Jump to content

Արամ Արսենյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արամ Արսենյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Արսենյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արամ Արսենյան
Ծնվել էհուլիսի 1, 1958(1958-07-01) (66 տարեկան)
ԾննդավայրԵղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ
Մասնագիտությունթարգմանիչ, թղթակից, պետական ծառայող և ձեռնարկատեր
Կուսակցությունանկախ քաղաքական գործիչ

Արամ Արագեղեցիկի Արսենյան (հուլիսի 1, 1958(1958-07-01), Եղեգնաձոր, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ արևելագետ, ՀՀ պետական գործիչ, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ (2015-2017 թվականներ)։

  • 1975-1980 թթ. - սովորել և ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի արաբերենի բաժինը։

Աշխատանքային գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • 1980-1981 թթ. - եղել է Ջերմուկի քաղաքային կուլտուրայի տան տնօրեն։
  • 1981-1984 թթ. - աշխատել է Լիբիայում որպես արաբերենի թարգմանիչ։
  • 1984-1986 թթ. - աշխատել է Ջերմուկի պատկերասրահում՝ որպես ավագ գիտաշխատող։
  • 1986-1988 թթ. - ծառայել է Խորհրդային բանակում։
  • 1988-1989 թթ. - եղել է «Շինարար» թերթի թղթակից։
  • 1989-1992 թթ. - աշխատել է Ջերմուկի մարզամշակութային համալիրում որպես ադմինիստրատոր, ապա՝ տնօրեն։
  • 1992-1993 թթ. - աշխատել է «Պրոմեթևս» բորսայում՝ որպես բաժնի պետ։
  • 1993-2011 թթ. - հիմնադրել և ղեկավարել է մի շարք ՍՊԸ-ներ։
  • 2011 թ. ապրիլի 12-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ[1]։
  • 2013 թ. սեպտեմբերի 19-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ ազատվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալի պաշտոնից[2]։
  • 2014-2015 թթ. - աշխատել է ««Նարեկ Սարգսյան» ճարտարապետական արվեստանոց» ՍՊԸ-ում՝ որպես խորհրդական։
  • 2015 թ. փետրվարի 11-ին ՀՀ Վարչապետի որոշմամբ նշանակվել է Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ[3]։
  • 2017 թվականին ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

Ամուսնացած է։ Անկուսակցական է։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Ա. ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 29-ին.
  2. «Ա. ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.
  3. «ԱՐԱՄ ԱՐՍԵՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 8-ին.