Ավետիս Տոնապետյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Տոնապետյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Ծնվել է | հունվարի 7, 1919[1] |
---|---|
Ծննդավայր | Բեյրութ, Լիբանան |
Մահացել է | նոյեմբերի 9, 2000[1] (81 տարեկան) |
Մահվան վայր | Էն Արբոր, Միչիգան, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Լիբանան և ԱՄՆ |
Կրթություն | Բեյրութի ամերիկյան համալսարան, Հարվարդի համալսարան և Հարվարդի հանրային առողջության դպրոց |
Մասնագիտություն | բժիշկ |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | բժշկական գիտությունների դոկտոր և բժշկության դոկտոր |
Աշխատավայր | Միչիգանի համալսարան, Նյու Յորքի բժշկական քոլեջ և University of Michigan School of Public Health? |
Ավետիս Տոնապետյան (անգլ.՝ Avedis Donabedian, հունվարի 7, 1919[1], Բեյրութ, Լիբանան - նոյեմբերի 9, 2000[1], Էն Արբոր, Միչիգան, ԱՄՆ), առողջապահության և բժշկական հետազոտության արդյունքների որակի ուսումնասիրության բժիշկ և հիմնադիր, առավել հայտնի է որպես Տոնապետյան մոդելի ստեղծող։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավետիս Տոնապետյանը ծնվել է Բեյրութում, Թուրքիայից Հայոց ցեղասպանության ժամանակ Պաղեստինում ապաստանած հայ ընտանիքում։ Ավետիսի հայրն ավարտել էր Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետը և հաստատվել Երուսաղեմի մոտ գտնվող Ռամալլահ քաղաքում։ Ավետիս Տոնապետյանը նախնական կրթությունը ստացել է Quaker դպրոցում, այնուհետև հոր նման սովորել Բեյրութի ամերիկյան համալսարանի բժշկական ֆակուլտետում[2]։ Տոնապետյանը բակալավրի աստիճան ստացել է 1940 թվականին, մագիստրոսի աստիճան` 1944 թվականին։ Աշխատել է Երուսաղեմի Անգլիայի առաքելության հիվանդանոցում։ 1948 թվականին Պաղեստինի բաժանման շուրջ տեղական պատերազմի սկսվելուն պես տեղափոխվել է Բեյրութի Ամերիկյան համալսարան, որտեղ զբաղեցրել է մի շարք ուսուցողական պաշտոններ և դարձել բժշկական համալսարանի բժիշկ։ Որպես վարչարար իր սահմանափակումների մասին տեղեկանալով` հետաքրքրվել է հանրային առողջապահությամբ։ Նա հնարավորություն է ունեցել ուսումնասիրել համաճարակաբանություն և առողջապահական ծառայությունների կառավարում Հարվարդում, որտեղ 1955 թվականին ստացել է հանրային առողջապահության մասնագետի աստիճանը (magna cum laude): Քաղաքական խռովությունների պատճառով չի վերադարձել Լիբանան և ԱՄՆ-ում հովանավորչություն ստանալով, կնոջ և երեխաների հետ մնացել է այնտեղ։ 1957-1961 թվականներին Տոնապետյանը եղել է Նյու Յորքի բժշկական քոլեջի ոչ-կլինիկական ուսուցիչ և հետազոտող, այնուհետև աշխատանքի է ընդունվել Միչիգանի համալսարանի հանրային առողջության դպրոցում, որտեղ էլ անցել է նրա մնացած մասնագիտական կյանքը։ 1979 թվականին դարձել է Հանրային առողջապահության պրոֆեսոր, այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է վաստակաշատ պրոֆեսոր (Emeritus)[2][3][4][5]:
1950-1960-ական թվականների առողջապահական ծառայությունների հետազոտությունները Տոնապետյանն ամբողջացրել և 1966 թվականին ներկայացրել է «Evaluating the Quality of Medical Care» աշխատությունում[6]։
1989 թվականին հիմնադրվել է La Fundación Avedis Donabedian հիմնադրամը, որը հանդիսանում է Instituto Universitario Avedis Donabedian կառավարող մարմինը։ 2006 թվականին այն միացել է Բարսելոնայի համալսարանին` որպես իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կենտրոն[7], որի առաքելությունն է համագործակցել մասնագետների, դպրոցների, հասարակական մարմինների, քաղաքացիների և մասնագիտական կազմակերպությունների ու այլ հասարակական և մասնավոր հաստատությունների հետ` քաղաքացիների առողջության և սոցիալական ծառայությունների բարելավման համար[8]։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ամերիկյան բժշկական ասոցիացիայի Ջորջ Ուելչ մեդալ (1976)
- Դին Կոնլի մեդալ (1969, Հիվանդանոցային վարչարարության ամերիկյան քոլեջ)
- Մեքսիկայի ազգային ակադեմիայի պատվավոր անդամ
- Միացյալ Թագավորության Ընդհանուր փորձառության թագավորական քոլեջի պատվավոր անդամ
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինը` Դորոթի
- Որդիներ` Հայկ, Պերճ, Արմեն Տոնապետյաններ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 SNAC — 2010.
- ↑ 2,0 2,1 «History of Health Services Research Project: Interview with Avedis Donabedian». Nlm.nih.gov. 1998 թ․ ապրիլի 16. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Quality and Safety (registration required)». BMJ. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ «Obituary» (PDF). Bulletin of the World Health Organization. 2000. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
- ↑ Donabedian, Avedis (2005). «Evaluating the Quality of Medical Care» (PDF). 83 (4). The Milbank Quarterly: 691–729. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 11-ին.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ «BHL: Avedis Donabedian papers». quod.lib.umich.edu. Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
- ↑ «Profesor Avedis Donabedian». Fundación Avedis Donabedian (default). Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Avedis Donabedian - Alchetron, The Free Social Encyclopedia». Alchetron.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 15-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Donabedian A. Explorations in quality assessment and monitoring. Vol. I. The definition of quality and approaches to its assessment, 1980;
- Vol. II. The criteria and standards of quality, 1982;
- Vol. III. The methods and findings of quality assessment and monitoring: an illustrated analysis. Ann Arbor: Health Administration Press, 1985
- Հունվարի 7 ծնունդներ
- 1919 ծնունդներ
- Բեյրութ քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 9 մահեր
- 2000 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Բեյրութի ամերիկյան համալսարանի շրջանավարտներ
- Հարվարդի համալսարանի շրջանավարտներ
- Բժիշկներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկահայ բժիշկներ
- Ամերիկահայ պրոֆեսորներ
- Բժշկական գիտությունների դոկտորներ