Ավանի Գրեգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ավանի Գրեգ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 23, 2002(2002-11-23) (21 տարեկան)
ԾննդավայրBrownsburg, Հենդրիկս շրջան, Ինդիանա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունMultiracial American?, Mongolian Americans? և Հնդիկներն ԱՄՆ-ում
Մայրենի լեզուանգլերեն
Մասնագիտությունինֆլյուենսեր, ինտերնետային հայտնիություն, դերասանուհի և տիկտոկեր
Պարգևներ և
մրցանակներ
Կայքavanigregg.com
 Avani Gregg Վիքիպահեստում

Ավանի Էմիլիա Գրեգ (անգլ.՝ Avani Emilia Gregg, նոյեմբերի 23, 2002(2002-11-23), Brownsburg, Հենդրիկս շրջան, Ինդիանա, ԱՄՆ), ամերիկացի ինտերնետային աստղ, դերասանուհի և դիմահարդար։ Առաջին անգամ նա հայտնի է դարձել Tik Tok սոցիալական հավելվածում։ 2020 թվականի օգոստոսի դրությամբ Գրեգը Tik Tok-ում ունեցել է ավելի քան 27 միլիոն հետորդ և 14 միլիոն՝ ինստագրամում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավանի Գրեգը ծնվել է Ինդիանայում 2002 թվականի նոյեմբերի 23-ին։ Նրա մայրը հնդկուհի է, իսկ հայրը կիսով չափ աֆրոամերիկացի է, կիսով չափ՝ մոնղոլ։ Գրեգը երկու քույր ունի՝ Շանթի Գրեգը և Պրիա Գրեգը։ Նրա ավագ քույրը՝ Շանթին նույնպես օգտվում է սոցիալական լրատվամիջոցներից։ Մանուկ հասակում Գրեգը եղել է սպորտային մարմնամարզուհի մինչև մեջքի կոտրվածք ստանալը[2]։

Գրեգը հրապարակում է գեղեցկության և դիմահարդարման հետ կապված տեսահոլովակներ[3]։ 2019 թվականին Գրեգի առաջին վիրուսային տեսահոլովակը TikTok-ում եղել է Հարլի Քուինի ոճով ծաղրածուի կերպարը, այդ տեսահոլովակից հետո նրան սկսել են անվանել «ծաղրածու աղջիկ»։ Դեկտեմբերին նա Լոս Անջելեսի The Hype House կոլեկտիվին միացել էր Չարլի Դ'Ամելիոյի և Էդիսոն Ռեյի հետ միասին։ 2020 թվականի մարտին նա հաստատել է իր հարաբերությունները Sway House-ի անդամ Էնթոնի Ռիվզի հետ՝ նրանց միջև մի քանի ամիս տևած հարաբերություններից հետո։

Ավանին նկարահանվում է «Chicken Girls» վեբ սերիալում՝ մարմնավորելով Ջեմմայի դերը[4]։

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծան․
2019 Shorty Award Տիկտոկեր Հաղթանակ [5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.forbes.com/30-under-30/2021/social-media/
  2. Williams, Kori (2020 թ․ ապրիլի 28). «Here's Everything You Need to Know About TikTok Star Avani Gregg». Seventeen (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
  3. Greenspan, Rachel E. (2020 թ․ ապրիլի 29). «The TikTok account of one of the app's biggest stars disappeared overnight — and nobody is sure why». Insider. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  4. «Amelie Anstett Cast In Recurring Lead Role On Brat TV's CHICKEN GIRLS Season 6». BroadwayWorld.com (անգլերեն). 2020 թ․ ապրիլի 19. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  5. «Avani Gregg - The Shorty Awards». shortyawards.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ավանի Գրեգ» հոդվածին։