Արամ Վարդանյան
| Արամ Վարդանյան | |
|---|---|
| Անձնական տեղեկություն | |
| Սեռ՝ | արական |
| Մասնագիտացում | ըմբիշ |
| Երկիր | |
| Ծննդյան ամսաթիվ | նոյեմբերի 11, 1995[1] (29 տարեկան) |
| Ծննդավայր | Տաշքենդ, Ուզբեկստան[1] |
| Հասակ՝ | 178 սանտիմետր |
| Քաշ | 77 կիլոգրամ |
Արամ Սիմոնի Վարդանյան (նոյեմբերի 11, 1995[1], Տաշքենդ, Ուզբեկստան[1]), Ուզբեկստանը ներկայացնող հունահռոմեական ոճի հայ ըմբիշ։ Աշխարհի և Ասիայի առաջնությունների մրցանակակիր։ Նա խառը մենամարտերի հայտնի մարտիկ Էդուարդ Վարդանյանի հորեղբոր որդին է։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արամ Վարդանյանը ծնվել է 1995 թվականին։ Մարզիկը Տաշքենդի Ուչտեպայի շրջանի Նայման մահալից է։
2016 թվականին Բանգկոկում կայացած Ասիայի առաջնությունում մինչև 66 կգ քաշային կարգում նա արժանացել է բրոնզե մեդալի։ Երկու տարի անց նա կրկնել է իր հաջողությունը՝ դառնալով երրորդը Բիշքեկում կայացած Ասիայի առաջնությունում, բայց այլ քաշային կարգում՝ մինչև 72 կգ։
2017 թվականին Աշխաբադում կայացած Ասիական մարտարվեստի խաղերում և փակ տարածքի մրցումներում մինչև 71 կգ քաշային կարգում նա նվաճել է բրոնզե մեդալ։
2019 թվականին Ղազախստանում կայացած մոլորակի նախաօլիմպիական առաջնությունում մինչև 72 կգ քաշային կարգում Արամը նվաճել է արծաթե մեդալ՝ եզրափակիչում զիջելով ռուսաստանցի ըմբիշ Աբույազիդ Մանցիգովին[2][3][4]։
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայացած 2022 թվականի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում նա սկսել է հանդես գալ 77 կգ քաշային կարգում[5]։
2024 թվականի Ամառային օլիմպիական խաղերում 77 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի համար գոտեմարտում նա 5։ 6 հաշվով զիջել է Հայաստանը ներկայացնող ըմբիշ Մալխաս Ամոյանին[6]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 https://olympics.com/en/paris-2024/athlete/aram-vardanyan_1562300
- ↑ «Российский борец греко-римского стиля Манцигов завоевал золото на чемпионате мира». ТАСС. Վերցված է 2019-09-17-ին.
- ↑ «International Wrestling Database». www.iat.uni-leipzig.de. Վերցված է 2019-09-19-ին.
- ↑ jeandaniel. «World Championships». United World Wrestling (անգլերեն). Վերցված է 2019-09-19-ին.
- ↑ «2022 World Wrestling Championships Results Book» (PDF). United World Wrestling. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2022 թ․ սեպտեմբերի 18-ին.
- ↑ «Paris 2024. Wrestling - Men's Greco-Roman 77kg Bronze Medal Match Match 150. VARDANYAN Aram vs AMOYAN Malkhas Results».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արամ Վարդանյանի էջը International Wrestling Database կայքում
| ||||||||||