Արգանդի վզիկի սքրինինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արգանդի վզիկի շրջիկ սքրինինգ

Արգանդի վզիկի սքրինինգ, բժշկական միջամտություն, որի միջոցով հայտնաբերվում են արգանդի վզիկի ոչ նորմալ հյուսվածքները կամ բջիջները և հեռացվում, նախքան արգանդի վզիկի քաղցկեղի զարգացումը[1]։ Նպատակ ունենալով վաղաժամ հայտնաբերել և բուժել արգանդի վզիկի նեոպլազիան՝ արգանդի վզիկի սքրինինգը համարվում է արգանդի վզիկի քաղցկեղի երկրորդային կանխարգելման եղանակ[2]։ Արգանդի վզիկի քաղցկեղի առաջնային կանխարգելումը Մարդու պապիլոմավիրուսի (անգլ.՝ Human papillomavirus infection (HPV infection)) դեմ պատվաստումն է[3]։ Արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգի մի քանի մեթոդներ գոյություն ունեն, օրինակ՝ Պապ թեստը (նաև հայտնի է որպես պապ քսուկ, պապ քսուք, Պապանիկոլաուի թեստ կամ սովորական բջջաբանական հետազոտություն), հեղուկի վրա հիմնված բջջաբանական հետազոտությունը կամ հեղուկային ցիտոլոգիան (անգլ.՝ Liquid-based cytology)՝ բջջաբանական հետազոտության տեսակ, որի պարագայում վերցված նյութն ընկղմվում է հատուկ հեղուկով լցված տարայի մեջ, Մարդու պապիլոմավիրուսի ԴՆԹ թեստավորում և քացախաթթվով թեստի իրականացում։ Պապ թեստը և հեղուկի վրա հիմնված բջջաբանությունն արդյունավետ են եղել զարգացած երկրներում արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերի և մահացության մակարդակի նվազեցման տեսանկյունից, բայց նույնը չի կարելի ասել զարգացող երկրների մասին[4]։

Սքրինինգի հեռանկարային մեթոդները, որոնք կարող են կիրառվել ցածր ռեսուրսներով զարգացող երկրներում, HPV-ի ԴՆԹ-ի թեստն ու վիզուալ զննումն են[5]։ Կան մեծ տարբերություններ արգանդի վզիկի սքրինինգի ցուցանիշների և արդյունքների միջև, ընդ որում 2018 թվականին արգանդի պարանոցի քաղցկեղից մահացությունների մոտ 90%-ը տեղի է ունեցել զարգացման ցածր և միջին մակարդակ ունեցող երկրներում[6]։ Այս բացը վերացնելու նպատակով ռեսուրսները համակարգելու համար Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը 2020 թվականին ընդունել է Արգանդի վզիկի քաղցկեղի վերացման համաշխարհային ռազմավարությունը։ Այս ռազմավարության նպատակն է կանանց 90%-ին պատվաստել HPV-ի դեմ մինչև 15 տարեկանը, կանանց 70%-ի պարագայում իրականացնել սքրինինգ հետազոտություններ մինչև 35 տարեկանը և այն կրկնել մինչև 45 տարեկանը, և համապատասխանաբար նախաքաղցկեղային և ինվազիվ քաղցկեղով հիվանդների 90%-ին բուժել ու կառավարել[6]։

Ուղեցույցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարբեր երկրներ ունեն արգանդի վզիկի սքրինինգի վերաբերյալ տարբեր առաջարկություններ։

  • Եվրոպական երկրների մեծամասնությունն առաջարկում է սքրինինգ 25-ից 64 տարեկանների շրջանում[7]։ Համաձայն 2015 թվականի արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգի եվրոպական ուղեցույցների՝ HPV-ի սովորական առաջնային սքրինինգը չպետք է սկսվի 30 տարեկանից ցածր տարիքում։ Պոպուլյացիաներում արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգի համար կարելի է կիրառել ուռուցքածին HPV-ի առաջնային թեստավորումը[8]։ Անգլիայում Առողջապահության ազգային ծառայության (անգլ.՝ National Health Service) արգանդի վզիկի զննման ծրագիրը հասանելի է 25-ից 64 տարեկան կանանց համար. 25-ից 49 տարեկան կանայք ստանում են ՝ HPV թեստ անցնելու հրավեր յուրաքանչյուր 3 տարին մեկ, իսկ 50-ից 64 տարեկան կանայք՝ 5 տարին մեկ[9][10]։ Եթե կա HPV թեստի դրական արդյունք, ապա հիվանդները ենթարկվում են հետագա բջջաբանական հետազոտության (ՊԱՊ քսուք)[9]։
  • Միացյալ Նահանգներում սքրինինգը խորհուրդ է տրվում 21-65 տարեկան կանանց՝ անկախ տարիքից կամ սեռական բարձր ռիսկային վարքագծից[11][12][13]։ 21-29 տարեկան առողջ կանանց համար, ովքեր երբեք չեն ունեցել ՊԱՊ քսուքի ոչ նորմալ արդյունքներ, արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգը արգանդի վզիկի բջջաբանական հետազոտությամբ (ՊԱՊ թեստ) պետք է կատարվի յուրաքանչյուր 3 տարին մեկ՝ անկախ Մադու պապիլոմավիրուսի պատվաստման կարգավիճակից[14]։ 30-65 տարեկան կանանց համար նախընտրելի սքրինինգը այս երկուսի «համատեղում» է, որը ներառում է արգանդի վզիկի բջջաբանական հետազոտությունը և HPV թեստավորումը՝ յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ[14]։ Այնուամենայնիվ, ընդունելի է նաև այս տարիքային խմբի ստուգումը միայն ՊԱՊ թեստով 3 տարին մեկ կամ FDA-ի կողմից հաստատված առաջնային բարձր ռիսկի HPV թեստով 5 տարին մեկ[14]։ 65 տարեկանից բարձր կանանց մոտ արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգը կարող է դադարեցվել՝ նախորդ 10 տարիների ընթացքում անոմալ սքրինինգի արդյունքների բացակայության և բարձր աստիճանի ախտահարումների (անգլ.՝ high grade lesions) պատմության բացակայության դեպքում[14]։ Սքրինինգի արդյունքների կառավարումը հիմնված է Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջի և այլ մասնագիտական կազմակերպությունների առաջարկությունների վրա[15]։
  • Ավստրալիայում 18-70 տարեկան կանանց սքրինինգ են առաջարկում երկու տարին մեկ անգամ։ Սա ՊԱՊ թեստով է և անկախ սեքսուալ անամնեզից[16]։ Կանադայում, որտեղ սքրինինգային ծրագրերը կազմակերպվում են մարզային մակարդակով, ընդհանուր առաջարկությունն է՝ չսկսել սովորական սքրինինգը մինչև 25 տարեկանը՝ հատուկ պատճառների բացակայության դեպքում, այնուհետև ստուգել յուրաքանչյուր երեք տարին մեկ մինչև 69 տարեկանը[17]։ Օնտարիոյում «Օնտարիոյի արգանդի վզիկի զննման ծրագիրը» խորհուրդ է տալիս, որ սեռական ակտիվություն ունեցած կամ ունեցող կանանց ՊԱՊ թեստ կատարել յուրաքանչյուր 3 տարին մեկ՝ սկսած 21 տարեկանից[18]։
  • Թաիլանդում Հանրային Առողջապահության Նախարարությունը 30-60 տարեկան կանանց խորհուրդ է տալիս 5 տարին մեկ անգամ կատարել HPV-ի առաջնային թեստավորում։ Թեստի արդյունքների հիման վրա HPV-ի ավելի բարձր ռիսկային շտամներ ունեցողները կուղարկվեն կոլպոսկոպիայի, իսկ ավելի ցածր ռիսկի շտամներ ունեցողները՝ բջջաբանական հետազոտության[19]
  • Ցածր ռեսուրսներով երկրներում արգանդի վզիկի սքրինինգի վերաբերյալ որոշումները կայացվում են առկա ռեսուրսների հիման վրա, ուստի հնարավոր չէ արգանդի վզիկի սքրինինգ առաջարկել այնքան հաճախ։ Արգանդի վզիկի քաղցկեղի նվազեցման վրա ամենամեծ ազդեցությունը, ըստ երևույթին, բխում է 30-ից 39 տարեկան կանանց սքրինինգից, ուստի ռեսուրսները կարող են ուղղվել այդ տարիքային խմբին[20]։

Սքրինինգային գործընթաց[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապ քսուքի, հեղուկի վրա հիմնված բջջաբանության կամ HPV թեստի միջոցով կանանց թեստավորման ընթացակարգերը նման են։ Բջիջների նմուշը հավաքվում է արգանդի վզիկից՝ օգտագործելով Էյրի շպատել կամ փոքր խոզանակ՝ ցիտոբռաշ։ Այնուհետև բջիջները ստուգվում են անոմալիաների հայտնաբերման համար[21]։

Բջիջների նմուշը վերցնելու համար բժիշկը հեշտոցի ներսում տեղադրում է գործիք, որը կոչվում է գինեկոլոգիական հայելի:Գինեկոլոգիական հայելին ունի երկու թև, որոնք տարածում են հեշտոցի պատերը՝ արգանդի վզիկը տեսնելու համար։ Այնուհետև Էյրի շպատելով կամ ցիտոբռաշով քերում են արգանդի վզիկի մակերեսը։ Այսպիսով արգանդի վզիկի արտաքին շերտից հավաքում է բջիջների նմուշ[21]։

Շպատելի միջոցով հավաքված բջիջները քսվում են առարկայական ապակու վրա՝ մանրադիտակի տակ հետազոտելու համար։ Հեղուկի վրա հիմնված բջջաբանության կիրառման դեպքում բջիջների նմուշը վերցվում է փոքրիկ խոզանակի միջոցով։ Բջիջները դրվում են հատուկ հեղուկով լցված տարայի մեջ և վերլուծվում անոմալիաների հայտնաբերման համար։ Արգանդի վզիկի բջիջները, որոնք պետք է փորձարկվեն HPV-ի համար, հավաքվում են նույն ձևով[22]։

Անոմալ բջիջների հեռացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանանց պետք է տեղեկացնել այն մասին, որ նրանք ունեն ցերվիկալ ինտրաէպիթելիալ նեոպլազիա (անգլ.՝ CIN cervical intraepithelial neoplasia) կամ քաղցկեղ տեղում (անգլ.՝ Carcinoma in situ)։ Այս տերմինները նկարագրում են արգանդի վզիկի բջիջներում հայտնաբերված փոփոխությունների տարբեր մակարդակներ՝ CIN-ի 3 դասերով՝ I, II և III՝ ըստ աճող փուլի/սրության դասակարգման։ Անոմալ բջիջները կարող են հեռացվել կամ ոչնչացվել մի քանի միջամտությունների շնորհիվ[23]։

Լազերային աբլյացիան և կրիոթերապիան բուժում են արգանդի վզիկի միայն այն հատվածը, որը պարունակում է անոմալ բջիջներ։ Լազերային աբլյացիան օգտագործում է լազեր՝ անոմալ բջիջներն այրելու համար, մինչդեռ կրիոթերապիան օգտագործում է սառը զոնդ՝ բջիջները սառեցնելու համար։ Այս միջամտությունները թույլ են տալիս նորմալ բջիջներին նորից աճել իրենց բնականոն տեղում։ Օղակաձև էլեկտրոէքսցիզիան (անգլ.՝ Loop electrical excision procedure), արգանդի վզիկի կոնիզացիան (կամ բիոպսիան) և հիստերէկտոմիան՝ արգանդի հեռացումը, հեռացնում են ախտահարված բջիջներ պարունակող ամբողջ մակերեսը, որոնք կարող են դառնալ նախաքաղցկեղային կամ վերածվել արգանդի վզիկի քաղցկեղի[24]։

Սքրինինգի տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կան մի բազմաթիվ սքրինինգի մեթոդներ։ Միացյալ Նահանգներում արգանդի վզիկի սքրինինգը սովորաբար կատարվում է Պապ թեստի միջոցով[25], թեև Մեծ Բրիտանիայի սքրինինգային ծրագրերը 2008 թվականին փոխեցին իրենց մոտեցումները, նախընտրութունները տալով հեղուկի վրա հիմնված բջջաբանական հետազոտությանը[26]։

Սովորական (դասական) բջջաբանական հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորական ՊԱՊ քսուքի ժամանակ բժիշկը ստացված նյութը քսում է առարկայական ապակու վրա և կիրառում ֆիքսատոր։ Հիմնականում առարկայական ապակին ուղարկվում է լաբորատորիա գնահատման համար։

Սովորական բջջաբանական հետազոտության ճշգրտության ուսումնասիրություններ գրանցել են հետևյալ արդյունքները[27].

  • զգայունություն 50%
  • սպեցիֆիկություն 94%

Հեղուկի վրա հիմնված միաշերտ բջջաբանական հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ականների կեսերից ավելի ու ավելի հաճախ են օգտագործվում բջիջները՝ պահպանող հատուկ հեղուկ միջավայր պարունակող սրվակի մեջ նմուշը տեղադրելու վրա հիմնված տեխնիկան։ Տեսակներից երկուսն են Sure-Path (TriPath Imaging) և Thin-Prep (Cytyc Corp)-ը։ Միջոցները հիմնականում հիմնված են էթանոլի վրա՝ Sure-Path-ի համար, իսկ մեթանոլը՝ ThinPrep-ի համար է կիրառվում։ Տարայի մեջ դնելուց հետո նմուշը լաբորատորիայում բաժանվում է բարակ շերտերի, ներկվում և հետազոտվում լուսային մանրադիտակով։ Հեղուկ նմուշն ունի այն առավելությունը, որ ավելի հարմար է բարձր օնկոգեն HPV-ի փորձարկման համար և կարող է նվազեցնել անբավարար նմուշները 4,1%-ից մինչև 2,6%[28]։ Նմուշի ստացման տեխիկան ունի վճռորոշ նշանակություն թեստի ճշգրտության համար, քանի որ նմուշի մեջ չգտնվող բջիջը չի կարող գնահատվել, հետևաբար պետք է մաքսիմալ ճիշտ կատարվի նմուշառումը, բավարար ֆիքսվի և պատշաճ տեղափոխվի լաբորատորիա։

Հեղուկի վրա հիմնված միաշերտ բջջաբանական հետազոտության ճշգրտության ուսումնասիրությունները հետևյալն են․

Մարդու պապիլոմավիրուսի թեստավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդու պապիլոմավիրուսի (HPV) վարակը արգանդի վզիկի քաղցկեղի գրեթե բոլոր դեպքերի պատճառն է[30]։ Կանանց մեծամասնությունը հաջողությամբ կհաղթահարի HPV վարակը 18 ամսվա ընթացքում։ Այն կանայք, ովքեր բավականին երկար ժամանակ ունեն բարձր ռիսկային տիպով ինֆեկցիա (օրինակ՝ 16, 18, 31, 45 տեսակներ)[31], ավելի հավանական է, որ կբախվեն արգանդի վզիկի ներէպիթելային նեոպլազիայի հետ, որն ի հայտ է գալիս ԴՆԹ-ի վրա HPV-ի ազդեցության հետևանքով։

1995 թվականին բրիտանացի հետազոտողներ Անն Սզարևսկին և Ջեք Կուզիկը ցույց տվեցին, որ արգանդի վզիկի սքրինինգի ժամանակ վերցված բջիջներում HPV ԴՆԹ-ի առկայության թեստը կբացահայտի նախաքաղցկեղային բոլոր այն դեպքերը, որոնք բաց են թողնվել սովորական թեստով[32]։

2022 թվականին Եվրոհանձնաժողովի Գիտական խորհուրդը առաջարկել է բջջաբանական հետազոտությունը փոխարինել HPV թեստով՝ որպես սքրինինգի առաջին գծի միջամտություն։ Գիտնականները եզրակացրել են, որ այս փոփոխությունը՝ զուգորդված ՄՊՎ-ի համատարած պատվաստման հետ, կարող է առհասարակ վերացնել արգանդի վզիկի քաղցկեղը Եվրոպայում[33]։

Անգլիայի Առողջապահության ազգային ծառայությունն այժմ իր սքրինինգային ծրագրում ներառում է «ՄՊՎ տրիաժ»-ը։ Սա նշանակում է, որ եթե նախնական սքրինինգ թեստը ցույց է տալիս սահմանային արդյունքներ կամ ցածր աստիճանի անոմալ բջիջներ, ապա HPV-ի հետագա թեստը կատարվում է նմուշի վրա։ Եթե սա ցույց է տալիս, որ HPV-ն առկա է, հիվանդը ուղղորդվում է հետագա հետազոտության, բայց եթե HPV-ն առկա չէ, ապա հիվանդը վերսկսում է սովորական զննման ժամանակացույցը, կարծես ոչ մի շեղում չի հայտնաբերվել[34]։

HPV թեստավորման մասին զեկույցի ուսումնասիրությունների ճշգրտությունը.

  • զգայունություն 88%-91% (CIN 3 կամ ավելի բարձր աստիճանի ախտահարման հայտնաբերման համար)[29] մինչև 97% (CIN2-ի հայտնաբերում)[35]
  • սպեցիֆիկություն 73%-79% (CIN 3 կամ ավելի բարձր աստիճանի ախտահարման հայտնաբերման համար)[29] մինչև 93% (CIN2-ի հայտնաբերում)[35]։

Ավելի զգայուն HPV թեստի կիրառման պարագայում թեստի սպեցիֆիկություն կարող է նվազել[36]։ Եթե սպեցիֆիկությունը նվազում է, արդյունքը համարվում է կեղծ դրական թեստերի քանակի ավելացումը, և շատ կանանց համար, որոնք հիվանդություն չեն ունեցել, կոլպոսկոպիայի, ինվազիվ միջամտությունների և անհարկի բուժման ռիսկի բարձրացում է դիտվում[37]։ Արժեքավոր սքրինինգային թեստը պահանջում է հավասարակշռություն զգայունության և սպեցիֆիկության միջև՝ համոզվելու համար, որ հիվանդություն ունեցողները ճիշտ հայտնաբերված են, իսկ նրանք, ովքեր չունեն հիվանդություն, չեն նույնականացվել որպես հիվանդ։

Ինչ վերաբերում է HPV թեստավորման դերին, ռանդոմիզացված վերահսկվող փորձարկումները համեմատել են HPV-ն կոլպոսկոպիայի հետ։ HPV թեստը նույնքան զգայուն է, որքան անմիջականորեն կոլպոսկոպիան՝ միաժամանակ նվազեցնում է անհրաժեշտ կոլպոսկոպիաների քանակը[38]։ Ռանդոմիզացված վերահսկվող փորձարկումները ցույց են տվել, որ HPV թեստը կարող է հետևել անոմալ բջջաբանությանը կամ կարող է նախորդել արգանդի վզիկի բջջաբանական հետազոտությանը[29][35]։

2007 թվականին հրապարակված ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ՊԱՊ քսուք կատարելը առաջացնում է բորբոքային ցիտոկինային պատասխան, որը կարող է սկիզբ դնել HPV-ի իմունոլոգիական «մաքրմանը», հետևաբար կարող է նվազեցնել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման ռիսկը։ Կանայք, ովքեր իրենց կյանքի ընթացքում նույնիսկ մեկ անգամ ՊԱՊ թեստ են հանձնել, քաղցկեղի զարգացման ավելի ցածր հաճախականություն են ունեն։ «ՄՊՎ-ի տարածվածության վիճակագրորեն զգալի անկումը փոխկապակցված է ողջ կյանքի ընթացքում ստացված ՊԱՊ թեստի քանակի հետ»[39]։

HPV-ի թեստավորումը կարող է նվազեցնել 2-րդ կամ 3-րդ աստիճանի արգանդի վզիկի ինտրաէպիթելային նեոպլազիայի կամ արգանդի վզիկի քաղցկեղի հաճախականությունը, որը հայտնաբերվում է 32-38 տարեկան կանանց շրջանում հետագա սքրինինգային թեստերի միջոցով՝ ըստ ռանդոմիզացված վերահսկվող փորձարկման[40]։ Ռիսկի հարաբերական կրճատումը կազմել է 41,3%։ Այս հետազոտության մեջ ընդգրկված ռիսկային խմբում գտնվող հիվանդների դեպքում, (63,0%-ն ուներ CIN 2-3 կամ քաղցկեղ), դա հանգեցնում է բացարձակ ռիսկի 26%-ով նվազեցման։ 3.8 հիվանդի պետք է բուժել, որպեսզի նրանցից գոնե մեկի դեպքում արդյունք լինի (բուժման համար անհրաժեշտ թիվը = 3.8): HPV-ի թեստավորման խոստումնալից հեռանկարներից մեկը ինքնուրույն նմուշառման հնարավորությունն է։ Ինքնանմուշի վրա HPV-ի փորձարկումն այսօր կարող է առաջարկվել որպես լրացուցիչ ռազմավարություն՝ կանոնավոր սքրինինգային ծրագրին չմասնակցող կանանց ընդգրկելու համար, և ապագայում՝ որպես հնարավոր սքրինինգի ռազմավարություն[41]։

Համատեղ թեստավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սքրինինգի ավելի նոր մոտեցումը հայտնի է որպես համատեղ թեստավորում, որի ժամանակ անհատները կարող են ստանալ ինչպես բարձր ռիսկի HPV թեստավորում, այնպես էլ բջջաբանական հետազոտություն[14]։ Այս արդյունքները կարող են օգտագործվել հիվանդի մոտ 3-րդ աստիճանի արգանդի վզիկի ինտրաէպիթելային նեոպլազիայի կամ քաղցկեղի (CIN3+) անմիջական ռիսկը հաշվարկելու համար[42]։ Միացյալ Նահանգներում մի քանի բժշկական կազմակերպություններ, ինչպիսիք են Մանկաբարձների և գինեկոլոգների ամերիկյան քոլեջը, 5 տարվա ռիսկի վերահսկման նպատակով ստեղծել են կառավարման ուղեցույցներ՝ հիմնվելով CIN3+ անմիջական ռիսկի վրա, փորձարկման արդյունքների փոխարեն։ Եթե ռիսկը ≥ 4%-ից, ապա սրա հիման վրա առաջարկվում են կլինիկական որոշումներ,որոնք հանգեցնում է ավելի հաճախակի զննման, կոլպոսկոպիայի և բուժման։ ≤ 4% ռիսկի պարագայում առաջարկվում են ավելի կարճ սքրինինգային ընդմիջումներ։ Եթե ռիսկը բավականաչափ ցածր է, հիվանդը կարող է ավելի երկարատև ընդմիջել զննուները[42]։ Առաջարկվող գործելակերպերը ամփոփված են ստորև.

Միացյալ Նահանգներում առաջարկվող գործելակերպեր՝ արգանդի վզիկի քաղցկեղի սքրինիգների անոմալ արդյունքների դեպքում[21]
CIN3+ Ռիսկ ≥ 4%? CIN3+ Ռիսկ (5 տարվա ռիսկ) Գործելակերպ
Այո 60-100% Նախընտրելի է անհապաղ բուժում
Այո 25-59% Ընդունելի է կոլպոսկոպիա, արագացված բուժումը
Այո 4-24% Խորհուրդ է տրվում կոլպոսկոպիա
Ոչ 0.55-4% Կրկնել 1 տարուց
Ոչ 0.15-0.54% Կրկնել 3 տարուց
Ոչ <0.15% Կրկնել 5 տարուց
Առաջարկվող գործելակերպեր՝ HPV թեստի և ՊԱՊ թեստի համակցված ադյունքների պարագայում[43]
HPV թեստ ՊԱՊ թեստ Գործելակերպ
Բացասական Բացասական Կրկնել թեստը 5 տարուց
Ցանկացած Բացասական Կրկնել թեստը 3 տարուց
Բացասական Անհայտ ծագման ատիպիկ տափակ բջիջներ (ASC-US) Կրկնել թեստը 3 տարուց
Բացասական Ցածր աստիճանի տափակ ինտրաէպիթելային ախտահարում (LSIL) Կրկնել թեստը 6-12 ամսից
Անկատար Անհայտ ծագման ատիպիկ տափակ բջիջներ (ASC-US) Կրկնել թեստը 6-12 ամսից
Դրական Բացասական Կրկնել թեստը 6-12 ամսից
Անկատար Ցածր աստիճանի տափակ ինտրաէպիթելային ախտահարում (LSIL) Շտապ կոլպոսկոպիա
Դրական Ցածր աստիճանի տափակ ինտրաէպիթելային ախտահարում (LSIL) Շտապ կոլպոսկոպիա
Ցանկացած Ատիպիկ տափակ բջիջներ– չի կարող բացառել բարձր աստիճանի ախտահարումը (ASH-H) Շտապ կոլպոսկոպիա
Դրական Անհայտ ծագման ատիպիկ տափակ բջիջներ (ASC-US) Շտապ կոլպոսկոպիա
Ցանկացած Ցածր աստիճանի տափակ ինտրաէպիթելային ախտահարում (HSIL) Շտապ կոլպոսկոպիա
Ցանկացած Տափակաբջջային կարցինոմա (SCC) Շտապ կոլպոսկոպիա
Ցանկացած Ատիպիկ գեղձային բջիջներ (AGC) Շտապ կոլպոսկոպիա

Թեստավորում աղքատ տարածաշրջաններում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեսուրսներով աղքատ շատ տարածաշրջաններ չեն կարող ապահովել կանոնավոր զննում կամ չեն կարողանում առաջարկել բջջաբանական հետազոտության վրա հիմնված սքրինինգ։ Այս տարածաշրջանները պետք է հիմնվեն հազվադեպ զննման կամ այլընտրանքային մեթոդների վրա, ինչպիսիք են HPV-ի թեստը կամ, երբ դա հասանելի չէ, քացախաթթվով տեսողական զննումը, որին հաջորդում է կրիոթերապևտիկ բուժումը[44]։ Հնդկաստանի գյուղական շրջաններում 131,746 կանանց արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեկ ԴՆԹ թեստը նվազեցրել է արգանդի վզիկի քաղցկեղի առաջացման և մահերի թիվը 8 տարվա ընթացքում, մինչդեռ միայն քացախաթթվի հետազոտությունը կամ միայն ՊԱՊ թեստի իրականացումը՝ ոչ։ Այնուամենայնիվ, ԴՆԹ-ի թեստն արժեցել է 30-40 ԱՄՆ դոլար, ինչը շատ տարածաշրջանների պարագայում մատչելի չէ, այն ժամանակատար է և պահանջում է բարդ լաբորատոր ենթակառուցվածքների կիրառում։ Պարզ, մատչելի և ճշգրիտ թեստերը փորձարկվել են Չինաստանում և այլ երկրներում և հասանելի են շուկայում 2010 թվականից և մինչ այդ առկա թեստերից զգալիորեն ցածր գնով են առաջարկվում[45][46][47]։

HPV թեստավորման արդյունքում արգանդի վզիկի քաղցկեղից մահացությունների թիվը նվազել է 50 տոկոսով՝ համեմատած չստուգված կանանց հետ[48][49]։ Համեմատած այլ մեթոդների հետ՝ հետազոտությունը ցույց է տվել, որ HPV թեստավորումն արձանագրել է ամենաքիչ կեղծ բացասական արդյունքները[50]։ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս HPV թեստավորում և բուժում՝ դրական թեստի արդյունքներով կանանց համար[44]։

Վիզուալ զննում` նախաքաղցկեղային վիճակները կամ քաղցկեղը հայտնաբերելու համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն տարածքներում, որտեղ ՊԱՊ թեստը հասանելի կամ մատչելի չէ, զարգացած են հետազոտության այլ մեթոդներ։

Արգանդի վզիկի վիզուալ զննման պարագայում օգտագործվում է քացախաթթու կամ Լյուգոլի յոդային լուծույթ՝ նախաքաղցկեղային փոփոխությունները ընդգծելու համար, որպեսզի դրանք հնարավոր լինի դիտել «անզեն աչքով»։ Այս մեթոդը նաև կոչվում է ուղղակի տեսողական զննում կամ արգանդի վզիկի հետազոտություն։ Նման ընթացակարգերը վերացնում են լաբորատորիաների և փորձանմուշների տեղափոխման անհրաժեշտությունը, շատ քիչ սարքավորումներ են պահանջում և կանանց անհապահղ տրամադրում են փորձարկման արդյունքները։ Բուժաշխատողները՝ բժիշկներ, բուժքույրեր կամ պրոֆեսիոնալ մանկաբարձներ, կարող են արդյունավետ կերպով իրականացնել այս միջամտությունը՝ պայմանով, որ նրանք ստանան համապատասխան ուսուցում և վերահսկողություն։ Որպես սքրինինգ թեստ՝ այն կարող է կատարել նույնքան լավ կամ ավելի լավ, քան արգանդի վզիկի բջջաբանությունը՝ նախաքաղցկեղային ախտահարումների ճշգրիտ նույնականացման նպատակով[51]։ Սա ապացուցվել է տարբեր ուսումնասիրություններում, որտեղ վերապատրաստված բժիշկները և միջին բուժանձնակազմը ճիշտ են հայտնաբերել արգանդի վզիկի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկ ունեցող կանանց 45%-ից մինչև 79%-ին[52][53]։ Համեմատության համար նշենք, որ բջջաբանական հետազոտության զգայունությունը 47-ից 62% է։ Ցիտոլոգիան ապահովում է ավելի բարձր սպեցիֆիկություն (ավելի քիչ կեղծ դրական արդյունքներ), քան արգանդի վզիկի վիզուալ զննումը։ Բջջաբանական հետազոտության նման, արգանդի վզիկի վիզուալ զննման սահմանափակումներից մեկն այն է, որ արդյունքները մեծապես կախված են անհատի մեկնաբանության ճշգրտությունից։ Սա նշանակում է, որ նախնական ուսուցումը և որակի շարունակական վերահսկողությունը առաջնային նշանակություն ունեն։ Կեղծ դրական պատասխանների ավելացումը հատկապես կարևոր է հետագա դիտարկման և բուժման դեպքում, քանի որ չափից ավելի բուժումը և արդյունքում պտղաբերության խանգարումը ավելի հավանական են։

Արգանդի վզիկի վիզուալ զնումը կարող է զգալի առավելություններ տալ Pap-ի նկատմամբ ցածր ռեսուրսների պայմաններում, մասնավորապես՝ սքրինինգի մեջ ընդգրկված բնակչության ավելացման, հետագա խնամքի բարելավման և ծրագրի ընդհանուր որակի առումով։ Ավելի քիչ մասնագիտացված անձնակազմի և ավելի քիչ ենթակառուցվածքների, վերապատրաստման և սարքավորումների անհրաժեշտության պատճառով արգանդի վզիկի վիզուալ զննումը հանրային առողջապահական համակարգերը կարող են առաջարկել արգանդի վզիկի քաղցկեղի սքրինինգի համար ավելի հեռավոր (և ավելի քիչ հագեցած) առողջապահական հաստատություններում և կարող են հասնել սքրինինգի ավելի բարձր ընդգրկվածության։ Ավելին, բուժանձնակազմը կարող է անհապաղ կիսվել հիվանդների հետ արգանդի վզիկի վիզուալ զննման արդյունքներով, ինչը հնարավորություն է տալիս նույն այցի ընթացքում հետազոտել և բուժել կանանց։ Սա օգնում է ապահովել հետագա խնամքը, քանի որ բուժումը կարող է տրամադրվել տեղում և նվազեցնել այն կանանց թիվը, ովքեր կարող են բաց թողնել բուժումը, քանի որ նրանք, ինչ-ինչ պատճառներով, չեն կարողանա այլ ժամանակ վերադառնալ կլինիկա։ Օրինակ՝ Պերուում իրականացված «հետազոտիր և բուժիր» նախագծում դրական արդյունքներով կանանց միայն 9%-ն է, որ չի կարողացել բուժում ստանալ մեկ այցելության ժամանակ՝ համեմատած կանանց 44%-ի հետ, ովքեր կորցրել են բուժումը բազմայցելության մոդելի պատճառով[54]։ .

Արգանդի վզիկի վիզուալ զննումը հաջողությամբ զուգակցվել է կրիոթերապիայի հետ, որն արգանդի վզիկի ախտահարված տեղամասերի բուժման համեմատաբար պարզ և էժան մեթոդ և կարող է իրականացվել առաջնային բուժօգնության օղակի բժիշկների և միջին բուժանձնակազմի կողմից[55]։

Զարգացող տեխնոլոգիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բիլ և Մելինդա Գեյթերի հիմնադրամը ֆինանսավորել է արգանդի վզիկի քաղցկեղ առաջացնող վիրուսի ԴՆԹ թեստի ութամյա ուսումնասիրության ծրագիրը։ Քիագենի կողմից արտադրված ցածր արժեքով թեստը, որի արդյունքները հասանելի են ընդամենը մի քանի ժամում, կարող է թույլ տալ նվազեցնել տարեկան ՊԱՊ թեստի կիրառումը։ Ապացուցված է, որ թեստը «ընդունելի լավ» է աշխատում այն կանանց դեպքում, ովքեր իրենք են վերցնում նմուշները, այլ ոչ թե թույլ են տալիս բժշկին թեստավորել։ Սա կարող է բարելավել վաղ ախտորոշման հնարավորությունները այն կանանց համար, ովքեր չեն ցանկանում հետազոտվել անհարմարության կամ համեստության պատճառով[56]։

Արգանդի վզիկի վիզուալ զննումը ավանդական թեստավորման այլընտրանքային մոտեցումներից մեկն է, ցույց է տրվել, որ այն ունի ցածր սպեցիֆիկություն՝ համեմատած բջջաբանության հետ և մի քանի հետազոտություններում կեղծ դրական արդյունքների բարձր մակարդակ[57][58][59][60]։ Այնպիսի վիճակները, ինչպիսիք են բորբոքումը, արգանդի վզիկի կոնդիլոման և լեյկոպլակիան, կարող են տալ արգանդի վզիկի վիզուալ զննման թեստի կեղծ դրական արդյունքներ[61]։ Այս թեստի վերաբերյալ մշտական գրառումներ չկան, որոնք հնարավոր կլինի հետագայում վերանայել։ Համայնքային կենտրոնների միջև նկատվել էր բարձր փոփոխականություն, և նույնիսկ 2013 թվականին Նիգերիայի ուսումնասիրության ժամանակ արգանդի վզիկի վիզուալ զննամ արդյունքները վերարտադրելի և զգայուն չէին. դա հանգեցրեց այդ երկրում մեթոդի հանդեպ անվստահության և հուսալքման[62]։

Բացի այդ, p16/Ki-67-ը համարվում են նորագույն բիոմարկերներ, որոնք օգտագործվում են որպես HPV-դրական հիվանդների տեսակավորման մեթոդ։ Մինչ այժմ կատարված ուսումնասիրություններում p16/Ki-67-ն ունեն ավելի բարձր զգայունություն և սպեցիֆիկություն՝ համեմատած բջջաբանական հետազոտության հետ։ Այս բիոմարկերների օգտագործումը կարող է օգնել նվազեցնել կեղծ դրական թեստերի և անհարկի հետազոտությունների քանակը[63]։

ՄՊՎ-ով հիվանդների ԴՆԹ-ի մեթիլացման պատերնների օրինաչափության գնահատումը նույնպես զարգացող երկրներում սքրինինգային մեթոդ է։ Գոյություն ունեն մոտ 80 մեթիլացման պատերններ, որոնք կարող են ծառայել որպես արգանդի վզիկի քաղցկեղի պոտենցիալ բիոմարկեր։ ԴՆԹ-ի մեթիլացման օրինաչափությունների մոլեկուլային փորձարկումն ավելի օբյեկտիվ է, քան բջջաբանական թեստը և կարող է ավտոմատացված լինել՝ պահանջելով ավելի քիչ ուսուցում և ապահովելով ավելի բարձր ճշգրտության մակարդակ[63]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «What is cervical screening». National Screening Unit, Government of New Zealand. 2014 թ․ նոյեմբերի 27.
  2. Arrossi, Silvina; Temin, Sarah; Garland, Suzanne; Eckert, Linda O'Neal; Bhatla, Neerja; Castellsagué, Xavier; Alkaff, Sharifa Ezat; Felder, Tamika; Hammouda, Doudja; Konno, Ryo; Lopes, Gilberto; Mugisha, Emmanuel; Murillo, Rául; Scarinci, Isabel C.; Stanley, Margaret; Tsu, Vivien; Wheeler, Cosette M.; Adewole, Isaac Folorunso; De Sanjosé, Silvia (2017). «Secondary Prevention of Cervical Cancer: ASCO Resource-Stratified Clinical Practice Guideline». Journal of Global Oncology. 3 (5): 611–634. doi:10.1200/jgo.2016.008151. PMC 5646902. PMID 29094100.
  3. Jeronimo, Jose; Castle, Philip E.; Temin, Sarah; Denny, Lynette; Gupta, Vandana; Kim, Jane J.; Luciani, Silvana; Murokora, Daniel; Ngoma, Twalib; Qiao, Youlin; Quinn, Michael; Sankaranarayanan, Rengaswamy; Sasieni, Peter; Schmeler, Kathleen M.; Shastri, Surendra S. (2016). «Primary Prevention of Cervical Cancer: American Society of Clinical Oncology Resource-Stratified Guideline». Journal of Global Oncology. 3 (5): 635–657. doi:10.1200/JGO.2016.006577. PMC 5646891. PMID 29094101.
  4. Quinn M, Babb P, Jones J, Allen E (April 1999). «Effect of screening on incidence of and mortality from cancer of cervix in England: evaluation based on routinely collected statistics». BMJ. 318 (7188): 904–8. doi:10.1136/bmj.318.7188.904. PMC 27810. PMID 10102852.
  5. World Health Organization (2014). Comprehensive Cervical Cancer Control: A Guide to Essential Practice. WHO.
  6. 6,0 6,1 «Cervical Cancer Elimination Initiative». www.who.int (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 14-ին.
  7. «Everything about cervical cancer prevention». www.ecca.info. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 9-ին.
  8. von Karsa L, Arbyn M, De Vuyst H, Dillner J, Dillner L, Franceschi S, և այլք: (2015 թ․ դեկտեմբերի 1). «European guidelines for quality assurance in cervical cancer screening. Summary of the supplements on HPV screening and vaccination». Papillomavirus Research (անգլերեն). 1: 22–31. doi:10.1016/j.pvr.2015.06.006. PMC 5886856.
  9. 9,0 9,1 «Cervical screening results - NHS». nhs.uk (անգլերեն). 2019 թ․ փետրվարի 27. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 14-ին.
  10. «Cervical screening: programme overview». GOV.UK. Public Health England.
  11. «SEER Stat Fact Sheets: Cervix Uteri Cancer». Վերցված է 2014 թ․ ապրիլի 8-ին.
  12. Karjane N, Chelmow D (June 2013). «New cervical cancer screening guidelines, again». Obstetrics and Gynecology Clinics of North America. 40 (2): 211–23. doi:10.1016/j.ogc.2013.03.001. PMID 23732026.
  13. Center for Disease Control. «Cervical Cancer Screening Guidelines for Average-Risk Women» (PDF). Վերցված է 2014 թ․ ապրիլի 17-ին.
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 «Updated Cervical Cancer Screening Guidelines». www.acog.org (անգլերեն). Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 14-ին.
  15. Perkins, Rebecca B.; Guido, Richard S.; Castle, Philip E.; Chelmow, David; Einstein, Mark H.; Garcia, Francisco; Huh, Warner K.; Kim, Jane J.; Moscicki, Anna-Barbara; Nayar, Ritu; Saraiya, Mona; Sawaya, George F.; Wentzensen, Nicolas; Schiffman, Mark; Committee, for the 2019 ASCCP Risk-Based Management Consensus Guidelines (April 2020). «2019 ASCCP Risk-Based Management Consensus Guidelines for Abnormal Cervical Cancer Screening Tests and Cancer Precursors». Journal of Lower Genital Tract Disease (ամերիկյան անգլերեն). 24 (2): 102–131. doi:10.1097/LGT.0000000000000525. ISSN 1526-0976. PMC 7147428. PMID 32243307.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  16. "Cervical cancer screening", Cancer Council Australia, accessed 14 November 2015
  17. «Screening for Cervical Cancer». Canadian Task Force for Preventive Health Care. 2013. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 17-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  18. «Cervical Cancer Screening». Cancer Care Ontario. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 14-ին.
  19. Aoki, Eiko Saitoh; Yin, Rutie; Li, Kemin; Bhatla, Neerja; Singhal, Seema; Ocviyanti, Dwiana; Saika, Kumiko; Suh, Mina; Kim, Miseon; Termrungruanglert, Wichai (2020 թ․ փետրվարի 26). «National screening programs for cervical cancer in Asian countries». Journal of Gynecologic Oncology. 31 (3): e55. doi:10.3802/jgo.2020.31.e55. ISSN 2005-0380. PMC 7189071. PMID 32266804.
  20. Sankaranarayanan R, Esmy PO, Rajkumar R, Muwonge R, Swaminathan R, Shanthakumari S, և այլք: (August 2007). «Effect of visual screening on cervical cancer incidence and mortality in Tamil Nadu, India: a cluster-randomised trial». Lancet. 370 (9585): 398–406. doi:10.1016/S0140-6736(07)61195-7. PMID 17679017. S2CID 44921227.
  21. 21,0 21,1 21,2 «Pap Test». Cancer.Net (անգլերեն). 2011 թ․ փետրվարի 23. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
  22. «UpToDate». www.uptodate.com. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
  23. «Cervical Pre-invasive - Diagnosis and Treatment». Cancer Therapy Advisor (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ հունվարի 17. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 20-ին.
  24. Apgar, Barbara S.; Kaufman, Amanda J.; Bettcher, Catherine; Parker-Featherstone, Ebony (2013 թ․ հունիսի 15). «Gynecologic procedures: colposcopy, treatments for cervical intraepithelial neoplasia and endometrial assessment». American Family Physician. 87 (12): 836–843. ISSN 1532-0650. PMID 23939565.
  25. Screening: Cervical cancer, US Preventive Services Task Force (accessed 28/01/2011)
  26. Liquid Based Cytology (LBC), NHS cervical screening programme (accessed 28/03/2011)
  27. 27,0 27,1 27,2 Coste J, Cochand-Priollet B, de Cremoux P, Le Galès C, Cartier I, Molinié V, և այլք: (April 2003). «Cross sectional study of conventional cervical smear, monolayer cytology, and human papillomavirus DNA testing for cervical cancer screening». BMJ. 326 (7392): 733. doi:10.1136/bmj.326.7392.733. PMC 152633. PMID 12676841. ACP Journal Club
  28. 28,0 28,1 Ronco G, Cuzick J, Pierotti P, Cariaggi MP, Dalla Palma P, Naldoni C, և այլք: (July 2007). «Accuracy of liquid based versus conventional cytology: overall results of new technologies for cervical cancer screening: randomised controlled trial». BMJ. 335 (7609): 28. doi:10.1136/bmj.39196.740995.BE. PMC 1910655. PMID 17517761.
  29. 29,0 29,1 29,2 29,3 29,4 Kulasingam SL, Hughes JP, Kiviat NB, Mao C, Weiss NS, Kuypers JM, Koutsky LA (October 2002). «Evaluation of human papillomavirus testing in primary screening for cervical abnormalities: comparison of sensitivity, specificity, and frequency of referral». JAMA. 288 (14): 1749–57. doi:10.1001/jama.288.14.1749. PMID 12365959.
  30. Walboomers JM, Jacobs MV, Manos MM, Bosch FX, Kummer JA, Shah KV, և այլք: (September 1999). «Human papillomavirus is a necessary cause of invasive cervical cancer worldwide». The Journal of Pathology. 189 (1): 12–9. doi:10.1002/(SICI)1096-9896(199909)189:1<12::AID-PATH431>3.0.CO;2-F. PMID 10451482. S2CID 1522249.
  31. Cuschieri KS, Cubie HA, Whitley MW, Gilkison G, Arends MJ, Graham C, McGoogan E (September 2005). «Persistent high risk HPV infection associated with development of cervical neoplasia in a prospective population study». Journal of Clinical Pathology. 58 (9): 946–50. doi:10.1136/jcp.2004.022863. PMC 1770812. PMID 16126875.
  32. Cuzick J, Szarewski A, Terry G, Ho L, Hanby A, Maddox P, և այլք: (June 1995). «Human papillomavirus testing in primary cervical screening». Lancet. 345 (8964): 1533–6. doi:10.1016/s0140-6736(95)91086-7. PMID 7791438. S2CID 10708893.
  33. «Improving cancer screening in the European Union». SAPEA, Scientific Advice for Policy by European Academies. 2022 թ․ մարտի 2. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ մարտի 1-ին. Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
  34. «HPV triage and test of cure in the cervical screening programme in England». Public Health England. Վերցված է 2014 թ․ հուլիսի 28-ին.
  35. 35,0 35,1 35,2 Cuzick J, Szarewski A, Cubie H, Hulman G, Kitchener H, Luesley D, և այլք: (December 2003). «Management of women who test positive for high-risk types of human papillomavirus: the HART study». Lancet. 362 (9399): 1871–6. doi:10.1016/S0140-6736(03)14955-0. PMID 14667741. S2CID 26008721.
  36. Arbyn M, Buntinx F, Van Ranst M, Paraskevaidis E, Martin-Hirsch P, Dillner J (February 2004). «Virologic versus cytologic triage of women with equivocal Pap smears: a meta-analysis of the accuracy to detect high-grade intraepithelial neoplasia». Journal of the National Cancer Institute. 96 (4): 280–93. doi:10.1093/jnci/djh037. PMID 14970277.
  37. Colposcopy and Treatment of Cervical Intraepithelial Neoplasia: A Beginner's Manual
  38. ASCUS-LSIL Traige Study (ALTS) Group (June 2003). «Results of a randomized trial on the management of cytology interpretations of atypical squamous cells of undetermined significance». American Journal of Obstetrics and Gynecology. 188 (6): 1383–92. doi:10.1016/S0002-9378(03)00418-6. PMID 12824967.
  39. Passmore JA, Morroni C, Shapiro S, Williamson AL, Hoffman M (April 2007). «Papanicolaou smears and cervical inflammatory cytokine responses». Journal of Inflammation. 4: 8. doi:10.1186/1476-9255-4-8. PMC 1868022. PMID 17456234.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  40. Naucler P, Ryd W, Törnberg S, Strand A, Wadell G, Elfgren K, և այլք: (October 2007). «Human papillomavirus and Papanicolaou tests to screen for cervical cancer». The New England Journal of Medicine. 357 (16): 1589–97. doi:10.1056/NEJMoa073204. PMID 17942872.
  41. Arbyn M, Verdoodt F, Snijders PJ, Verhoef VM, Suonio E, Dillner L, և այլք: (February 2014). «Accuracy of human papillomavirus testing on self-collected versus clinician-collected samples: a meta-analysis». The Lancet. Oncology. 15 (2): 172–83. doi:10.1016/S1470-2045(13)70570-9. PMID 24433684.
  42. 42,0 42,1 Perkins, Rebecca B.; Guido, Richard S.; Castle, Philip E.; Chelmow, David; Einstein, Mark H.; Garcia, Francisco; Huh, Warner K.; Kim, Jane J.; Moscicki, Anna-Barbara; Nayar, Ritu; Saraiya, Mona; Sawaya, George F.; Wentzensen, Nicolas; Schiffman, Mark; Committee, for the 2019 ASCCP Risk-Based Management Consensus Guidelines (April 2020). «2019 ASCCP Risk-Based Management Consensus Guidelines for Abnormal Cervical Cancer Screening Tests and Cancer Precursors». Journal of Lower Genital Tract Disease (ամերիկյան անգլերեն). 24 (2): 102–131. doi:10.1097/LGT.0000000000000525. ISSN 1526-0976. PMC 7147428. PMID 32243307.{{cite journal}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  43. Schiffman M, Solomon D (December 2013). «Clinical practice. Cervical-cancer screening with human papillomavirus and cytologic cotesting». The New England Journal of Medicine. 369 (24): 2324–31. doi:10.1056/NEJMcp1210379. PMID 24328466.
  44. 44,0 44,1 «Cervical Cancer Screening in Low-Resource Settings». 2019. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 15-ին.
  45. Sankaranarayanan R, Nene BM, Shastri SS, Jayant K, Muwonge R, Budukh AM, և այլք: (April 2009). «HPV screening for cervical cancer in rural India». The New England Journal of Medicine. 360 (14): 1385–94. doi:10.1056/NEJMoa0808516. PMID 19339719. S2CID 30179823.
  46. Emery G (2009 թ․ ապրիլի 1). «Reuters- QIAGEN virus test cuts death from cervical cancer». Reuters.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  47. Donald G. McNeil Jr. (2009 թ․ ապրիլի 6). «New DNA Test Outperforms the Pap Smear». The New York Times.
  48. Chase M (2009 թ․ ապրիլի 1). «Bloomberg – Cervical cancer deaths halved by HPV Test, Treatment». Bloomberg.com. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  49. Boseley S (2009 թ․ ապրիլի 2). «The Guardian – NHS under pressure for new cervical cancer test provision». London: Guardian. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  50. Sharples T (2009 թ․ ապրիլի 2). «Time – HPV Test Screens Best for Cervical Cancer». Time.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 29-ին.
  51. Sherris J, Wittet S, Kleine A, Sellors J, Luciani S, Sankaranarayanan R, Barone MA (September 2009). «Evidence-based, alternative cervical cancer screening approaches in low-resource settings». International Perspectives on Sexual and Reproductive Health. 35 (3): 147–54. doi:10.1363/3514709. PMID 19805020.
  52. Sankaranarayanan R, Gaffikin L, Jacob M, Sellors J, Robles S (May 2005). «A critical assessment of screening methods for cervical neoplasia». International Journal of Gynaecology and Obstetrics. 89 (Suppl 2): S4–S12. doi:10.1016/j.ijgo.2005.01.009. PMID 15823266. S2CID 24967080.
  53. Sankaranarayanan R, Shyamalakumary B, Wesley R, Sreedevi Amma N, Parkin DM, Nair MK (1999). «Visual inspection with acetic acid in the early detection of cervical cancer and precursors». International Journal of Cancer. 80 (1): 161–163. doi:10.1002/(sici)1097-0215(19990105)80:1<161::aid-ijc28>3.0.co;2-8. PMID 9935247. S2CID 41213266.
  54. Luciani S, Winkler J. Cervical Cancer prevention in Peru: Lessons learned from the TATI demonstration project. Washington, DC: Pan American Health Organization; 2006.
  55. Gage JC, Ferreccio C, Gonzales M, Arroyo R, Huivín M, Robles SC (2003). «Follow-up care of women with an abnormal cytology in a low-resource setting». Cancer Detection and Prevention. 27 (6): 466–71. doi:10.1016/j.cdp.2003.09.004. PMID 14642555.
  56. McNeil Jr DG (2009 թ․ ապրիլի 7). «DNA Test Outperforms Pap Smear». The New York Times. Վերցված է 2010 թ․ մայիսի 21-ին.
  57. Jeronimo J, Bansil P, Lim J, Peck R, Paul P, Amador JJ, և այլք: (March 2014). «A multicountry evaluation of careHPV testing, visual inspection with acetic acid, and papanicolaou testing for the detection of cervical cancer». International Journal of Gynecological Cancer. 24 (3): 576–85. doi:10.1097/igc.0000000000000084. PMC 4047307. PMID 24557438.
  58. Longatto-Filho A, Naud P, Derchain SF, Roteli-Martins C, Tatti S, Hammes LS, և այլք: (June 2012). «Performance characteristics of Pap test, VIA, VILI, HR-HPV testing, cervicography, and colposcopy in diagnosis of significant cervical pathology». Virchows Archiv. 460 (6): 577–85. doi:10.1007/s00428-012-1242-y. PMID 22562132. S2CID 20361024.
  59. Labani S, Asthana S, Sodhani P, Gupta S, Bhambhani S, Pooja B, Lim J, Jeronimo J (May 2014). «CareHPV cervical cancer screening demonstration in a rural population of north India». European Journal of Obstetrics, Gynecology, and Reproductive Biology. 176: 75–9. doi:10.1016/j.ejogrb.2014.03.006. PMID 24685404.
  60. Gravitt PE, Paul P, Katki HA, Vendantham H, Ramakrishna G, Sudula M, և այլք: (October 2010). «Effectiveness of VIA, Pap, and HPV DNA testing in a cervical cancer screening program in a peri-urban community in Andhra Pradesh, India». PLOS ONE. 5 (10): e13711. Bibcode:2010PLoSO...513711G. doi:10.1371/journal.pone.0013711. PMC 2965656. PMID 21060889.
  61. International Agency for Research on Cancer. A practical manual on visual screening for cervical neoplasia. Lyon, France: IARC; 2003.
  62. Ajenifuja KO, Gage JC, Adepiti AC, Wentzensen N, Eklund C, Reilly M, և այլք: (March 2013). «A population-based study of visual inspection with acetic acid (VIA) for cervical screening in rural Nigeria». International Journal of Gynecological Cancer. 23 (3): 507–12. doi:10.1097/igc.0b013e318280f395. PMC 3580031. PMID 23354369.
  63. 63,0 63,1 Hamashima C (July 2021). «Emerging technologies for cervical cancer screening». Japanese Journal of Clinical Oncology. 51 (9): 1462–1470. doi:10.1093/jjco/hyab109. PMID 34245284.