Ավելի ուժեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ավելի ուժեղ
Stronger
Stronger film poster.jpg
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրկենսագրական ֆիլմ և դրամա
Թվականսեպտեմբերի 22, 2017, դեկտեմբերի 1, 2017 և ապրիլի 19, 2018
Լեզուանգլերեն
ՌեժիսորDavid Gordon Green
ՊրոդյուսերՋեյք Ջիլլենհոլ
Սցենարի հեղինակJohn Pollono
ԴերակատարներՋեյք Ջիլլենհոլ
ՕպերատորՍին Բոբիտ
ԵրաժշտությունՄայքլ Բրուք
ՄոնտաժԴիլան Թիչենոր
Պատմվածքի վայրԲոստոն
Տևողություն116 րոպե
Պաշտոնական կայքէջ
Stronger (film) Վիքիպահեստում

«Ավելի ուժեղ» (անգլ.՝ Stronger), ամերիկյան կենսագրական դրամա՝ ստեղծված 2017 թվականին ռեժիսոր Դևիդ Գորդոն Գրինի կողմից Ջոն Պոլոնոյի սցենարով՝ հիմնված Ջեֆ Բաումանի համանուն կենսագրական գրքի վրա, որ գրվել է Բրեթ Ուայթերի հետ համահեղինակությամբ։ Ֆիլմը պատմում է Բաումանի մասին, որը զրկվել է ոտքերից 2013 թվականին Բոստոնի մարաթոնի ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Գլխավոր դերը կատարել է Ջեյք Ջիլենհոլը։

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Տորոնտոյի կինոփառատոնում 2017 թվականի սեպտեմբերի 8-ին, իսկ ԱՄՆ կինոթատրոններում այն սկսել է ցուցադրվել 2017 թվականի սեպտեմբերի 22-ից[1][2][3]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեֆ Բաումանը (Ջեյք Ջիլենհոլ) Բոստոնի բնակիչ է, լավ, բայց ոչ հաջողակ մարդ, որն աշխատում է Costco-ում և ապրում երկու ննջասենյակ ունեցող ոչ մեծ բնակարանում իր ալկոհոլամոլ մոր՝ Փեթիի (Միրանդա Ռիչարդսոն) հետ։ Մի անգամ տեղի բարում Ջեֆը հանդիպում է իր նախկին ընկերուհուն՝ Էրինին (Տատյանա Մասլանի), որին գրավում էր Ջեֆի բարությունն ու հմայքը, սակայն նա մշտապես հիասթափվում էր նրա մոտ ինքնավստահության պակասից։ Իմանալով, որ Էրինը պատրաստվում է մասնակցել Բոստոնի մարաթոնին, որպեսզի փող հավաքի այն հիվանդանոցի համար, որտեղ ինքն աշխատում է, Ջեֆը բարի հաճախորդներին խնդրում է գումար նվիրաբերել, ապա խոստանում է, որ վերջնագծի մոտ կսպասի Էրինին մեծ ցուցանակով։

Մարաթոնի օրը Ջեֆը կարողանում է եզրագծին հասնել Էրինից շուտ։ Երբ աղջիկը մոտենում է մրցատարածության վերջին, ռումբ է պայթում հենց այն տեղում, որտեղ կանգնած էր Ջեֆը։ Նրան հասցնում են հիվանդանոց, որտեղ կտրում են երկու ոտքերը ծնկից վերև։ Երբ Ջեֆը գիտակցության է գալիս, ասում է եղբորը, որ տեսել է ահաբեկչի պայթյունից առաջ։ Փեթին կանչում է Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցներին, և Ջեֆը նկարագրում է Թամերլան Ցարնաևին։ Մի քանի օր անց տեղական իշխանությունները ձերբակալում են Թամերլանի եղբորը՝ Ջոխար Ցարնաևին, և Ջեֆն իրեն զգում է որպես հերոս։

Ջեֆն ամեն կերպ փորձում է հարմարվել իր նոր կարգավիճակին, ինչպես նաև իր վաստակած փառքին։ Փեթին մի քանի հարցազրույց է տալիս և մշտապես որդուն շրջապատում թղթակիցներով վերականգնողական բուժումների ժամանակ։ «Բոստոն Բրյուինզը» Ջեֆին ու նրա ընտանիքին հրավիրում է Սթենլիի գավաթի խաղարկության եզրափակչին, որտեղ նրան խնդրում են ծածանել դրոշը խաղերի բացման արարողության ժամանակ։ Ամբոխի ցրնծությունը Ջեֆի մոտ առաջացնում է ցավ պատճառով հիշողություններ, և նա խուճապի մեջ է ընկնում վերելակում։ Էրինը հանգստացնում է նրան և պնդում, որ նա զրուցի իր ընտանիքի հետ իր հոգեվիճակի փխրունության ու այն մասին, թե ինչպես է իր վրա ազդում նոր ձեռք բերած փառքը։ Ավելի ուշ՝ նույն գիշերը, նրանք զբաղվում են սիրով առաջին անգամ պայթյունից հեո։

Փեթին կազմակերպում է, որ որդին հարցազրույց տա Օփրա Ուինֆրիին, սակայն չի ասում նրան այդ մասին։ Դա Էրինին ստիպում է Փեթիին ասել, որ զանգվածային լրատվամիջոցների մշտական ուշադրությունն ուժեղացնում է Ջեֆի հետտրավմատիկ խանգարումը։ Փեթիի ու Էրինի վեճից հետո Ջեֆն ի վերջո խոստովանում է, որ ինքն այլևս չի ուզում հարցազրույց տալ։ Մայրն ասում է, թե ինքը միայն ուզում է, որ աշխարհը տեսնի, թե ինչքան բացառիկ է իր որդին։ Շուտով Ջեֆի մոտ վերսկսվում են նրա վատ սովորությունները, այդ թվում ալարկոտությունն ու խմելու հակումը։ Նա սկսում է բաց թողնել բուժման կուսերը գիշերային երկարատև գինարբուքների պատճառով։ Փեթին նույնպես գրեթե միշտ գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ։ Մի անգամ Էրինը, որը տեղափոխվել էր Ջեֆի մոտ, Փեթին գտնում է բազմոցին քնած, իսկ Ջեֆին՝ լոգարանում ընկած անգիտակից վիճակում։ Նա Փեթիին մեղադրում է եսասիրության ու անուշադրության համար, ապա Ջեֆին առաջարկում տեղափոխվել իր մոտ ու հրաժարվել մորից։ Էրինը հեռանում է միայնակ՝ թողնելով Ջեֆին ու Փեթիին։

Նույն գիշերը Ջեֆը գնում է բար՝ խմելու իր եղբայրների հետ։ Բարի երկու հաճախորդներ սկսում են նրան հարցեր տալ ահաբեկչությա վերաբերյալ՝ ակնարկելով, որ դա եղել է կառավարության դավադրությունը, որպեսզի պատերազմ սկսվի Իրանի հետ, և Ջեֆին վճարել են, որ նա իրեն ձևացնի որպես զոհ, և արդյունքում տեղի է ունենում կռիվ։ Նույն գիշերը՝ ավելի ուշ, Էրինը զանգում է նրան ու ասում, որ հղի է։ Ջեֆը խուճապի է մատնվում ու ասում, որ ինքը պատրաստ չէ հայր դառնալ, և Էրինը նրան կշտամբում է այն բանի համար, որ նա մշտապես փախչում է իր խնդիրներից։ Էրինը նրան մենակ է թողնում մեքենայում՝ չհանելով հաշմանդամի սայլակը մեքենայից և մտնում է տուն ու հավաքում իրերը։ Ջեֆը սողում է դեպի դռները և զգում հետտրավմատիկ սթրեսի բռնկում իր ողջ ուժով։

Ջեֆի հանդիպում է Կառլոս Արեդոնոյի (Կառլոս Սանս) հետ, որը նրան օգնել էր պայթունից անմիջապես հետո՝ փրկելով նրա կյանքը։ Կառլոսը նրան պատմում է ծովային հետևակում ծառայած իր որդու մասին, որը զոհվել է Իրաքում։ Ինքնասպանության փորձից հետո Կառլոսն ստիպված է եղել իր որդու թաղմանը մասնակցել պատգարակի վրա։ Նրա կրտսեր որդին, չկարողանալով համակերպվել ավագ եղբոր մահվան ու հոր մշտական սթրեսի հետ, ինքնասպանություն է գործել։ Կառլոսը խոստովանում է, որ Ջեֆին փրկելն իրեն օգնել է հաշտություն կնքել իր որդիների մահվան ու այն մեղքի հետ, որ ինքը դրել էր իր վրա։ Ջեֆն սկսում է հասկանալ, որ ապրելու իր ցանկությունը մխիթարում է մարդկանց։ Նա դադարեցնում է խմելն ու սկսում լրջորեն վերաբերվել իր բուժմանը։ Նա հաղորդագրություն է ուղարկում Էրինին, ներողություն խնդրում իրար արածի համար և խոստանում լիովին պատասխանատվություն կրել իր արարքների համար։ Մի քանի օր անց նա ու Կառլոսը կատարում են առաջին նետումը «Բոստոն Ռեդ Սոքսի» խաղում։ Խաղից հետո տասնյակ մարդիկ շրջապատում են Ջեֆին ու պատմում, թե ինչքան ուժեղ է ազդել նա իրենց կյանքի վրա։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հուլիսի 14-ին հայտնի է դարձել, որ Lionsgate ընկերությունը մշակում է ֆիլմ՝ հիմնված Ջեֆ Բաումանի «Ավելի ուժեղ» կենսագրական գրքի վրա, որը գրում է Ջոն Պոլոնոն[4]։ 2015 թվականի հուլիսի 17-ին պայմանագիր է կնքվել ռեժիսոր Դևիդ Գորդոն Գրինի հետ[5]։ Հուլիսի 29-ին հայտարարվել է, որ Ջեյք Ջիլենհոլը կմարմնավորի Բաումանին[6], իսկ հոկտեմբերի 7-ին նախագծին է միացել Տատյանա Մասլանին՝ կատարելու Ջեֆի ընկերուհու՝ Էրին Հյորլիի դերը[7]։ 2016 թվականի փետրվարի 2-ին Bold Films ընկերությունը պայմանագիր է կնքել ֆիլմի արտադրության ու ֆինանսավորման վերաբերյալ[8]։ Ապրիլի 5-ին ֆիլմին են միացել Միրանդա Ռիչարդսոնն ու Քլենսի Բրաունը[9]։ Նույն ամսում դերասանական անձնակազմին է միացել Ֆրենկի Շոուն[10]։

Նկարահանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի նկարահանումներն սկսել են Բոստոնում 2016 թվականի ապրիլի 4-ին[11]։

Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում և Կանադայում ֆիլմի շահույթը կազմել է 4,2 մլն դոլար, իսկ մյուս երկրներում՝ 3,5 մլն դոլար։ Ֆիլմի բյուջեն կազմել էր 30 մլն դոլար[12]։

«Ավելի ուժեղ» ֆիլմը թողարկվել է Lionsgate և Roadside Attractions ստուդիաների կողմից 2017 թվականի սեպտեմբերի 22-ին[13]։ Ֆիլմն իր նորամուտը կատարել է 574 կինոթատրոններում և հավաքել 1,6 մլն դոլար առաջին ուիքենդում՝ զբաղեցնելով 8-րդ տեղն ըստ դրամարկղային շահույթի[14]։ Երկրորդ ուիքենդում, չնայած այն հանգամանքին, որ ֆիլմն արդեն ցուցադրվել է 645 կինթատրոններում, այն զբաղեցրել է 13-րդ տեղը, իսկ շահույթը նվազել է 42 %-ով՝ կազմելով 923 412 դոլար[15]։

Քննադատների արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Rotten Tomatoes կայքում ֆիլմն ունի 92 % վարկանիշ 166 գրախոսությունների հիման վրա, որոնց միջին գնահատականը կազմել է 7,5 հնարավոր 10-ից։ Կայքի գրախոսությունում ասվում է. «Ֆիլմն ունի լավ ընտրված դերասանական կազմ, որպեսզի առաջարկի զգացմունքային տեսանկյունից ձգող պատմություն՝ հիմնված իրական դեպքերի վրա, որը գերազանցում է ոգեշնչող դրամատիկական կլիշեները»[16]։ Metacritic կայքում ֆիլմն ստացել է 100 հնարավորից 76 միավոր 41 քննադատների գրախոսությունների հիման վրա, ինչը համապատասխանում է «հիմնականում բարենպաստ արձագանքներ» կարգավիճակին[17]։ CinemaScore-ի կողմից հարցված լսարանը ֆիլմին տվել է A- գնահատական A+-ից մինչև F սանդղակում[18]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակ Ամսաթիվ Անվանակարգ Հաղթող/ներկայացված Արդյունք Ծան.
Critics’ Choice Movie Awards 11 հունվարի, 2018 Լավագույն դերասան Ջեյք Ջիլենհոլ Առաջադրված [19]
Hollywood Film Awards 5 նոյեմբերի, 2017 Հոլիվուդյան դերասանական մրցանակ Ջեյք Ջիլենհոլ Հաղթանակ [20]
Արբանյակ 10 փետրվարի, 2018 Լավագույն դերասան Ջեյք Ջիլենհոլ Առաջադրված [21]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Toronto Film Festival 2017 Unveils Strong Slate»։ Deadline.com։ Վերցված է July 25, 2017 
  2. Giles Jeff (September 28, 2017)։ «American Made is Certified Fresh»։ Rotten Tomatoes։ Վերցված է September 28, 2017 
  3. Lee Benjamin (September 9, 2017)։ «Stronger review – Jake Gyllenhaal is Oscar-worthy in moving Boston marathon drama»։ The Guardian։ Վերցված է September 30, 2017 
  4. Ford Rebecca (July 14, 2014)։ «Boston Marathon Bombing Survivor's Story Getting Movie Treatment From Lionsgate»։ The Hollywood Reporter։ Վերցված է April 14, 2016 
  5. Kit Borys (July 17, 2015)։ «David Gordon Green Tackling Boston Marathon Bombing With 'Stronger' (Exclusive)»։ The Hollywood Reporter։ Վերցված է April 14, 2016 
  6. Kroll Justin (July 29, 2015)։ «Jake Gyllenhaal Circles Boston Marathon Bombing Pic ‘Stronger’ (EXCLUSIVE)»։ Variety։ Վերցված է April 14, 2016 
  7. Kroll Justin (October 7, 2015)։ «‘Orphan Black’s’ Tatiana Maslany in Talks to Join Jake Gyllenhaal in ‘Stronger’»։ Variety։ Վերցված է April 14, 2016 
  8. McNary Dave (February 2, 2016)։ «Jake Gyllenhaal’s Boston Marathon Bombing Movie Backed by Bold Films»։ Variety։ Վերցված է April 14, 2016 
  9. McNary Dave (April 5, 2016)։ «Miranda Richardson Joins Jake Gyllenhaal’s Boston Marathon Bombing Movie ‘Stronger’»։ Variety։ Վերցված է April 14, 2016 
  10. A. Lincoln Ross (April 29, 2016)։ «Frankie Shaw Joins Boston Marathon Bombing Drama ‘Stronger’»։ Deadline.com։ Վերցված է June 9, 2016 
  11. «‘Stronger’, starring Jake Gyllenhaal, begins filming in Boston»։ On Location Vacations։ April 5, 2016։ Վերցված է April 14, 2016 (չաշխատող հղում)
  12. «Stronger (2017)»։ Box Office Mojo։ Վերցված է December 23, 2017 
  13. Fleming Jr Mike (March 27, 2017)։ «Lionsgate Teams With Roadside For Jake Gyllenhaal Boston Marathon Bombing Drama ‘Stronger’; September Bow Planned»։ Deadline.com։ Վերցված է March 27, 2017 
  14. D'Allesandro Anthony (September 24, 2017)։ «'Kingsman: The Golden Circle’ Ropes $38M+; ‘Ninjago’ Dulls Sword To $21M; ‘Friend Request’ A Loner With $1.8M»։ Deadline.com։ Վերցված է September 24, 2017 
  15. D'Allesandro Anthony։ «‘It’ Breaks Three-Way Tie Battle, ‘Kingsman’ & ‘American Made’ Fight For Second»։ Deadline.com։ Վերցված է October 1, 2017 
  16. «Stronger (2017)»։ Rotten Tomatoes։ Վերցված է January 14, 2018 
  17. «Stronger reviews»։ Metacritic։ Վերցված է December 19, 2017 
  18. Brooks Brian (September 24, 2017)։ «'Victoria and Abdul' Reigns with Top PTA; 'Stronger' & 'Battle of the Sexes' Solid – Specialty Box Office»։ Deadline.com։ Վերցված է September 24, 2017 
  19. Kilday Gregg (December 6, 2017)։ «2018 Critics' Choice Awards: 'The Shape of Water Leads With 14 Nominations»։ The Hollywood Reporter։ Վերցված է December 6, 2017 
  20. Lee Ashley (October 25, 2017)։ «Hollywood Film Awards to Honor Kate Winslet and Jake Gyllenhaal»։ The Hollywood Reporter։ Վերցված է October 26, 2017 
  21. «2017 NOMINEES»։ International Press Academy։ November 29, 2017։ Վերցված է November 29, 2017 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]