Ավազուտի գեներալները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Ավազուտի գեներալները
անգլ.՝ The Sandpit Generals
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ
Ժանրդրամա[1]
Թվական1971
Լեզուանգլերեն
ՌեժիսորHall Bartlett?[2]
ՊրոդյուսերHall Bartlett?
ԴերակատարներՋոն Ռուբինշտեյն և Dorival Caymmi?
ՕպերատորRicardo Aronovich?
ԵրաժշտությունDorival Caymmi? և Luis Oliveira?
Պատմվածքի վայրԲրազիլիա
ԿինոընկերությունAmerican International Pictures
Տևողություն102 րոպե

Ավազուտի գեներալները (անգլ.՝ The Sandpit Generals, վարձույթում` նաևThe Defiant, The Wild Pack), ամերիկացի ռեժիսոր Հոլլ Բառտլետի (1971) գեղարվեստական ֆիլմը, ըստ Ժորժի Ամադուի «Ավազուտի գեներալները» (1937) վեպի։

ԱՄՆ-ում ֆիլմը վարձույթում մեծ հաջողություն չի ունեցել։

ԽՍՀՄ-ում ֆիլմը ցուցադրվել է Մոսկվայի միջազգային մրցութային ծրագրում[3]։

Կասկածելի վարկանիշով հայտնի, երիտասարդ լսարանին ուղղված փոքր բյուջեով ֆիլմերի վրա կենտրոնացած կինոընկերության ֆիլմը մրցութային ծրագրում էր հայտնվել բոյկոտի պատճառով, որը հայտարարել էր Ամերիկյան կինոփորձագետների ասոցիացիան։ Այն հայտարարվել էր այն բանից հետո, երբ Սթենլի Կուբրիկի 2001 թվականի տիեզերական ոդիսականը ֆիլմը 1969 թվականին պարտվել էր Ադրիանո Չելենտանոյի «Սերաֆինո» ֆիլմին[4]։

Լայնամասշտաբ վարձույթի ֆիլմը հանվել է 1973 թվականին, և այն դիտել է 43.2 միլիոն մարդ, «Կոմսոմոլսկայա պրավդայի» տվյալներով այն համարվել է տարվա լավագույն արտասահմանյան ֆիլմը։

ԽՍՀՄ-ում հայտնի է դարձել ֆիլմի երաժշտությունը, այդ թվում` Դորիվալ Կաիմմիի «Ձկնորսների երթը», որի ռուսական տարբերակը 1974 թվականին հիթ է դարձել։ Երգը կատարել են «Аккорд» քառյակն ու «Несчастный случай» խումբը` Հին երգեր գլխավորի մասին 3 ֆիլմում[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համառոտ բնութագրումից.

Հազարավոր անօթևան երեխաներ թափառում են Հարավային Ամերիկայի հորիզոններում։ Բրազիլիայում նրանք աղբն են փորփրում, մուրացկանությամբ են զբաղվում ու գողանում են։ Նրանց տունը փողոցն է, նրանք չարացած են ու միայնակ։ Միայնակ չկորելու համար նրանք խմբեր են կազմում և ահաբեկում են «ապահովված խավին»։ Այդպիսի մի խումբ ապաստան է գտել ավազաբլուրների մոտ, օվկիանոսի ափին։ Ժողովուրդը նրանց կոչում է «Ավազուտի գեներալներ»։ Այս տղաները պատրաստ են պայքարելու հանուն մի կտոր հացի, և նախանձելի չի լինի այն մարդու վիճակը, որը կհայտնվի նրանց ճանապարհին։ Այս տղաները վտանգավոր են և դաժան։ Այնուամենայնիվ, նրանք ևս սիրտ ունեն, սիրելու և սիրված լինելու ցանկություն ունեն։ Այդ պատճառով, երբ անտունները ծանոթացել են Դորա անունով աղջկա և նրա եղբոր հետ, որոնց հարազատները փողոց են նետել, «ավազաբլրի գեներալները» նոր որբերին ապաստան, սնունդ ու պաշտպանություն են տալիս։ Բարի, աջակցող և անվախ Դորան արագ ձուլվում է տղամարդկանց խմբին` միայնակ տղաների համար դառնալով թե՛ քույր, թե՛ մայր։ Միասին նրանք բավականին համարձակ կողոպուտներ են կազմակերպում, չկասկածելով, որ իրենց համայնքի օրերը հաշված են։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քեյթ Լեյն` Բուլիտ (վեպում` Պեդրո Պուլյա)
  • Տիշա Ստերլինգ` Դորա
  • Դորիվալ Կաիմմի` Ջոն Ադամ (վեպում` Ժոան դե Ադամ)
  • Ադեմիր դա Սիլվա` Մեծ Ջոն 
  • Ալոյզիու դե Օլիվեյրա` Կանցլեր
  • Մարդ դե Ֆրիս` Դրյու Տերն
  • Ջիմմի Ֆրեյզեր` Դորայի եղբայրը
  • Ֆրեդդի Գեդեոն` Ալմիրո 
  • Վիլյամ Հոբսոն` հարուստ մարդ 
  • Գիլիերմի Լամունյե` Կոտ
  • Մացիո` Իեզեկիլ
  • Կրեուզա Միլլե` քրմուհի Վուդու
  • Պիտեր Նիլսեն` Լոլլիփոփ
  • Բուտչ Բատրիկ` Անոտ 
  • Էլիանա Փիթման` Դալվա
  • Ալեխանդրո Ռել` Խոսե Պեդրո 
  • Ջոն Ռուբինշտեյն` պրոֆեսոր
  • Մարիսա Ուրբան` Հարուստ կին

Նկարահանող խումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռեժիսոր` Հոլլ Բարթլեթ
  • Պրոդյուսեր` Հոլլ Բարթլեթ
  • Օպերատոր` Ռիկարդո Առովոնիչ
  • Դիրիժոր` Լուիս Օլիվեիրա

Գրական աղբյուր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմում ներկայացված են Ժորժի Ամադուի «Ավազի գեներալները» (1937) վեպի հիմնական սյուժետային գծերը, միևնույն ժամանակ առաջին պլան է բերվել Դորայի` ավազակախմբին միանալը։

Էկրանավորումը մի շարք տարբերություններ ունի վեպից։ Այսպես, ֆիլմում գլխավոր հերոսները ակնհայտորեն մեծ են գրական նախատիպերից. եթե վերջիններս 13-15 տարեկան են, ապա ֆիլմում նրանք ավելի շուտ 17-19 տարեկան են։ Ավազակախմբի առաջնորդը` Բուլիտը, վեպում չի սպանում ավազակախմբին վերահսկող Էզեկիելին։ Հոգևորական Ժոզե Պեդրոն ֆիլմում հրաժարվում է իր աստիճանից, այնինչ գրքի վերջում նա ընդունելություն է գտնում այլ քաղաքում։ Ֆիլմի ավարտին ցույց չի տրվում նաև գլխավոր հերոսների հետագա կյանքը։

Ընդհանուր առմամբ, ֆիլմի ավարտն ավելի վատատեսական է. Դորայի մահից հետո Բուլիտը անօթևանների մեծ ցույց է կազմակերպում, որոնք հավաքվում են նահանգապետի նստավայրի դիմաց` «Լսեք մեզ» պահանջով։ Ոստիկանները նշան են բռնում նրանց վրա. հնչում է առաջին կրակոցը։ Վեպի ավարտն ավելի լավատեսական է. Բուլիտը գիտակցում է, որ իր իրական կոչումը «աշխարհի բոլոր մարդկանց երջանկության համար» պայքարելն է և անդամակցում է կոմունիստական կուսակցությանը։

Ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ավազուտի գեներալները» ֆիլմի հետ վերջերս հաճախ են համեմատում Ֆերնանդու Մեյրելիշի և Կատյա Լյունդի Աստծո քաղաքը ֆիլմը (2002), որը պատմում է 1960-ական թվականների Ռիո դե Ժանեյրոյի պատանեկան ավազակախմբերի դիմադրության մասին։ Միխայիլ Տրոֆիմենկովը «Կոմերսանտում» այն բնութագրել է որպես «Ավազուտի գեներալները»` վերանկարահանված Քվենտին Տարանտինոյի կողմից[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. http://www.imdb.com/title/tt0067705/
  3. «Moscow International Film Festival (1971)»։ Արխիվացված է օրիգինալից 2005-04-28-ին։ Վերցված է 2007-02-21 
  4. «Оттуда. «Генералы песчаных карьеров»»։ Журнал «Сеанс»։ Վերցված է 2021-03-31 
  5. «Старые песни о главном 3 (1997) , ГидОнлайн»։ Արխիվացված է օրիգինալից 2016-08-21-ին։ Վերցված է 2016-08-06 
  6. «Город Бога /City of God/ (2002) // Arthouse.Ru»։ Արխիվացված է օրիգինալից 2007-02-02-ին։ Վերցված է 2021-09-12 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зоркий А. И оглянулись по гневе… // Советский экран. 1971. № 12. С. 121—141.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]