Արա Սարաֆյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արա Սարաֆյան
Ծնվել է1961[1]
Կիպրոս
Մասնագիտությունպատմաբան
Ալմա մատերՄիչիգանի համալսարան

Արա Սարաֆյան (անգլ.՝ Ara Sarafian, 1961[1], Կիպրոս), հայկական ծագմամբ բրիտանացի պատմաբան։ Նա Լոնդոնում Կոմիտաս ինստիտուտի հիմնադիր տնօրենն է, որը հովանավորում և իրականացնում է ժամանակակից հայերենի ու հարակից գիտակարգերի ուսումնասիրություններ, հրատարակում գրքեր[2]։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարաֆյանը ծնվել է 1961 թվականի հուլիսին Կիպրոսում[3]։ 1974 թվականին, մինչ նա և ծնողները արձակուրդի էին Լոնդոնում, թուրքական զորքերը ներխուժել են Հյուսիսային Կիպրոս։ Սարաֆյանի ընտանիքը դարձել է վտարանդի։ Նա որոշել է սովորել թուրքերեն, քանի որ այդպես նա կարող էր մարտահրավեր նետել թուրքական պետության կողմից Հայոց ցեղասպանության ժխտմանը և դիմել է Անկարայում լեզուն ուսումնասիրելու համար[4]։ Երբ Թուրքիայի կրթության նախարարությունը մերժել է ուսանելու դիմումը, նա այնուամենայնիվ գնացել է՝ ուսման վարձը վճարելով անգլերեն սովորեցնելով։ Ըստ «New Yorker»-ի էջի՝ «Թուրքիա գալը նրան անսպասելի ձևով փոխակերպեց։ Թուրքիայի քաղաքացիներին ծանոթանալու, բարձրագույն կրթության, չափահասության և թուրքական քաղաքականության փոփոխության համատեղ ազդեցությունը վերացրեց պատանու ատելությունը, մինչև նա սկսեց հաշտեցման հնարավորություններ որոնել»[3]։ Սարաֆյանը հաճախել է ԱՄՆ-ի Էնն Արբորի Միչիգանի համալսարան և պատմության մագիստրոսի աստիճան ստացել է Ռոնալդ Գրիգոր Սյունու հովանավորությամբ[5][6]։

Կոմիտաս ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սարաֆյանը եղել է Միչիգանի համալսարանում Կոմիտաս ինստիտուտի համահիմնադիրը 1992 թվականին և դրա տնօրենն է մինչ օրս[2][4]։ Ինստիտուտն այժմ տեղակայված է Լոնդոնում[3]։ Գրքերի հրապարակումների շարքում են Հայոց ցեղասպանությանը վերաբերող հայերեն տեքստերի անգլերեն թարգմանություններ[7]։ Այն նաև հրատարակում է «Armenian Forum» հանդեսը։ Բացի այդ, Կոմիտաս ինստիտուտը հրապարակել է Թալեաթ Մեհմեդի զեկույցը Հայոց ցեղասպանության վերաբերյալ[8] և «1915-1916 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի վերաբերմունք»-ի քննադատական հրատարակությունը, որը սովորաբար հայտնի է որպես «Կապույտ գիրք» (սկզբնապես հրատարակել են 1916 թվականին բրիտանացի պատմաբաններ Ջեյմս Բրայսը և Առնոլդ Թոյնբը)[9], ինչպես նաև գրքի թուրքերեն հրատարակությունը։ Կոմիտաս ինստիտուտը հրատարակել է նաև Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի հուշերը[10], այն եղել է Հրանտ Դինք հիմնադրամի հետ համագործակցություն[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 2,0 2,1 «Home». Gomidas Institute. Վերցված է 2014 թ․ փետրվարի 19-ին.
  3. 3,0 3,1 3,2 Khatchadourian, Raffi (2015 թ․ հունվարի 5). «A Century of Silence». The New Yorker. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 7-ին.
  4. 4,0 4,1 Shakarian, Pietro A. (2015 թ․ մարտի 31). «An Interview with Ara Sarafian». The Abovyan Group. Վերցված է 2017 թ․ մարտի 24-ին.
  5. Maroot, Matthew (December 1997). «Sarafian Speaks on Kharpert Massacres». Hye Sharzhoom. California State University, Fresno. 19 (2). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 27-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին. «Ara Sarafian received his M.A. in History from the University of Michigan at Ann Arbor»
  6. Lima, Vincent (2008 թ․ հունվարի 7). «The Next 1.5 Million: A Panel Discussion on Armenian Studies in the United States». Armenian Forum. Gomidas Institute. 1 (1): 95–101. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 1-ին. «The history chair, occupied until recently by Ronald Grigor Suny, has produced two scholars, Ara Sarafian and Vincent Lima.»
  7. Tataryan, Hakop (October 2003). «Ara Sarafian Discusses Genocide Memoir To the Desert». Hye Sharzhoom. California State University, Fresno. 25 (1). Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 10-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 30-ին. «Ara Sarafian, an archival historian specializing in the late Ottoman Period, is one of the founders of the Gomidas Institute located in London, England. The Institute republishes English translations of works originally written in Armenian by those who experienced the Armenian Genocide first hand, materials that ordinarily would be cumbersome to obtain for present-day historians.»
  8. Ara Sarafian, ed. (2011). Talaat Pasha's Report on the Armenian Genocide. London: Gomidas Institute. ISBN 978-1-903656-66-2.
  9. James Bryce; Arnold Toynbee (2000). Ara Sarafian (ed.). The Treatment of Armenians in the Ottoman Empire, 1915-1916: Documents Presented to Viscount Grey of Falloden by Viscount Bryce. London: Taderon Press (Gomidas Institute). ISBN 0-9535191-5-5.
  10. Evans, John Marshall (2016). Truth Held Hostage: America and the Armenian Genocide – What Then? What Now?. London: Gomidas Institute. ISBN 978-1909382268.
  11. Gomidas Institute Publications: Hrant Dink Foundation Books / Hrant Dink Vakfi Kitaplar

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]