Առյուծ (ֆիլմ, 2016)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առյուծ
անգլ.՝ Lion
Երկիր Միացյալ Թագավորություն
 Ավստրալիա
Ժանրդրամա[1], կենսագրական ֆիլմ և ֆլեշբեք ֆիլմ
ԹեմաՍարու Բրայերլի, Որդեգրում, անհետ կորած, հաշվարկում և քույր-եղբայրների հարաբերություններ
ՀիմքԵրկար ճանապարհ դեպի տուն
Թվականսեպտեմբերի 10, 2016, փետրվարի 23, 2017[2], փետրվարի 9, 2017[3], հուլիս 2015[4], փետրվարի 16, 2017[5] և հունվարի 19, 2017
Լեզուանգլերեն, հինդի և բենգալերեն
ՌեժիսորԳարթ Դևիս
ՊրոդյուսերԷմիլ Շերման, Իայն Քենինգ և Էնջի Ֆիլդեր
Սցենարի հեղինակԼյուկ Դևիս
ԴերակատարներԴև Պատել, Նիկոլ Քիդման, Մառա Ռունի, Դևիդ Ուենհեմ, Նավազուդին Սիդիկուի, Պրիյանկա Բոզե, Tannishtha Chatterjee?, Դիպտի Նավալ, Abhishek Bharate?, Դիվիան Լադվա, Բենջամին Ռիգբի, Սանի Փավար, Menik Gooneratne?, Ռիդհի Սեն, Kaushik Sen?, Ռիտա Բոյ, Keshav Jadhav?, Khushi Solanki?, Թոդ Սեմփսոն, Դանիելա Ֆարինաչի, Pallavi Sharda?, Sachin Joab?, Արքա Դաս և Էմիլի Քոքերել
ՕպերատորԳրեգ Ֆրեյզեր
ԵրաժշտությունԴասթին Օ'Հելորան, Հաուշկա և Սիա Ֆուրլեր
Պատմվածքի վայրԽանդվա, Կալկաթա, Հոբարթ, Մելբուռն և Հնդկաստան
Նկարահանման վայրԿալկաթա, Մելբուռն, Հոբարթ և Խանդվա
ԿինոընկերությունThe Weinstein Company, Screen Australia, See-Saw Films և VicScreen
Տևողություն118 րոպե
 Premiere of Lion at the 2016 Toronto International Film Festival Վիքիպահեստում

«Առյուծ» (անգլ.՝ Lion), 2016 թվականի դրամատիկ ֆիլմ է, որի ռեժիսոր Գարտ Դևիսն է։ Սցենարը մշակել է Լյուկ Դեյվիսը, Սարու Բրայերլիի՝ «Երկար ճանապարհ դեպի տուն» ինքնակենսագրության հիման վրա։ Ֆիլմի առաջնախաղը կայացել է 2016 թվականին Տորոնտոյի կինոփառատոնի ժամանակ[6][7]։ Ամերիկայում ֆիլմը թողարկվել է 2016 թվականի նոյեմբերի 25-ին[8], Ավստրալիայում՝ 2017 թվականի հունվարի 19-ին[9]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստան, 1986 թվական։ Հնգամյա Սարուն, ով աղքատ ընտանիքից էր, ավագ եղբոր՝ Գուդուի հետ գնում են աշխատանք փնտրելու։ Գիշերը նրանք ժամանում են երկաթուղային կայարան (Khandwa Jn), որտեղ Գուդուն Սարուին թողնում է նստարանի վրա պառկած, խստիվ արգելելով նրան որևէ տեղ գնալ, մինչև իր վերադարձը։ Որոշ ժամանակ անց Սարուն միայնակ է մնում կայարանում, քանի որ եղբայրը չի վերադառնում։ Նա հանդիպում է դատարկ ուղևորափողադրող գնացքի և ներս է մտնում շարունակելով փնտրել եղբորը և քնում ուղևորատար խցիկում։ Արթնանալով նա հասկանում է, որ գնացքը ընթանում է ամբողջ արագությամբ, նա խուճապի է մատնվում։ Սարուն վազում է գնացքի մեջ և օգնություն խնդրում։ Անցնելով ինչ-որ կայարանի կողքով, նա մարդկանց է տեսնում և օգնություն խնդրում նրանցից, բայց ոչ ոք ուշադրություն չի դարձնում։ Որոշ ժամանակ անց գնացքը ժամանում է անծանոթ քաղաքի կայարան, որտեղ նա դարձյալ փորձում է գտնել եղբորը։ Նա հայտնվում է Կալկաթայում, որտեղ բնակիչները հիմնականում խոսում են բենգալերեն։ Սարուն փորձում է անտուն երեխաների հետ գիշերել գետնանցումում, սակայն հենց այդ գիշեր ոստիկանությունը և սոցիալական ծառայությունները շուրջկալում են անտուն երեխաներին, նրանց մանկատուն ուղարկելու նպատակով։ Սարուին հաջողվում է փախչել և թաքնվել հետապնդումներից։

Հաջորդ օրը նա հանդիպում է Նուր անունով երիտասարդ կնոջ, ով տղային տանում իր բնակարան և կերակրում է նրան։ Նուրը խոստանում է նրան ծանոթացնել Ռամա անուով մարդու հետ, ով կօգնի նրան վերադառնալ տուն։ Ռամայի հետ ծանոթանալուց հետո Սարուն կռահում է նրանց վատ մտադրությունների մասին, փախչում է Նուրի բնակարանից և երկու ամիս շարունակ թափառում է քաղաքում։ Մի անգամ մի երիտասարդ սրճարանի պատուհանից հետնում է, թե ինչպես է Սարուն նմանակում նրա գդալով ուտելուն։ Երիտասարդը որոշում է օգնել տղային և տանում է նրան ոստիկանություն։ Այնտեղ Սարուն չի կարողանում ճիշտ անվանել ոչ գյուղի, ոչ էլ իր մոր անունը, որից հետո նրան հայտարարում են անհետ կորած և ուղարկում ապաստան։ Ապաստան է այցելում մի կին, ով ներկայանում որպես տիկին Սուտ, սոցիալական ծառայությունների աշխատակից։ Նա տղային ցույց է տալիս Ջոնի և Սյուզանի լուսանկարները, ովքեր ցանկանում են նրան որդեգրել։

1987 թվական, Ավստրիա։ Սարուն տեղափոխվում է որդեգիր ծնողների՝ Ջոնի և Սյուզանի տուն, ովքեր նրան շրջապատում են սիրով և հոգատարությամբ։ Հետագայում նրանք որդեգրում են Մանթոշ անունով ևս մեկ անօթևան տղայի։ Մանթոշը հոգեկան խնդիրներ ուներ և հենց առաջին օրը նա ցնցումներ է ունենում։

Անցնում է 20 տարի։ Սարուն, Սյուզանը և Ջոնը հանդիպում են ռեստորանում, որպեսզի նշեն Սարուի Մելբուրն մեկնումը, որտեղ նա գնում էր մասնակցելու հյուրանոցային բիզնեսի դասընթացների։ Նրանք սպասում են Մանթոշին, սակայն նա չի գալիս։ Սարուն գնում է նրա տուն և խնդրում է այլևս չվշտացնել մայրիկին։ Մելբուրնում Սարուի Հնդկաստանից ժամանած ընկերները, ովքեր սովորում էին նրա հետ, խնջույք են կազմակերպում, որտեղ նա խոհանոցի սեղանին ջալեբի է տեսնում (հնդկական ազգային քաղցրավենիք) և հանկարծ հիշում է, որ մանուկ հասակում խնդրում էր ավագ եղբորը՝ Գուդուին գնել այն իր համար։ Սարուն պատմում է ընկերներին, որ նա Կալկաթայից չէ, ինչպես նրանք էին կարծում, այլ ընդհանրապես մեկ այլ վայրից։ Նրա գյունղի անվանումը ոչ ոք չգիտեր, բայց ընկերները խորհուրդ են տալիս փնտրել իր գյուղը Google Earth նախագծում, տեղեկանալ, թե ինչ հաճախականությամբ էին այն ժամանակ ընթանում գնացքները և հաշվարկել երթուղին, համապատասխանեցնելով այն ժամանակի հետ, որը նա անցկացրել է ճանապարհին։ Սարուն օրերով նոթբուքով նշաններ է դնում Հնդկաստանի քարտեզի վրա։ Ժամանակաի ընթացքում նա ընկնում է դեպրեսիայի մեջ, վիճում է ընկերուհու՝ Լուսիի հետ և հեռանում աշխատանքից։ Սյուսզենի հետ խոսելուց հետո նա որոշում է դադարեցնել որոնումները։ Նա հեռացնում է բոլոր նշանները Հնդկաստանի քարտեզից, բայց մինչև նոթբուքը փակելը նա պատահականորեն տեսնում է Գանեշա Տալայ անվանումով վայրը, որտեղ նա ճանաչում է ծանոթ վայրերը։ Մինչև այդ նա գյուղը անվանում էր Գանեշտալի։ Նա մեկնում է որդեգիր ծնողների տուն և տեղեկացնում, որ ցանկանում է մեկնել հայրենիք, որպեսզի հանդիպի իր հարազատ մորը։ Նա ուղևորվում Հնդկաստան, գնում իր հայրենի գյուղ և գտնում իր նախկին տան փլատակները։ Նա գյուղի բնակիչներից հարցնում է քրոջ՝ Շեկիլայի և եղբոր՝ Գուդուի մասին։ Մի ծերունի ասում է նրան, որ հետևի իրեն։ Նրանք գնում են գյուղի խորքը, որտեղ նրանք հանդիպում են մարդկանց բազմության, որոց առջևում՝ նրա մայրն ու քոյրը։ Սարուն հարցնում է, որտեղ է Գուդուն, մայրը արտասվում է, իսկ նրանց շրջապատածները ասում են, որ Գոդուն «Աստծո հետ է»։ Հետագայում պարզվում է, Գուդուն մահացել է այն նույն գիշերը, երբ կորել էր Սարուն՝ընկնելով գնացքի տակ։ Նա գրկում է մորն ու քրոջը, նրանց հետ միասին Սարուի վերադարձի համար ուրախանում է ողջ գյուղը։

Ֆիլմի վերջում ասվում է, որ տղան սխալ էր արտասանում իր անունը. իրականում նրա անունը Շերու էր, ինչը նշանակում է «առյուծ» այստեղից էլ ֆիլմի անվանումը)։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դև Պատել - Սարու Բրայերլի
  • Սաննի Պավար - Սաննի Բրայերլին մանուկ ժամանակ
  • Ռունի Մարա- Լյուսի, Սարուի աղջիկը
  • Նիկոլ Քիդման- Սյու Բրայերլի, Սարուի խորթ մայրը
  • Դեվիդ Ուենեմ — Ջոն Բրայերլի, Սարուի Брайерли, приёмный отец Сару
  • Աբխիշեկ Բխարատե — Գուդու Կան, рՍարուի հարազատ եղբայրը
  • Դիվիան Լադվա — Մանտոշ Բրայերլի
  • Կեշավ Դադխավ — Մանտոշը մանուկ հասակում
  • Պրիյանկա Բոզե — Կամլա Մունշի, Սարուի կենսաբանական մայրը
  • Դիպտի Նավալ — Սարոյ Սուդ
  • Տանիշտա Չատերջի-Նուր
  • Նավազուդին Սիդիկուի — Ռամա

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմը հիմնականում ստացել է կինոքննադատների դրական գնահատականներ։ Rotten Tomatoes կայքում ըստ 122 գրախոսականի ֆիլմը ունի 87 % վարկանիշ, 10-ից 7.4 միջին գնահատականով[10]։ Metacritic կայքում ֆիլմը ստացել է 100 հնարավորից 68 գգնահատական, 41 գրախոսականի հիման վրա, որը համապատասխանում «Հիմնականում դրական գնահատականներ»[11] ստատուսին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://en.wikipedia.org/wiki/Category:Saroo_Brierley
  2. Lion (2016) - Release Info — 1990.
  3. Դանիական ազգային ֆիլմագրություն
  4. https://www.bol.com/nl/p/mijn-lange-weg-naar-huis/9200000040681788/
  5. http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
  6. Jaafar, Ali (2016 թ․ հուլիսի 26). «Toronto To Open With 'The Magnificent Seven'; 'La La Land', 'Deepwater Horizon' Among Galas & Presentations». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  7. «TIFF 2016 Line-Up Includes 'Nocturnal Animals,' 'La La Land,' 'American Pastoral,' and More». The Film Stage (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հուլիսի 26. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  8. D'Alessandro, Anthony (2016 թ․ մարտի 1). «Weinstein Co.'s 'The Founder' Moves To August; 'Lion' To Roar During Thanksgiving Week». Deadline (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  9. «Lion | Transmission Films» (անգլերեն). Transmission Films. Վերցված է 2017 թ․ փետրվարի 9-ին.
  10. «Lion (2016)». Rotten Tomatoes.
  11. «Lion Reviews». Metacritic.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Առյուծ (ֆիլմ, 2016)» հոդվածին։