Ավադհի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ավադխիից)
Ավադհի
अवधी avadhī
Տեսակլեզու և կենդանի լեզու
Ենթադասարևելյան հինդի
ԵրկրներՀնդկաստան, Ֆիջի
ՇրջաններԱվադխ (նահանգ՝ Ուտար-Պրադեշ), ինչպես նաև Մադխյա-Պրադեշ , Բիխար նահանգներում, Դելիում, Նեպալում
Խոսողների քանակ22 000 000 մարդ (2007)[1]
Լեզվակիրների թիվը38 261 000 մարդ[2], շուրջ 561 000 մարդ՝ Նեպալում
ԴասակարգումՀնդեվրոպական ընտանիք
Հնդարիական ընտանիք
Կենտրոնական ենթախումբ
Արևելյան Հինդի
Գրերի համակարգԴևանագարի
IETFawa
ԳՕՍՏ 7.75–97ավդ 012
ISO 639-2awa
ISO 639-3awa

Ավադհի (դևանագարի՝ अवधी, այլ անվանումներ՝ Կոսալի, Բայսվարի, Պուրբի), հնդարիական լեզու, հինդիի ստանդարտացումից հետո համարվում է վերջինիս բարբառը։

Այս լեզվով խոսողները ապրում են Հնդկաստանի Ութար Պրադեշ նահանգի Ավադհ մարզում, ինչպես նաև Բիհար, Մադհյա Պրադեշ նահանգներում, Դելիում և Նեպալի որոշ մարզերում։ Ավադհի խոսում են Արևելյան Հինդիի բնակիչների 2/3-ը[3]։ Ավադխին ուժեղ ազդել է Ֆիջիական Հինդիի ձևավորմանը։ Գրերի համար օգտագործվում են դևանագարի և շեղակիր կայտխի։ 16-17-րդ դարերում ավադխի գրականության մեջ ստեղծվել է հարուստ պոեզիա, ինչպես նաև Տուլսիդայի «Րամաչարիտամանասա», Մելիք Մուհամեդ Ջայասիի «Պադմավատ» և Մաուլանա Դաուդի «Չանդայան» պոեմները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nationalencyklopedin (շվեդերեն) — 1999.
  2. Ethnologue Ավադխի
  3. Зограф Г.А. Языки Южной Азии. — М.: Наука, 1990. — С. 40.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Зограф Г.А. Языки Южной Азии. — М.: Наука, 1990. — 212 с.
  • Липеровский В.П. Очерк грамматики современного авадхи. — М.: Восточная литература РАН, 1995. — 253 с.