Արաքսյան գիշերաչղջիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արաքսի գիշերաչղջիկ
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Քորդավորներ (Chordata)
Ենթատիպ Ողնաշարավորներ (Vertebrata)
Դաս Կաթնասուններ (Mammalia)
Կարգ Ձեռնաթևավորներ (Chiroptera)
Ընտանիք Հարթաքիթ չղջիկներ (Vespertilionidae)
Ցեղ Գիշերաչղջիկներ (Myotis)
Տեսակ Արաքսի գիշերաչղջիկ (M. schaubi)
Միջազգային անվանում
Myotis schaubi
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ Status none DD.svg
Տվյալների անբավարարություն

Արաքսյան գիշերաչղջիկ, Արաքսի գիշերաչղջիկ, Շաուբի գիշերաչղջիկ (լատ.՝ Myotis araxenus), հարթաքիթ չղջիկների ընտանիքին պատկանող կաթնասուն կենդանի։ Հանդիպում է սահմանափակ արեալով. ընդգրկում է հիմնականում Արաքս գետի հովիտը՝ Արմավիրի մարզից մինչև Սյունիքի մարզ։ Մարմնի երկարությունը 45-52 մմ է, պոչինը՝ 39-44 մմ, նախաբազկինը՝ 3748 մմ։ Բնակվում է բնակելի շինությունների, փլատակերի պատերի կամ ժայռերի ճեղքերում։ Մեջքի մորթին բաց մոխրածխագույն է, փորինը՝ սպիտակավուն երանգով։ Հունիսին ծնում է 1 (հազվադեպ՝ 2) ձագ։ Օգտակար է. ոչնչացնում է վնասատու միջատներ։ Կենսակերպն ուսումնասիրված է մասնակի։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնաբերված է միայն Անդրկովկասի հարավում։ Հայաստանում հանդիպում է Վայոց ձորի (Վայքի և Եղեգնաձորի շրջաններ) և Սյունիքի (Կապանի և Մեղրու շրջաններ) մարզերում[1]։

Էկոլոգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

2-7 առանձնյակներից կազմված փոքր խմբերով ապրում են քարանձավներում, անձավներում, ժայռերի ճեղքերում, ծառերի փչակներում, նկուղներում, տների ձեղնահարկերում, անասնագոմերում։

Կենսաբանական առանձնահատկությունների վերաբերյալ hավաստի տեղեկություններ չկան, հայտնի է միայն, որ հունիսի վերջին էգը ծնում է մեկ ձագ[1]։

Պահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես վտանգված տեսակ։

Ծայրաստիճան հազվադեպ, քիչ ուսումնասիրված և նեղ արեալով տեսակ է, որը ակավաթվության հետևանքով կարող է լիովին անհետանալ։ 2005 թվականին հայտնաբերվել է մեծ մայրական գաղութ Մագիլի քարանձավում, ձագերի և մայրերի ընդահանուր քանակը կազմում էր մոտ 600 առանձնյակ։

Վտանգված հիմնական գործոններն են բազմացման և ձմեռման ընթացքում մարդու կողմից անհանգստացնելը։

Պահպանվում է «Արևիկ» ազգային պարկում[1]։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի Կարմիր գիրք (հայերեն)։ Երևան: ՀՀ Բնապահպանության նախարարություն։ 2010։ ISBN 978-99941-2-420-6