Արա Զարյան
Արտաքին տեսք
| Արա Զարյան | |
|---|---|
| Ի ծնե | Արա Արմենի Զարյան |
| Ծնվել է | հուլիսի 20, 1956 (69 տարեկան) |
| Ծննդավայր | Հռոմ |
| Ազգություն | հայ |
| Ճյուղ(եր) | ճարտարապետություն |
| Գործունեություն | ճարտարապետ |
| Կրթություն | ՀԱՊՀ |
Արա Արմենի Զարյան (հուլիսի 20, 1956, Հռոմ, Իտալիա), հայ ճարտարապետ։
Հայաստանի վաստակավոր ճարտարապետ (1976) Արմեն Զարյանի որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1980 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը
- 1980-1992 թվականներին՝ ՀՀ պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության նախագծի գլխավոր ճարտարապետ
- 1982-1991 թվականներին կազմել է ՀՀ տարածքում գտնվող բազմաթիվ եկեղեցիների վերականգնման նախագծեր։ Համահեղինակ է հայկական ճարտարապետության պատմությանը նվիրված աշխատությունների («Վաղարշապատ», 1998 թվական, իտալերեն, անգլերեն)։
- 1992 թվականից բնակվում է Իտալիայում
- 1992-1996 թվականներին՝ Վենետիկի Հայ մշակույթի ուսումնասիրման և վավերագրման կենտրոնի խմբագրապետ
- 1996-1998 թվականներին՝ Վենետիկի համալսարանի դասախոս
- 1997 թվականին կազմել է Տորչելլո կղզու մկրտարանի չափագրությունն ու կոնսերվացման նախագիծը
- 1996 և 2000 թվականներին ձևավորել է Վենետիկի բիենալեի Հայաստանի տաղավարը[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
| ||||||||||||