Ավետիք Եվդոկացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ավետիք Եվդոկացի
Ծնվել է ապրիլի 1, 1657(1657-04-01)
Ծննդավայր Եվդոկիա, Թուրքիա
Մահացել է հուլիսի 10, 1711(1711-07-10) (54 տարեկանում)
Մահվան վայր Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն

Ավետիք Եվդոկացի (Ավետիք Թոխաթցի, Ավետիք Պատրիարք, ապրիլի 1, 1657(1657-04-01), Եվդոկիա, Թուրքիա - հուլիսի 10, 1711(1711-07-10), Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն), հայ գրիչ և տաղերգու, եկեղեցական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է ապրիլի 1-ին։ Եղել է Կոստանդնուպոլսի և Երուսաղեմի պատրիարք (1702 թվականից)։ Հակակաթոլիկական գործունեության համար աքսորվել է Ասորիք (1703 թ.), ազատվել և վերականգվել պաշտոնում (1704-1706 թթ.)։

Այնուհետև աքսորվել է Ֆրանսիա (1706 թ.), բանտում ստիպված ընդունել է կաթոլիկական դավանանք, ազատվել (1710 թ.) և նշանակվել քահանա Փարիզի եկեղեցիներից մեկում։

Զբաղվել է գրչությամբ, ընդօրինակել հայերեն ձեռագրեր։ Պատմական արժեքավոր սկզբնաղբյուր է նրա «Ինքնակենսագրություն» (1709 թ.), հրատարակվել է «Մասիս»-ում, 1874 թվականին), որի լեզուն յուրօրինակ խառնուրդ է գրաբարի և խոսակցական աշխարհաբարի։ Ավետիք Եվդոկացին գրել է նաև տաղեր։

Քնարական ջերմ շնչով է գրված նրա «Ահա եղև օրհևեալ գարուն» սկզբնատողով տաղը («Բազմավեպ», 1873 թ., էջ 333)։ Վախճանվել է հուլիսի 10-ին, Փարիզում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Baghdasaryan Aram։ «AV Production - Ավետիք Եվդոկացի»։ avproduction.am։ Վերցված է 2017-04-01 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png