Ասորիների հետապնդումը «Իսլամական պետության» կողմից
2014 թ., հունիսին Հյուսիսային Իրաքը գրավելուց հետո[1][2] ԴԱԻՇ ծայրահեղ իսլամիստական խմբավորումը սկսում է ասորիների հանդեպ հետապնդումները[3][4][5]։
ԻԼԻՊ- ի կողմից ասորիների հետապնդում | |
---|---|
![]() | |
Տեսակ | Էթնիկ զտումներ, բռնի իսլամացում |
Գրոհի վայր | Հյուսիսային Իրաք |
Տեղադրանք | Իրաք |
Գրոհի նպատակ | ասորիներ |
Զոհվածներ | տասնյակ[6] |
Վիրավորներ | 200 հազար փախստականներ[6] |
Կասկածյալ | ![]() |
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծայրահեղ իսլամիստների կողմից քրիստոնյաների հետապնդումը սկսվում է Իրաքյան պատերազմից անմիջապես հետո ։ Ըստ Իրաքի ասորիների, Իրաքում բնակվող ասորիների երկու երրորդը 2003 թ. մինչև 2011 թ. ստիպված էին լքել երկիրը, կամ էլ իրենց կամքին հակառակ փոխել իրենց բնակության վայրը ։ 2014 թ. հետո ԴԱԻՇ- ի կողմից հետապնդումների հետևանքով ասորիները ստիպված էին փախչել Թուրքիա կամ էլ Իրաքյան Քուրդիստան[7].
Ժամանակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոսուլի գրավում
[խմբագրել | խմբագրել կոդը]Զավթելով Մոսուլը՝ ԴԱԻՇ-ի զինյալները պահանջեցին այնտեղ բնակվող ասորի քրիստոնյաներից ընդունել իսլամը կամ էլ հավատքի տուրք (խարաչ) վճարել[8] :
ԴԱԻՇ-ի գրոհայինները պիտակավորում էին այն տները, որտեղ ապրում էին քրիստոնյաները նուն (արաբ.ن ) տառով, որը առաջին տառն էր նասարա բառի ( արաբ. نصارى- քրիստոնյա )[8] :
Քրիստոնյա ասորիները ստիպված էին փախչել Մոսուլից[9] :
Մար Բեխնամի վանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Սիրիական կաթոլիկ եկեղեցու վանք Մար Բեխնամի գրավումից հետո ԴԱԻՇ-ը վտարեց բոլոր վանականներին[10] :
Նայնավայի անկումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Նայնավայի ուղղությամբ հարձակման ժամանակ ԴԱԻՇ-ին հաջողվեց գրավել Բաղդիդ, Բարտալլա, Թել-Քայֆ և Քարեմլաշ քաղաքները , որոնց բնակիչների բաղկացուցիչ մասը կազմում էին ասորիներ, որոնք ստիպված էին փախչել ։ 100 հազարից ավել քրիստոնյաներ փախստական էին դարձել ՝ թողնելով իրենց գույքը[11] :
Հարձակում Էլ- Խասակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2015 թ. թետրվարի 23-ին Թուրքիայի սահմանը հատելու անհաջող փորձից ԴԱԻՇ-ի գրոհայինները ասորիների կոտորած կազմակերպեցին Խասեկ նահանգում ։ Սպանվեցին տասնյակ մարդիք, հարյուրավոր մարդիք ստիպված եղան փախչել ԴԱԻՇ-ի կողմից չվերահսկվող տարածքները[12] :
Գրոհայինները այրեցին տեղի քրիստոնեական եկեղեցին, ավերեցին ասորիների տները[13][14] :
Բազմաթիվ ասորիների գրոհայինները գերի են վերցրել[15]՝ փրկագին պահանջելով ։
Մշակութային ժառանգության ոչնչացում
[խմբագրել | խմբագրել կոդը]ԻԼԻՊ-ի խմբավորման գրոհայինները ոչնչացրել են 14 հնագույն հուշարձաններ[16], որոնց մեջ Դուր-Շարրուկ հնագույն ասորական քաղաքի ( թևավոր ցուլերի քաղաք ) փլատակները , հայտնի է իր քարե խորաքանդակներով ։ Նիմրուդի դարպասների պահապանները, թևավոր կեսցուլեր, կեսմարդիք 3000 տարի կանգնած էին այդտեղ մինչև չներխուժեց « Իսլամական պետությունը » . Մարտի 5-ին հայտնի դարձավ, որ ԻԼԻՊ- ի գրոհայինները բուլդոզերներով հավասարեցրել են հողին Նիմրոդը[17] : Այդ տեղեկատվությունը հաստատեցին Իրաքի ուսումնասիրման բրիտանական ինստիտուտը, իսկ Ւրաքի հնությունների դեպարտամենտից հայտնում են, որ ահաբեկիչները արդեն ապամոնտաժում են հնագույն Նինվեյի պատերը և վաճառում քարե բլոկները ։ 2016 թ. հունիսին գրոհայինները պայթեցրել են Նաբու ասորական աստվածի տաճարը ։ Ոչնչացված համալիրի տարիքը ավելի քան երկուսուկես հազար տարի է[18] :
Հին Արևելքի մասնագետները. ՅՈՒՆԵՍԿՕ կազմակերպությունը պահանջում են դադարեցնել շարունակվող վանդալիզմը ։
Անհետացման եզրին է կանգնած համաշխարհային մշակույթի մի շերթ, որը գիտնականներն ուսումնասիրել են ավելի քան մեկ դար ։
Արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թ. օգոստոսի 2-3-ին ասորական սփյուռքի հազարավոր ներկայացուցիչներ բողոքի ցույցեր անցկացրին Իրաքում և Սիրիայում իրենց հայրենակիցների հետապնդումների դեմ և պահանջեցին ՄԱԿ-ի միջամտություն[19][20] :
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ CNN, By Josh Levs. «Will anyone stop ISIS?». CNN. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ «Will anyone stop ISIS? - CNN.com». web.archive.org. 2014 թ․ օգոստոսի 7. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Chicago-area Assyrians march against ISIS, others protest airstrikes - Chicago Tribune». web.archive.org. 2014 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ «Isis persecution of Iraqi Christians has become genocide, says religious leaders | World news | The Guardian». web.archive.org. 2014 թ․ օգոստոսի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ McQuade, Romsin (2014 թ․ հուլիսի 30). «Iraq's persecuted Assyrian Christians are in limbo» (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 26-ին.
- ↑ 6,0 6,1 http://www.aina.org/releases/20140815163513.htm
- ↑ «Christian exodus as Iraqi town falls» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 7. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ 8,0 8,1 «Iraqi Christians flee from Mosul» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հուլիսի 18. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Olson, Carl E. «For the first time in 1600 years, no Masses said in Mosul». www.catholicworldreport.com (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Iraq monastery 'seized by militants'» (բրիտանական անգլերեն). 2014 թ․ հուլիսի 21. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Technologies, Peyotto. «ԴԱԻՇ-ի գրոհայինները մզկիթ են պայթեցրել Իրաքի Նայնավա նահանգում». 1in.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ AAE. «ԴԱԻՇ-ի գրոհայինները 15 երիտասարդ ասորի քրիստոնյայի են սպանել» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «ԻՊ-ի ահաբեկիչները սպառնում են 180 քրիստոնյա ասորիների մահապատժի ենթարկել». www.ankakh.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 24-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ «Боевики "Исламского государства" учинили расправу над ассирийцами в провинции Эль-Хасика». ТАСС. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Technologies, Peyotto. «Ասորիները ԴԱԻՇ-ի գերությունից փրկագնի դիմաց ազատել են 25 քրիստոնյաների, Սիրիայի հյուսիսում. աղբյուր». 1in.am. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ www.m24.ru https://www.m24.ru/articles/terrorizm/06102015/86691. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
{{cite web}}
: Missing or empty|title=
(օգնություն) - ↑ Боевики ИГИЛ разрушили археологический памятник — древний город на севере Ирака. Новости. Первый канал (ռուսերեն), Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 24-ին
- ↑ Боевики ИГ сняли уничтожение храма Набу в Нимруде. Видео (ռուսերեն), Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին
- ↑ «Thousands rally against 'silent genocide'». www.dailytelegraph.com.au (անգլերեն). 2014 թ․ օգոստոսի 2. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.
- ↑ «Assyrians Demonstrate Worldwide Against ISIS Persecution». www.aina.org. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 25-ին.