատի պրոֆիլակտորիումը (1976 թ., համահեղինակ ՝ Աշոտ Կանայան), պիոներական ճամբարներ ու բնակելի տներ, Երևանի ժամացույցի գործարանի մանկապարտեզը (1953 թ.) և այլն։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 232 CC-BY-SA-icon-80x15.png