Դանիել Եվրոպեուս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դանիել Եվրոպեուս
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 1, 1820(1820-12-01)[1]
ԾննդավայրSavitaipale, Հարավային Կարելիա, Ֆինլանդիա
Մահացել էհոկտեմբերի 15, 1884(1884-10-15)[1] (63 տարեկան)
Մահվան վայրՍանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն
ԳերեզմանՀիետանիեմի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն
ԿրթությունՀելսինկիի համալսարան
Մասնագիտությունլեզվաբան
Ծնողներհայր՝ Peter Adolf Europaeus?

Դանիել Եվրոպեուս (ֆիններեն՝ David Emmanuel Daniel (Taneli) Europaeus, դեկտեմբերի 1, 1820(1820-12-01)[1], Savitaipale, Հարավային Կարելիա, Ֆինլանդիա - հոկտեմբերի 15, 1884(1884-10-15)[1], Սանկտ Պետերբուրգ, Ռուսական կայսրություն), ֆինն բանահավաք, հնագետ, ազգագրագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է պաստորի (բողոքականների քահանա) ընտանիքում։ 1844 թվականին Վիբորգի գերմանական լիցեյն ավարտելուց հետո, ընդունվել է Հելսինկիի համալսարան։

1845-1853 թվականներին հավաքել է ֆիննների, կարելացիների, վեպսերի, իժորների, վոդերի, ինգերմանլանդացի ֆինների ժողովրդական բանահյուսություններ և նյութեր` Արևելյան Ֆինլանդիայի, Օլոնեցկի, Սանկտ Պետերրբուրգի նահանգներում` ֆիննա-շվեդական բառարանի համար։ 1847 թվականին Ավգուստ Ալկիվիստի և Պաավո Տիկկանենի հետ հիմնել է «Սոումետար» թերթը (ֆիններեն՝ Suometar):

Գրել է մոտ 2500 ռուն (էպիկական երգեր), որոնցից շատերը Էլիաս Լյոնրոտը ներառել է Կալեվալայիի երկրորդ խմբագրության մեջ։

1872-1879 թվականներին հնագիտական պեղումներ է իրականացրել Տվերի և Նովգորդի նահանգներում։

Ֆիններեն, շվեդերեն, գերմաներեն, ռուսերեն լեզուներով գիտական հրապարակումների հեղինակ է։

Մահացել և թաղվել է Սանկտ Պետերբուրգում, 1884 թվականի դեկտեմբերին վերահուղարկավորվել է Հելսինկիի «Հիետանիեմի» գերեզմանատանը։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ուգարացիների մասին, ովքեր ապրում էին Ռուսաստանի կենտրոնական և հյուսիսային մասերում և Սկանդինավիայի հյուսիսային մասում` մինչև այստեղ ներկայիս բնակիչների ժամանումը (1874)[2]։

Այս ստեղծագործությունը, որտեղ Եվրոպեուսը տեղանվանաբանական հետքեր էփնտրում ամբողջ Արևելյան Եվրոպայում և անգամ Աֆրիկայում, սիրողական էր անգամ իր ժամանակների համար։ Մ. Ֆասմերը բնութագրել է նրա եզրակացությունները որպես «երևակայության արդյունք»։ Չնայած այն փաստին, որ Եվրոպեուսի գաղափարները անհուսորեն հնացած են, որոշ տարածաշրջանային հետազոտողներ շարունակել են որոնել «ուգրո-սամոդյան» տեղանունը Արևելյան Եվրոպայի տարբեր շրջաններում (օրինակ` Մ. Ատամանովը Ուդմուրդիայում)[3]։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

1999 թվականին Դանիել Եվրոպեուսի հայրենիքում` Սավիտայպալում, կանգնեցվել է գիտական հուշարձան և բացվել թանգարան, ինչպես նաև` Դանիել Եվրոպեուսի անունով է կոչվել միջնակարգ դպրոց։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]