Ավգուստ Ալկվիստ
Ավգուստ Ալկվիստ շվեդ.՝ Karl August Ahlqvist | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 7, 1826[1][2][3][…] |
Ծննդավայր | Կուոպիո, Savolax and Karelia County, Ֆինլանդիա |
Մահացել է | նոյեմբերի 20, 1889[1][2][3][…] (63 տարեկան) |
Մահվան վայր | Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն և Ֆինլանդիայի մեծ իշխանություն |
Կրթություն | Հելսինկիի համալսարան և Kuopio Lyceum High School? |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ, լրագրող, մանկավարժ, գրող, համալսարանի դասախոս և գրական քննադատ |
Աշխատավայր | Հելսինկիի համալսարան |
Ծնողներ | հայր՝ Johan Mauritz Nordenstam?[4], մայր՝ Maria Augusta Ahlqvist?[4] |
Անդամություն | Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա և Հունգարիայի գիտությունների ակադեմիա |
August Ahlqvist Վիքիպահեստում |
Կառլ Ավգուստ Էնգելբերկտ Ալկվիստ (շվեդ.՝ Karl August Engelbrekt Ahlqvist, օգոստոսի 7, 1826[1][2][3][…], Կուոպիո, Savolax and Karelia County, Ֆինլանդիա - նոյեմբերի 20, 1889[1][2][3][…], Հելսինկի, Southern Finland Regional State Administrative Agency, Ֆինլանդիա), ֆինն բանաստեղծ, բանասեր, ուգրո-ֆիննական լեզուների հետազոտող, ով նշանակալի ներդրում է ունեցել ուգրո-ֆիննական ուսումնասիրություններում, նաև` գրական քննադատ, Ալեքսանդրովյան Կայսերական համալսարանի ռեկտոր (1884-1887)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալկվիստը եղել է գեներալ-վերակացու բարոն Յոհան Նորդենստամի (մ. 1882 թվական) և սպասուհի Մարի Ալկվիստի (մ. 1886 թվական) ապօրինի որդին է։ Նրա կրթությամբ զբաղվում էր Հողատարածքների բաշխման հանձնաժողովի նախագահ, փոխդատավոր Կառլ Ստենիուսը։ Ալկվիստի գաղափարական ոգեշնչողը դարձել է Յոհան Լյուդվիգ Ռունեբերգը, ումից նա փոխառել է իր ազգային-ռոմանտիկ հայացքները։
Պատանեկության տարիներին Ալկվիստը տպագրվել է «Սայմա» թերթում, որը գլխավորում էր Յոխան Սնելմանը. այդ ժամանակ նա առաջին անգամ օգտագործել է իր գրական կեղծանունը` Ա. Օքսանեն (ֆիններեն՝ A. Oksanen): 1847 թվականին նա Դանիել Եվրոպեուսի և Պաավո Տիկանենի հետ համատեղ հիմնադրել է «Սուոմետար» թերթը (ֆիններեն՝ Suometar): 1854-1859 թվականներին նա մի շարք գիտարշավներ է կատարել դեպի Ռուսաստանի` ուգրո-ֆիննական ժողովուրդներով բնակեցված գավառներ։ Այսպես, 1856 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին նա ուսումնասիրել է Կազանի և Բուինսկի նահանգների չուվաշներին, հավաքել ասեղնագործված հագուստի, զարդերի և գլխարկների հավաքածուներ (որոնք այժմ պահվում են Ֆինլանդիայի ազգային թանգարանում)[5]։ 1877-1880 թվականներին նա այցելել է Խանտերի և Մանսիների հողեր։ Հրապարակել է վոդսկերի, վեպսկերի, մորդովերենի, խանտի և մանսի լեզուների, էստոնական գրականության վերաբերյալ աշխատանքների շարք, ինչպես նաև` ուսումնասիրել է ֆիններեն և հունգարերեն լեզուների միջև փոխհարաբերությունները։ Ալկվիստը գրել է նաև «Ռուսաստանի ուղևորության հուշեր» գիքը (ֆիններեն՝ Muistelmia matkoilta Venäjällä) և «Սավոլակսյան երգի» բառերը (ֆիններեն՝ Savolaisen laulu): 1847 թվականին ստացել է Ալեքսանդրովյան համալսարանի փիլիսոփայության մագիստրոսի կոչում, իսկ 1860 թվականին՝ փիլիսոփայության դոկտոր աստիճան։ Հունգարիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ է (1859)։ 1863 թվականին փոխարինել է իր ընկերոջը` Էլիաս Լյոնրոտին, Ալեքսանդրովյան համալսարանի ֆիններեն լեզվի դասախոսի պաշտոնում, իսկ ավելի ուշ դարձել է կանցլեր։
Բացի այդ, Ալկիվիստը եղել է նաև գրական քննադատ։ Հայտնի է, որ նա կտրուկ քննադատության է ենթարկել Ալեքսիս Կիվիի «Յոթ եղբայրներ» վեպը, իր ակնարկներում գրել է` «Մեր ժողովուրդն ընդհանրապես այնպիսին չի, ինչպիսին այդ գրքի հերոսներն են. Ֆինլանդիայի դաշտերը մշակող հանգիստ և լուրջ մարդիկ ոչ մի կապ չունեին Իմպիվաարի նոր բնակիչների հետ»։ Նա նաև վեպն անվանել է «անհեթեթություն» և «ամոթի բիծ ֆիննական գրականության վրա»[6]։ Այդ ջախջախիչ ակնարկների պատճառով Ֆինլանդիայի գրականության միությունը գրքի թողարկումը հետաձգել է երեք տարով, և այն լույս է տեսել միայն 1873 թվականին՝ հեղինակի մահից հետո։ Ֆինլանդացի գրող Վեյո Մերին «ցավոտ» է անվանել Ալկվիստի վերաբերմունքը Կիվիի նկատմամբ, քանի որ նա գրողի մասին մակագրություններ ու ծաղրագրեր է գրել անգամ վերջինիս մահից հետո[6]։ Շատերը նաև հավատում էին, որ Ալկվիստի քննադատությունները արագացրել են Կիվիի մահը` նրան պատճառելով խորը հուզական զգացումներ և դրանով քայքայելով նրա առողջությունը[7][8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Eesti biograafiline andmebaas ISIK (эст.)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Pas L. v. Genealogics — 2003.
- ↑ Федотов, М. Р. Исследователи чувашского языка / М.Р. Федотов. — ЧГУ — Чебоксары, 2000.. — 2. изд., доп.. — Чебоксары: Чуваш. кн. изд-во, 2000. — С. 47. — 156 с. — ISBN 57677-0392-2
- ↑ 6,0 6,1 Ирма Перттула: Киви и Альквист Արխիվացված 2016-03-06 Wayback Machine
- ↑ August Ahlqvist Արխիվացված 2010-11-10 Wayback Machine
- ↑ YLE Teema | Sininen laulu | Osa 12 — Pohjantähden alla 1982—2000 | Seitsemän veljestä
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ойва Келтонен: Kohtalon vaihtoehdot: Aleksis Kivi, August Ahlqvist ja sivistyneistön vähäinen kansalaisrohkeus. WSOY 1989.
- Илмари Кохтамяки: August Ahlqvist suomen kielen ja kirjallisuuden arvostelijana. Vammalan kirjapaino 1956.
- Юрьё Варпио и Лийси Хухтала (ред.): Hurskaista lauluista ilostelevaan romaaniin. Suomen kirjallisuushistoria 1. SKS:n Toimituksia 724 : 1. SKS, Хельсинки, 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Альквист, Август Энгельберт». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - http://digi.lib.helsinki.fi/sanomalehti/secure/browse.html?action=directory&id=2165
- https://web.archive.org/web/20070920223842/http://bibliografia.kuopio.fi/kirjailijat/o/oksanen_a/
- https://web.archive.org/web/20101110080023/http://kirjasto.sci.fi/aahlqvi.htm
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավգուստ Ալկվիստ» հոդվածին։ |
|
- Օգոստոսի 7 ծնունդներ
- 1826 ծնունդներ
- Ֆինլանդիայում ծնվածներ
- Նոյեմբերի 20 մահեր
- 1889 մահեր
- Հելսինկի քաղաքում մահացածներ
- Հելսինկիի համալսարանի շրջանավարտներ
- Հունգարիայի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- 19-րդ դարի բանաստեղծներ
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Ռուսական կայսրության բանասերներ
- Ռուսաստանի ԳԱ թղթակից անդամներ
- Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամներ
- Ֆինն բանասերներ
- Ֆինն բանաստեղծներ
- Ֆինն գրողներ
- Ֆինն լրագրողներ
- Ֆինն մանկավարժներ