Առավոտյան զբոսանք ծովափին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Առավոտյան զբոսանք ծովափին
Anton Mauve - Morgenrit langs het strand.jpg
տեսակգեղանկար
նկարիչԱնտոն Մաուվե
տարի1885
բարձրություն43,7 սանտիմետր[1]
լայնություն68,6 սանտիմետր[1]
ժանրկենցաղային ժանր և բնանկար
նյութկտավ[2] և յուղաներկ[2]
գտնվում էՊետական թանգարան
հավաքածուՊետական թանգարան
կայք
Morgenrit langs het strand Վիքիպահեստում

Առավոտյան զբոսանք ծովափին (հոլ.՝ Morgenrit langs het strand), հոլանդացի նկարիչ, բնանկարիչ, Հաագայի դպրոցի ներկայացուցիչ Անտոն Մաուվեի 1876 թվականին ստեղծած կտավը, որը գտնվում է Ամստերդամի պետական թանգարանում: Նկարում Սխեվենինգեն լողափին պատկերված են ձիավորներ: Նկարը ստեղծված է իմպրեսիոնիստական ոճով:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոն Մաուվեն եղել է Հաագայի դպրոցի անդամ: Դպրոցը հայտնի է եղել Սխեվենինգենի ձկնորսների դաժան գոյությունը պատկերող նկարագրություններով: Այս կտավում Մաուվեն ընտրել է այլ թեմա՝ լողափի երկայնքով պատկերելով ձիավարող բուրժուաների խումբ: Նկարում պատկերված մի խումբ ձիավորներն իջնում են լողափ, ինչպես նաև պատկերված են լողորդներին սպասող լողախցիկներ: Ձիավարության ձիերն անսովոր են Մաուվենի կտավներում, քանի որ նա հայտնի է կենդանիներին իրենց բնական միջավայրում պատկերած կտավներով, մասնավորապես ոչխարներով լի լանդշաֆտներով[3]: Մաուվեն ընտրել է որոշակի կապույտ և դեղին գունային սխեմա, որն արդյունավետ է պատկերում ծովափի մթնոլորտը[4]: Նկարում լույսի շարժումը ենթադրում է մեծ քանակի դինամիզմ և շարժում:

1991 թվականին նկարի վերանորոգումից հետո պարզվել է, որ նկարիչը կտավում լույսն օգտագործել է հմտորեն: Վերականգնման արդյունքում հեռացվել է դեղնավուն երանգը, որը տարածվել էր ամբողջ աշխատանքի վրա և հայտնաբերվել է հերթական զարմանալի մի բան. նվիրված լինելով ռեալիզմին՝ նկարիչը պատկերել է ձիերի կղկղանքները, որը նկարի նախկին սեփականատերերից մեկը հավանաբար համարել է անպարկեշտ և կտավում դրանք ծածկել է տվել[5]:

Նկարը նախքան վերականգնումը

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • M. van Heteren, G. Jansen, R. de Leeuw: Poëzie der werkelijkheid; Nederlandse schilders van de negentiende eeuw. Rijksmuseum Amsterdam, Waanders Uitgevers, blz. 141-142, 2000. ISBN 90-400-9419-5
  • H.L. Berckenhof: Anton Mauve: met een beschrijvenden catalogus van door den meester vervaardigde niet uitgegeven etsen. Etsen door Ph. Zilcken.. Amsterdam, Schalekamp, 1890.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]