Աստծո քաղաքը (ֆիլմ, 2002)
«Աստծո քաղաքը» (պորտ.՝ Cidade de Deus), ռեժիսորներ Ֆեռնանդու Մեյրելլիշի և Կատիա Լունդի կողմից 2002 թվականին նկարահանված գանգստերական դրամա։ Ֆիլմն հիմնված է Պաուլո Լինսի 1997 թվականին գրած համանուն վեպի վրա, սակայն սցենարը մշակված է իրական դեպքերի հիման վրա։ Ֆիլմը պատմում է Ռիո դե Ժանեյրոյի ետնախորշային արվարձաններից մեկի՝ Աստծո քաղաքի մասին, որտեղ 1960-1980-ականներին հանցավորությունը ահռելի չափերի էր հասնում։ Ֆիլմում մանրամասնորեն ցուցադրվում է նարկոդիլլեր Փոքրիկ Զեի և հանցագործ Գեղեցկադեմ Նեդի միջև մղվող պատերազմները։ Ֆիլմն անդրադառնում է Բրազիլիայում առկա ռասայական և սոցիալական անհավասարություններին։
Ֆիլմում հանդես եկող դերասանների մեծ մասը բնակվում էր Աստծո քաղաք և Վիդիգալ կոչվող ֆավելաներում (ետնախորշ)։
2004 թվականին «Աստծո քաղաքը» առաջադրվում է միանգամից 4 Ակադեմիայի մրցանակի՝ «լավագույն օպերատորական աշխատանք», «լավագույն ռեժիսորական աշխատանք», «լավագույն ադապտացված սցենար», և «լավագույն մոնտաժ» անվանակարգերում։ Մինչ այդ՝ ֆիլմը 2003 թ.-ին ընտրվել էր ներկայացնելու Բրազիլիան «լավագույն օտարալեզու ֆիլմ» կատեգորիայում, սակայն հանվել էր մրցակցությյունից, հակառակ դեպքում հնարավոր չէր լինի այն ներկայացնել հաջորդ տարվա չորս անվանակարգերում։
Ռեժիսորներ Մեյրելլիշը և Լունդը ֆիլմի համաշխարհային հաջողությունից հետո նկարահանում են «Տղամարդկանց քաղաք» հեռուստասերիալը և գեղարվեստական ֆիլմը, որտեղ գործողությունները կրկին տեղի են ունենում Աստծո քաղաքում, և բացի այդ՝ կինոնկարներում հանդես են գալիս «Աստծո քաղաքի» դերասաններից Դուգլաս Սիլվան և Դարլան Կունյան։
IMDb վարկածով բոլոր ժամանակների 250 լավագույն ֆիլմերի ցուցակում ֆիլմը, 2013 թվականի հունիսի 12-ի դրությամբ, գրավում է 21-րդ տեղը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 14 15 16 17 18 europeanfilmawards.eu
- ↑ Unifrance — 1949.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 13 Internet Movie Database — 1990.
- 1 2 3 FilmAffinity — 2002.
- 1 2 3 4 5 AdoroCinema (порт.) — 2000.
- 1 2 Metacritic(անգլերեն) — 2001.
- 1 2 3 4 Internet Movie Database — 1990.
- ↑ http://www.kinokalender.com/film4087_city-of-god.html
- ↑ tweet — 2006.
- ↑ https://seventh-row.com/a-history-of-women-directors-at-the-cannes-film-festival/
- 1 2 http://stopklatka.pl/film/miasto-boga
- ↑ Blanc J. AlloCiné (ֆր.) — 1993.
- 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 http://www.imdb.com/title/tt0317248/fullcredits
- 1 2 3 Box Office Mojo — 1999.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլերեն)
- Պաշտոնական կայք Արխիվացված 2011-03-10 Wayback Machine (պորտուգալերեն)
- Էջը IMDb կայքում
- «Աստծո քաղաքը»(անգլ.) ֆիլմը Box Office Mojo կայքում
- «Աստծո քաղաքը»(անգլ.) ֆիլմը Rotten Tomatoes կայքում
- «Աստծո քաղաքը»(անգլ.) ֆիլմը Metacritic կայքում:
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աստծո քաղաքը (ֆիլմ, 2002)» հոդվածին։ |
| ||||||
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2000-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2000-ականների դրամա ֆիլմեր
- 2002 ֆիլմեր
- BAFTA մրցանակի դափնեկիր ֆիլմեր
- StudioCanal ֆիլմեր
- Բրազիլական ֆիլմեր
- Գրական ստեղծագործությունների էկրանավորումներ
- Դրամա ֆիլմեր
- Իրական դեպքերի հիման վրա նկարահանված ֆիլմեր
- Պորտուգալերեն ֆիլմեր
- Վեպերի էկրանավորումներ
- Ֆիլմեր դեռահասների համար
- Ֆիլմեր թմրանյութերի մասին
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1960-ականներին
- Ֆրանսիական դետեկտիվ ֆիլմեր
- Ֆրանսիական դրամա ֆիլմեր
- Ֆիլմեր, որոնց գործողությունները տեղի են ունենում 1970-ականներին
- 2000-ականների պորտուգալերեն ֆիլմեր
- Ֆիլմեր եղբայրների մասին