Կիզիստրա
Կիզիստրա | |
---|---|
Տեսակ | անտիկ քաղաք |
Երկիր | Թուրքիա |
Կիզիստրա, Կիզիստրե, Կնդռոսկավի բերդ (հուն․՝ Κυ΄ξιστρα), բերդաքաղաք Կիլիկիայի հյուսիս-արևելքում, Կապադովկիայի սահմանակցությամբ։ Պտղոմեոսը հիշատակում Է Կապադովկիայում, Պետինգերյան իջևանագրությունը՝ Կեսարիա և Տիանա քաղաքների միջև, հայ պատմիչները՝ Արգեոս լեռան մերձակայքում, Ձկնջուր կոչվող վայրում։ Կիզիստրայի հույն տերերը՝ Սանդալեի որդիները, մոտ 1080 թվականին դավադրաբար (հավանորեն կայսեր թելադրանքով) սպանեցին Հայոց վերջին Բագրատունի գահակալին՝ վտարանդի Գագիկ Բ թագավորին։ 1111 թվականին Կիլիկիայի Հայոց իշխան Թորոս Ա-ն վրիժառությամբ կոտորեց Սանդալեի որդիներին, բռնագրավեց նրանց գանձերը, հետ վերցրեց և իր հետ արքունիք տարավ Գագիկի թագը, զենքերն ու զրահը, իսկ Կիզիստրան դարձրեց իր իշխանության սահմանակալ բերդերից մեկը։
Ըստ Ղ. Ալիշանի Կիզիստրա բերդի մոտ պետք է լիներ գտնվելիս Արգեոսի դաշտ, (Առժախասադաշտ, Առժախաի դաշտ, Արգեսաի դաշտ, Արժիաս, Արժիասի դաշտ, Արջիասի դաշտ )[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 463 — 992 էջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 403)։ |