Մահալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մահալ (արաբերեն մահալ-վայր, տեղ բառի հոգնակին է, համապատասխանում է գավառ բառին), XIV-XVIII դարերում վարչական միավոր Իրանում և նրան ենթակա երկրներում, այդ թվում՝ Արևելյան Հայաստանում։ Վարչական խոշոր միավորները՝ վիլայեթները, խանություններն ու բեգլերբեգությունները, բաժանված էին մահալների կամ նահիեների։ Մահալը կառավարել է բեկի տիտղոսով միրբոլուքը, որը համարվել է բեգլերբեգիի փոխանորդը (նաիբ)։ Այն մահալներում, որտեղ ժառանգաբար իշխել են տեղական ֆեոդալական տների ներկայացուցիչները, առանձին վարչակարգ էր հաստատված, որով միրբոլուքի կամ նաիբի ֆունկցիաները վերապահված էին տեղական ֆեոդալին կամ մելիքին (օրինակ՝ Արցախի Խաչեն, Գյուլիստան, Վարանդա, Ջրաբերդ, Դիզակ մահալների միրբոլուքները հայ մելիքներն էին)։ XVIIIդ. 30-ական թվականներին Նադիր շահի հրամանով Արցախի այդ մահալները միավորվեցին, ստեղծվեց «մահալե խամսե» («հինգ մահալներ», Խամսայի մելիքություններ) կոչվող հայկական ինքնավար երկրամասը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 183