Արայիկ Բախտիկյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արայիկ Բախտիկյան
Ծնվել էփետրվարի 13, 1962(1962-02-13) (62 տարեկան)
Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՄասնագիտությունԴուդուկահար
ԱշխատավայրՌոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջ
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Արայիկ Սերյոժայի Բախտիկյան (փետրվարի 13, 1962(1962-02-13), Կամո, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), դուդուկահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան (1987 թվական) և ասպիրանտուրան (1991 թվական, ղեկավար՝ Ջիվան Գասպարյան

1988–1991 թվականին դասավանդել է Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումարանում։

2000 թվականից բնակվում է Փարիզում։

2011 թվականին հիմադրել է երաժշտական դպրոց։ Մասնակցել է միջազգային փառատոների։ Հանդես է եկել սիմֆոնիկ նվագախմբերի (Բեռլինի ֆիլհարմոնիկ), անսամբլների հետ, երգեհոնի նվագակցությամբ։ Կատարումերը հնչել են ֆիլմերում և ներկայացումերում։ Համերգներով շրջագայել է Հայաստանում, Կանադայում, Ասիայի և Եվրոպայի երկրներում։

Նվագացանկում հայ (այդ թվում՝ Ավետ Տերտերյանի 3-րդ սիմֆոնիան) և գերմանացի կոմպոզիտորների երկերից։ Սայաթ-Նովայի անվան հանրապետական մրցույթի (1987 թվական), Լլանգոլլենի միջազգային փառատոնի (2004 թվական) 1-ին մրցանակ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։