Առլեկին (թատրոն, Օմսկ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Առլեկին
Омский государственный театр куклы, актёра, маски «Арлекин»
Տեսակտիկնիկային թատրոն և տիկնիկային թատրոն
Երկիր Ռուսաստան
Հիմնադրման ամսաթիվ1936 թվական
Անվանված էԱռլեկին
Գլխավոր ռեժիսորԲ. Սալամչեվ
Կայքarlekin-omsk.ru
 Arlekin Theatre (Omsk) Վիքիպահեստում

Օմսկի տիկնիկի, դերասանի և դիմակի «Առլեկին» պետական թատրոն՝ Ռուսաստանի ամենահին մանկական թատրոններից մեկը, որը իր պատմությունը սկսել է 1936 թվականի ապրիլից[1]։ Թատրոնի խաղացանկում ընդգրկված են բազմաթիվ ներկայացումներ տարբեր տարիքի համար՝ սկսած 2 տարեկանից։ Թատրոնի ներկայացումները արժանացել են տարբեր մրցանակների ռուսական և միջազգային ֆառատոններին, այդ թվում՝ «Ոսկե դիմակը» հեղինակավոր մրցանակին։

Թատրոնում կա ձմեռային այգի, շատրվան և Ռուսաստանի տարբեր մարզերից հավաքված նմուշներով տիկնիկների թատրոն։ Ըստ նախագծողների համոզման, այն 2015 թվականին Ռուսաստանի տեխնիկական առումով լավագույն սարքավորմամբ մանկական թատրոնն է[2]։ Սկսած 2012 թվականից անց է կացվում «Առլեկինին հյուր» միջազգային ֆառատոնը, որտեղ մասնակցում են տարբեր երկրների կոլլեկտիվներ, այդ թվում՝ Կանադայի, Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի։ Այս ֆառատոնը ընդգրկված է աշխարհի ամենամեծ տիկնիկային ֆառատոնների տասնյակի մեջ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի պատմությունը սկսվում է 1963 թվականի գարնանից, երբ էնտուզիաստները բաց երկնքի տակ ներկայացրել են առաջին՝ «Կաշտանկա», տիկնիկային ներկայացումը։ Պաշտոնապես թատրոնը գոյություն չուներ, փորձերը անցնում էին Օմսկի դրամատիկական թատրոնի նկուղային արհեստանոցներում[1]։

1939 թվականին խաղացանկը ընդգրկում էր մոտ 10 ներկայացում[3]։

Կռվի տարիներին թատրոնում ներկայացվում էր «Ոսկե աքլոր» ներկայացումը, որը հրճմանքով էր քննադատվում։ Վ. Եմչինովը Օմսկի դրամատիկական թատրոնի նկարիչ՝ Ն. Մենշուտինի հետ ստեղծել են վառ սցենար և զգեստեր։ Մ. Իլովայսկիյ ռեժիսորը օգտագործել է դերասանների երաժշտական ընդունակությունները[3]։

1947 թվականի օգոստոսին թատրոնում սկսեց աշխատել նկարիչ-բուտաֆոր Լ. Ֆյոդորովիչը, ով մի քանի տասնյակ ներկայացումների համար պատրաստեց մեծ քանակությամբ տիկնիկներ, զարդերի մակետներ և բուտաֆորական զարդեր։ Ժամանակորդները պնդում էին, որ իր կողմից պատրաստված ծաղիկները, սնկերը, հացը, մրգերը այնքան ռեալիստական էին, որ դժվար էին տարբերվում իրականներից։ Տիկնիկային թատրոնում նա աշխատել է ավելի քան 30 տարի՝ այս ընթացքում պատրաստելով ավելի քան երեք հազար իր[3]։

Թատրոնի նոր շենք տեղափոխվելուց հետո՝ ներկայացումների և կազմակերպական աշխատանքների հնարավորությունները զգալի չափով ընդարձակվել են[1]։

1960-ականներին մեծահասակ հանդիսատեսը դիտում էր «Սատանայի ջրաղացը» ներկայացումները[1]։

1970-ական թվականներին թատրոնի կյանքում առաջանում է ձգտում դեպի նորամուծություն և սինտետիկ մոտեցում։ Խաղացանկում առաջացան ավելի շատ ցուպային տիկնիկներով ներկայացումներ։ Դերասանները սովորում էին պլանշետային տեխնիկան, առաջին պլանշետային տիկնիկներով ներկայացումը տեղի է ունեցել 1972 թվականին, որը կոչվել է «Կոշիկներով գայլ»[4]։

1980-ականներին մեծահասակ հանդիսատեսը դիտում էր «Մինչև երրորդ աքլորների» և «Մեսս-Մենդ» ներկայացումները[1]։

1990-ականներին մեծահասակ հանդիսատեսը դիտում էր «Կապույտ մորուքը» և «Հրեական երջանկություն» ներկայացումները[1]։

2000 թվականին ներկայացված է եղել «Մանկության առաջի հեքիաթը» ներկայացումը, որը «Երազատեսության բանաստեղծական աշխարհը, առասպելները և փիլիսոփայական խորքերը թեթև շոշափելու համար» արժանացել է Սիբիրիայի տիկնիկների «Տիկնիկային թատրոնը 19-րդ դարի շեմին » Առաջին Մարզային ֆեստիվալի Գրան-Պրիին։ 2002 թվականին Նովոկուզնեցկ քաղաքում անց կացվող ֆառատոնին «Ալ ծաղիկ» ներկայացումը արժանացել է 7 մրցանակների, այդ թվում՝ Գրան-Պրիի[5]։ Նաև 2000-ականներին մեծահասակ հանդիսատեսի համար խաղարկվում էին «Զրպարտվածները և մոռացվածները», «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացումները[1]։

2010-ական թվականներին մեծահասակ հանդիսատեսի համար խաղացանկը ներառում էր երեք ներկայացում՝ ըստ Նիկոլայ Գոգոլի, երկոսը՝ Ուիլյամ Շեքսպիրի, նաև Դենիս Ֆոնվիզինի «Դեռահասը» և «Վաղանցուկության» վիզուալ ներկայացումը։ Պատանի հանդիսատեսը, որը հարմարվել էր մտածել, որ տիիկնիկային թատրոնը երեխաների համար է և դիտում է«Սառցե սիրտ» և «Ֆուդզի սարի լեգենդը» ներկայացումները՝ ավարտից հետո շնորհակալություն հայտնելով դերասաններին[1]։

Ճգնաժամը ազդում է Առլեկինի հնարավորությունների վրա։ Թատրոնը բավական գումար չունեցավ՝ «Սառցե սիրտ» ներկայացումը Եկատերինբուրգում անց կացվող միջազգային ֆեստիվալին ներկայացնելու համար, որտեղ նրան շատ սպասում էին։ Նաև 2016 թվականին հանդիսատեսը չի ունենում ներկայացումները դիտելու համար բավականաչափ գումար, ինչպես նաև Օմսկի այլ թատրոններ։ Այնուամենայնիվ Առլեկինը դարձավ Օմսկի միակ թատրոնը, որտեղ անցյալ տարվա համեմատ այցելիությունը մեծացել է[1]։

Թատրոնի սարքավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Առլեկինի սիմվոլը՝ շինության առջևում

Երկար ժամանակ թատրոնը հպարտանում էր վարպետական փորագրությամբ զարդարված բազմաթիվ մուտքային դռներով։ Նրանք Մարքսի պրոսպեկտ, 10-ի խորհրդանիշներն էին։ Երկու խոնարհված Առլեկիններ դիմավորում էին հանդիսատեսին, ասես թափահարելով թափանցիկ վարագույր, որի վրա փորված էին հեքիաթային պալատներ և ծառեր (մուտքի պատկերը զարդարում է թատրոնիս 65-տարվա հոբելյանական բուկլետը[3]):

Հետո մուտքի դիմացը հայտնվեց սև մետաղից պատրաստված մեծ գահ, որին կատակով անվանել են «Տիկնիկային աստված»։ Կոմպոզիցիան ունեցել է նաև այլ ոչ պաշտոնական անվանումներ, օրինակ՝ «Փարավոն», «Գենա Քեռի» (ըստ Գ. Վլասով դերասանի անվան) և նաև «Չոկանի կին» (քանի որ գահի մոտ գտնվում էր Չ. Վալիխանովի հուշարձանը)։ Թատրոնի նկարչուհի Օլգա Վերյովկինան նկատել է այդ գահի պատկերը Նորման Կատերին նկարիչի «Կուկարտ» ամսագրի առաջին համարում։ Միտք առաջացավ պատրաստել արձանը և նվիրել թատրոնին։ Կոնստրուկցիան կառուցված է եղել Օմսկի Մանուկների և Պատանիության թատրոնում։ Արձանի մոտ նկարվում էին զբոսաշրջիկները, իսկ երեխաները ներկայացման սկզբին սպասելու ժամանակ մագլցում էին հուշարձանով։ Դառնալով տեսարժան վայր՝ 2007 թվականին թատրոնի հետ տեղափոխվեց նոր տեղ և այժմ գտնվում է ներքնագավիթում[6]։

2009 թվականի հունիսին թատրոնի տարածքում պաշտոնապես բացվել է թագի վրա նստած և ձեռքերում կարաս բռռած Առլեկինի արձանը։ Թատրոնի այդ յուրահատուկ սիմվոլը պատրաստված է թերթավոր չժանգոտվող պողպատից։ Կոմպոզիցիայի ընդհանուր բարձրությունը 3 մ 20 սմ է։ Արձանի հեղինակը քանդակագործ Սերգեյ Կոզաչն է[7][8]։

Թատրոնի թանգարանում հավաքված է թատրոնային տիկնիկների մեծ հավաքածու[1]։

Ամենափոքրերի համար նախատեսված դահլիճը՝ Օմսկի թատրոնի նոու-հաուն է, այնտեղ անց են կացվում երկու տարեկանից սկսած երեխաների համար ներկայացումներ։ Դահլիճի կոնցեպցիան ստեղծվել է Ռուսաստանի վաստակավոր դերասան Էդուարդ Սեմյոնի Ուրակովի կողմից։ Ներկայացումները անց են կացվում դերասանի և երեխաների զրույցի տեսքով, որոնք նստած են բարձերի վրա և ընդհանրապես սահմանափակված չեն արարքներով. նրանք կարող են պառկել կամ ընդհակառակը կանգնել։ Չնայած տարիքային սահմանափակումներին երբեմն ծնողները գալիս են ներկայացմանը դեռ կաթնակեր երեխաների հետ, որոնք դեռ շատ են փոքր և չեն կարող գնահատել ներկայացումը[1]։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Առլեկին» թատրոնը մշակույթի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի հոկտեմբերին Ռուսաստանի փոստը թողարկել է «Առլեկին» թատրոնի նոր շենքի պատկերով մի շարք ծրարներ։ Շաբաթը տոնելու ժամանակ Օմսկի փոստի համար թողարկվել է 500 հազար ծրար[9]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 Ольга Емельянова «Кризис мешает зрителям». Директор «Арлекина» о современном театре кукол // Аргументы и факты : еженедельник. —Омск, 2016. — № 20.
  2. Новости Омска, 2005 год
  3. 3,0 3,1 3,2 3,3 Бревнова Н. Омский государственный театр куклы, актёра, маски «Арлекин» / Шалаева И.. — Буклет. — Омск: Компаньон, 2001. — 80 с.
  4. Яневская С. В добром мире кукол // Омская правда : газета. — 1972.
  5. Награды берём только оптом // Жизнь : газета. — 16.07.2002. — № 16 (7577).
  6. Першина Л. «Кукольный бог» переехал в «Арлекин» // Новое обозрение : газета. — 20.06.2007.
  7. Новости ГТРК Иртыш(չաշխատող հղում)
  8. Новости культуры Сибири
  9. Сайт администрации Омска

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Омский государственный театр куклы, актера, маски «Арлекин»: справочник для всех, кто любит театр. В. Берман, Л. Ханжарова. Издание Полиграф. Омск. 2006.
  • Бревнова Н. Омский государственный театр куклы, актёра, маски «Арлекин» / Шалаева И.. — Буклет. — Омск: Компаньон, 2001. — 80 с.
  • Агранова С. Символ самодостаточности // Омск театральный : журнал. — май — июнь 1998. — № 8.
  • Хинтахинова Т. Омичка создаёт кукол «с характером» // Новое Омское Слово : газета. — 9.06.2009.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]