Արամ Ռամազյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Արամ Ռամազյան Boxing pictogram.svg
Ընդհանուր տեղեկություններ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան[1]
Ծննդյան ամսաթիվդեկտեմբերի 6, 1978(1978-12-06) (43 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ

Արամ Ռամազյան (դեկտեմբերի 6, 1978(1978-12-06), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բռնցքամարտիկ, ամենաթեթև քաշային կարգի ներկայացուցիչ։

Հանդես է եկել Հայաստանի բռնցքամարտի հավաքականում 1990-ականների կեսերից մինչև 2000-ականների սկիզբ, աշխարհի առաջնությանում և Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է, միջազգային նշանակության մրցաշարերի հաղթող և մեդալակիր, Սիդնեյի ամառային օլիմպիական խաղերի մասնակից է։ 2003-2008 թվականներին հանդես է եկել նաև պրոֆեսիոնալ մակարդակում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արամ Ռամազյանը ծնվել է 1978 թվականի դեկտեմբերի 6-ին, Հայկական ԽՍՀ-ի Երևան քաղաքում։

Սիրողական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մրցաշարերում իր նորամուտը նշել է 1995 թվականի խաղաշրջանում` մասնակցելով Հունգարիայում Եվրոպայի պատանեկան առաջնությանը։ Մեկ տարի անց ուղևորվել է Կուբա` Աշխարհի պատանեկան առաջնությանը մասնակցելու համար։

Մեծահասակների մրցումներում միջազգային մակարդակի առաջին հաջողությանը հասել է 1997 թվականին, երբ Հայաստանի ազգային հավաքականի հիմնական կազմում մասնակցել է Բուդապեշտում անցկացված աշխարհի առաջնությանը։ Այդտեղ նա բրոնզե մեդալ է նվաճել ամենաթեթև քաշային կարգում` կիսաեզրափակիչ փուլում պարտվելով ռուսաստանցի Ռայիմկուլ Մալախբեկովին։

1998 թվականին հասել է Մինսկում կայացած Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչ և նվաճել է Պեկինում կայացած Աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։

1999 թվականին դարձել է Նեապոլում կայացած միջազգային «Տրոֆեո Իտալիա» մրցաշարի և Աթենքում կայացած Ակրոպոլիսի Գավաթի արծաթե մրցանակակիր, Բուխարեստի «Ոսկե գոտի» առաջնությունում գրավելէ երրորդ տեղը, Հյուսթոնում մասնակցել է համաշխարհային առաջնությանը։

2000 թվականին նվաճել է Հալեում կայացած Քիմիայի գավաթի արծաթե մեդալ և Տամպերում կայացած Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալ, որտեղ կիսաեզրափակիչ փուլում պարտվել է Թուրքիայի ներկայացուցիչ Աղասի Ագագյուլօղլուին։ Մի շարք հաջող ելույթներից հետո հնարավորություն է ստացել երկիրը ներկայացնել Սիդնեյի օլիմպիական խաղերում, սակայն հենց առաջին մենամարտում մինչև 54 կգ քաշային կարգում 9:12 հաշվով պարտվել է վրացի Թեյմուրազ Խուրցիլավային և միանգամից դուրս է մնացել մեդալների համար պայքարից։

Սիդնեյի օլիմպիադայից հետո Ռամազյանը որոշ ժամանակ շարունակել է մնալ Հայաստանի բռնցքամարտի հավաքականի կազմում և շարունակել է մասնակցել խոշոր միջազգային մրցաշարերին։ 2001 թվականին մասնակցել է Gee-Bee միջազգային մրցաշարին Հելսինկիում, իսկ 2003 թվականին նվաճել է Վարշավայում կազմակերպված Ֆելիքս Շտամի հիշատակի մրցաշարի բրոնզե մեդալ[2]։

Պրոֆեսիոնալ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռանալով Հայաստանի հավաքականից` 2003-2008 թվականներին Արամ Ռամազյանը փոփոխական հաջողություններով պրոֆեսիոնալ մակարդակում հանդես է եկել Ֆրանսիայում։ 2005 թվականի դեկտեմբերին հանդիպել է աշխարհի բազմակի չեմպիոն, անպարտելի վենեսուելացի Էդվին Վալերոյին (16-0)` առաջին ռաունդում նոկաուտով պարտություն կրելով։ Ընդհանուր առմամբ նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 22 մենամարտ, որոնցից 14-ը հաղթել է, 6-ը` պարտվեց, իսկ երկուսի դեպքում արձանագրվել է ոչ-ոքի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Sports-Reference.com
  2. По материалам базы данных amateur-boxing.strefa.pl

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]