Արա Վարդանյան (ծանրորդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Վարդանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արա Վարդանյան
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ծանրամարտիկ
Երկիր՝ Հայաստան[1]
Ծննդյան ամսաթիվ՝դեկտեմբերի 21, 1974(1974-12-21) (49 տարեկան)
Ծննդավայր՝Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մարզիչ(ներ)՝Q28498534?

Արա Վարդանի Վարդանյան (դեկտեմբերի 21, 1974(1974-12-21), Բամբակաշատ, Հոկտեմբերյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ծանրորդ[2], Հայաստանի բազմակի չեմպիոն, Ուկրաինայի չեմպիոն (2004), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1998), աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր (1998), Օլիմպիական խաղերի մասնակից (1996)։ Հայաստանի միջազգային կարգի սպորտի վարպետ (1993)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արա Վարդանյանը ծնվել է 1974 թվականի դեկտեմբերի 21-ին Հայկական ԽՍՀ Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում[3]։ Ծանրամարտով սկսել է զբաղվել 5 տարեկանում՝ հոր՝ Վարդան Վարդանյանի ղեկավարությամբ։ 1990 թվականին ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտ և շարունակել մարզումները Երևանում՝ Ռոբերտ Հովհաննիսյանի մոտ։ 1993 թվականին դարձել է պատանիների (մինչև 20 տարեկան) աշխարհի և Եվրոպայի չեմպիոն։

1995-1999 թվականներին եղել է Հայաստանի ազգային հավաքականի կազմում։ 1996 թվականին մասնակցել է Ատլանտայի Օլիմպիական խաղերին, որտեղ զբաղեցրել է 7-րդ տեղը։ Առավել հաջող հանդես է եկել 1998 թվականին։ Ռիզեում կայացած Եվրոպայի առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ, իսկ Լահտիում կայացած աշխարհի առաջնությունում լավագույն արդյունքը ցույց է տվել պոկում վարժությունում և երկամարտի արդյունքում դարձել արծաթե մեդալակիր։

2000 թվականին տեղափոխվել է Ուկրաինայի Իլյիչյովսկ քաղաք, որտեղ միացել է Յուրի Կուչինովի գլխավորությամբ մարզվող մարզիկների խմբին։ 2003 թվականին ստացել Է Ուկրաինայի քաղաքացիություն և հետագայում միջազգային մրցումներին ներկայացրել այդ երկիրը։ 2004 և 2005 թվականների Եվրոպայի առաջնություններում պոկում վարժությունում նվաճել է (համապատասխանաբար ոսկե և բրոնզե) փոքր մեդալներ, սակայն հրում վարժությունում անհաջող ելույթի պատճառով երկամարտի մեդալակիրների թվում չի հայտնվել։

2005 թվականին ավարտել է մարզական կարիերան։ 2015-2017 թվականներին եղել է Օդեսայի մարզի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ[4]։

Արդյունքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստան Հայաստանի օգտին
Տարի Մրցություն Անցկացման
վայր
Քաշային
կատեգորիա
Պոկում Տեղ Հրում Տեղ Երկամարտի
արդյունք
Տեղ
1993 Աշխարհի պատանեկան առաջնություն Չեխիա Հեբ մինչև 99 կգ 170 կգ Ոսկի 210 կգ Արծաթ 380 կգ Ոսկի
1993 Եվրոպայի պատանեկան առաջնություն Իսպանիա Վալենսիա մինչև 99 կգ 175 կգ Ոսկի 212,5 կգ Ոսկի 387,5 կգ Ոսկի
1994 Աշխարհի պատանեկան առաջնություն Ինդոնեզիա Ջակարտա մինչև 99 կգ 170 կգ 4 210 կգ Արծաթ 380 կգ Բրոնզ
1994 Եվրոպայի պատանեկան առաջնություն Իտալիա Հռոմ մինչև 108 կգ 177,5 կգ Ոսկի 220 կգ Ոսկի 397,5 կգ Ոսկի
1995 Եվրոպայի առաջնություն Լեհաստան Վարշավա մինչև 108 կգ 180 կգ Բրոնզ 217,5 կգ 4 397,5 կգ 4
1995 Աշխարհի առաջնություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Գուանչժոու մինչև 108 կգ 175 կգ 8 210 կգ 12 385 կգ 9
1996 Օլիմպիական խաղեր Ամերիկայի Միացյալ Նահանգներ Ատլանտա մինչև 108 կգ 180 կգ 7 215 կգ 9 395 կգ 7
1998 Եվրոպայի առաջնություն Գերմանիա Ռիզա ավելի քան 105 կգ 190 կգ 4 235 կգ Բրոնզ 425 կգ Բրոնզ
1998 Աշխարհի առաջնություն Ֆինլանդիա Լահտի ավելի քան 105 կգ 197,5 կգ Ոսկի 230 կգ Բրոնզ 427,5 կգ Արծաթ
1999 Աշխարհի առաջնություն Հունաստան Աթենք ավելի քան 105 կգ 200 կգ 4 230 կգ 430 կգ
Ուկրաինա Ուկրաինայի օգտին
Տարի Մրցություն Անցկացման
վայր
Քաշային
կատեգորիա
Պոկում Տեղ Հրում Տեղ Երկամարտի
արդյունք
Տեղ
2004 ԵՎրոպայի առաջնություն Ուկրաինա Կիև ավելի քան 105 կգ 200 կգ Ոսկի 232,5 կգ 432,5 կգ
2005 Եվրոպայի առաջնություն Բուլղարիա Սոֆիա ավելի քան 105 կգ 200 կգ Բրոնզ 235 կգ 7 435 կգ 5

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարդգես Վարդանյան (ծնվ.է 2002), որդին, ուկրաինացի ծանրորդ, Ուկրաինայի պատանիների չեմպիոն (2018)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sports-Reference.com
  2. «Ara Vardanyan». Sports-Reference.com. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.
  3. Որոշ աղբյուրներում որպես Արա Վարդանյանի ծննդավայր նշվում է Հոկտեմբերյան քաղաքը (այժմ՝ Արմավիր
  4. «Состоялся чемпионат Черноморска по тяжёлой атлетике». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 20-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]