Ասանսոլ
| Բնակավայր | ||
|---|---|---|
| Ասանսոլ | ||
| 23°41′0″N 86°58′0″E / 23.68333°N 86.96667°E | ||
| Երկիր | ||
| Համայնք | Asansol Sadar subdivision? | |
| Մակերես | 326,48 կմ² | |
| ԲԾՄ | 97±1 մետր | |
| Բնակչություն | 563 917 մարդ (2011)[1] | |
| Ժամային գոտի | UTC+5:30 | |
| Հեռախոսային կոդ | 341 | |
| Փոստային դասիչ | 713301 | |
| Ավտոմոբիլային կոդ | WB 38 | |
| Պաշտոնական կայք | asansolmunicipalcorporation.com | |
|
| ||
Ասանսոլ (բենգալերեն՝ আসানসোল, հինդի՝ আসানসোল), քաղաք Հնդկաստանի Արևմտյան Բենգալիա նահանգում։ Նահանգի երկրորդ ամենաբնակեցված քաղաքն է (Կալկաթայից հետո)[2] և կազմում է Հնդկաստանի 39-րդ ամենամեծ քաղաքային ագլոմերացիան[3]։ Ասանսոլը գտնվում է Բուրդվան շրջանում։ Ասանսոլն աշխարհի հարյուր ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում Ասանսոլի շրջանը բնակեցված է եղել դրավիդներով և ավստրալոիդներով։ Մոտ երկուսուկես հազար տարի առաջ քաղաքի ծայրամասերը եղել են ջայնիզմի զարգացման կենտրոն։ Ենթադրվում է, որ ջայների վերջին տիրթհանկարը՝ Մահավիրա Վարդամանան, ապրել և աշխատել է Ասանսոլի տարածքում։ Ջեյների տաճարները Բեգունիայում՝ Բարաքար գետի ափին և Բանկուրայի հարևան թաղամասում, վկայում են ջայնների գործունեության մասին։ 12-րդ դարի ջայնական տաճար, որը նվիրված 12-րդ Տիրթհանկարին, պահպանվել է Ասանսոլում՝ Վասուուջիայում[5]։
Հետագայում քաղաքը Մալլա դինաստիայի տիրապետության տակ գտնվող Վիշնուպուր իշխանության մաս է կազմել գրեթե հազար տարի՝ մինչև բրիտանացիների ժամանումը։ Տեղական բարբառը և մշակույթը դեռևս սերտ կապեր են պահպանում Բանկուրայի և Վիշնուպուրի հետ[5]։
1774 թվականին Սուետոնիուս Նիթլին և Ջոն Սամները հայտնաբերել են ածխի հանքավայրեր Ասանսոլի տարածքում[6]։ 1820 թվականին սկսվել է օգտակար հանածոների կանոնավոր արդյունահանումը։ 1863 թվականի հուլիսին մինչև Ասանսոլ երկարացվել է Արևելա-հնդկական երկաթուղու երկաթուղային ճյուղը։
19-րդ դարի և 20-րդ դարի մեծ մասի ընթացքում Ասանսոլի ածխահանքերը եղել են երկրի ածխի արդյունահանման հիմնական վայրը։
Պատմականորեն քաղաքի անվանումը անգլերեն դարձվել է Assensole Բրիտանական ժամանակաշրջանում, աակայն անկախությունից հետո Ասանսոլ անվանումը վերադարձվել է[7][8]։
Ֆիզիկական և աշխարհագրական բնութագրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասանսոլը գտնվում է Չհոտա-Նագպուր սարահարթի ստորին հատվածում, որի մեծ մասը գտնվում է Ջարքխանդ նահանգում։ Ասանսոլը գտնվում է Դամոդար և Աջայ գետերի միջև։
Ասանսոլը բնութագրվում է տաք և չոր ամառներով և զով չոր ձմեռներով։ Ամռանը «լու» քամիները քաղաք են բերում չոր և տաք օդ, օդի ջերմաստիճանը գերազանցում է 40 °C-ը, ձմռանը ջերմաստիճանը կարող է իջնել 10 °C-ից ցածր։ Մուսսոնների սեզոնը տևում է օգոստոսից սեպտեմբեր։ Ըստ Կյոպպենի կլիմաների դասակարգման՝ քաղաքի կլիման բնութագրվում է որպես սավաննաների արևադարձային կլիմա[9]։
| Ասանսոլ,Հնդկաստանի կլիմայական տվյալները | |||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
| Միջին բարձր °C (°F) | 26 (78) |
28 (82) |
34 (94) |
39 (102) |
39 (102) |
37 (98) |
32 (90) |
32 (89) |
32 (90) |
32 (89) |
29 (84) |
26 (79) |
32 (90) |
| Միջին ցածր °C (°F) | 12 (53) |
14 (57) |
19 (66) |
23 (74) |
26 (78) |
26 (79) |
26 (78) |
26 (78) |
25 (77) |
22 (71) |
16 (60) |
12 (53) |
21 (69) |
| Տեղումներ մմ (դյույմ) | 18 (0.7) |
33 (1.3) |
20 (0.8) |
20 (0.8) |
74 (2.9) |
241 (9.5) |
348 (13.7) |
338 (13.3) |
211 (8.3) |
109 (4.3) |
15 (0.6) |
5 (0.2) |
1430 (56,3) |
| աղբյուր: Weatherbase[10] | |||||||||||||
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Census of India 2011 (West Bengal): Barddhaman District Primary Census Abstract — Office of Registrar General & Census Commissioner of India.
- ↑ «Census India» (PDF). Census. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «Million plus UA Cities – India» (PDF). Census. Census of India. Վերցված է 2012 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ «World's fastest growing urban areas (1)». City Mayors. 2010 թ․ դեկտեմբերի 7. Վերցված է 2011 թ․ մարտի 16-ին.
- ↑ 5,0 5,1 «Asansol on the net — A complete information on Asansol city — Asansolcity.com». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 18-ին.
- ↑ Deb, Mihir; Tiwari, Garima; Lahiri-Dutt, Kuntala Artisanal and small-scale mining in India: Selected studies and an overview of the issues(անգլ.) // International Journal of Mining, Reclamation and Environment : journal. — 2004. — Т. 10. — № 10.
- ↑ http://dspace.wbpublibnet.gov.in:8080/jspui/bitstream/10689/21975/16/November_Chapter%203_2362-2432p.pdf
- ↑ http://dspace.gipe.ac.in/xmlui/bitstream/handle/10973/47105/GIPE-070160.pdf
- ↑ «Climate Summary for Asansol». Weatherbase.com.
- ↑ «Asansol, India – Monthly - All Weather Averages». Weatherbase. 2013. Retrieved 31 July 2013.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ասանսոլ» հոդվածին։ |
| ||||||||||
