Ապրակսինների տուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Ապրակսինների տուն
Moscow, Znamenka 19 2015 2.JPG
ՏեսակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
ԵրկիրFlag of Russia.svg Ռուսաստան
ՏեղագրությունՄոսկվա և Զնամենկա փողոց
ՓողոցԶնամենկա փողոց
Հիմնադրված է1790
ԻրադարձություններՎերակառուցում, հրդեհ[1][2] և Վերակառուցում
Ժառանգության կարգավիճակՌԴ մշակութային ժառանգության օբյեկտ
Կոորդինատներ: 55°45′2.0000001015926″ հս․ լ. 37°36′11.00000010159″ ավ. ե. / 55.750555555583773071° հս․. լ. 37.6030555555837722° ավ. ե. / 55.750555555583773071; 37.6030555555837722

Ապրակսինների տուն (ռուս.՝ Дом Апраксиных, ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի հին շենք, ռուս.՝ Старое здание Генерального штаба ВС РФ), շենք Մոսկվայում։ Հասցեն՝ Զնամենկա փողոց, տուն 19-21։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1790-ական թվականներին գեներալ Ստեպան Ստեպանովիչ Ապրակսինը գնել է Զնամենկա փողոցում գտնվող երկու կալվածք և փողոցի երկայնքով կառուցել է երկհարկանի երկար տուն։ Նախագծի հեղինակը ենթադրաբար ճարտարապետ Ֆ. Ի. Կամպորեզին է։ 1812 թվականին Նապոլեոնի զորքերի կողմից Մոսկվայի բռնազավթման ժամանակ շենքում գործել է ֆրանսիական բանակի համբարակային շտաբը։ Տունը հիշատակվում է գրող Ստենդալի հուշերում, որը ծառայել է շտաբում[3]։

Մոսկվայի ազատագրումից հետո ֆրանսիացիների գտնվելու հետևանքները վերացվեցին, և շենքը վերածվեց թատրոնի։ 1814-1818 թվականներին այստեղ ներկայացումներ էր տալիս Մոսկվայի կայսերական թատրոնի թատերախումբը, որից հետո այն փոխարինեց Ապրակսինի ճորտական թատրոնը։ Ներկայացումներից մեկին (1827 թվականի փետրվարի 7-ին) ներկա է եղել Ալեքսանդր Պուշկինը[4]։ 1827 թվականին Ստեպան Ստեպանովիչը մահացել է, և նրա տունն անցել է պետությանը։ Այն ձեռք է բերել Ալեքսանդրյան որբերի ինստիտուտը, որտեղ սովորում էին 1830 թվականի խոլերայի համաճարակի ժամանակ մահացած զինվորականների և պաշտոնյաների երեխաները։ Նոր գործառույթն իրականացնելու համար տունը վերակառուցվել է։ Գլխավոր ճակատի ճակտոնի ներքին դաշտը զարդարվել է երկգլխանի արծվով, կողային ճակատին տեղադրվել է քանդակագործ Իվան Վիտալիի մեծ հորինվածքը, որի կենտրոնում գտնվում էր Միներվա աստվածուհու պատկերը։ Ինստիտուտը հետագայում վերածվել է կադետական կորպուսի, իսկ ավելի ուշ՝ Ալեքսանդրյան ռազմական ուսումնարանի, որը նկարագրվում է Ալեքսանդր Կուպրինի «Յունկերներ» վեպում[3]։

1917 թվականի Հոկտեմբերյան զինված ապստամբության ընթացքում ուսումնարանի շենքը զբաղեցրել են բոլշևիկների ջոկատներին դիմադրող յունկերներն ու սպաները[3]։

Խորհրդային տարիներին տունը զբաղեցնում էր Հեղափոխական ռազմական խորհուրդը, հետո նրան փոխարինել է ԽՍՀՄ պաշտպանության ժողովրդական կոմիսարիատը, որը հետո վերակազմավորվել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարության։ 1944-1946 թվականներին շենքի տեսքն արմատապես փոխվել է վերակառուցման և վերնաշինվածքի արդյունքում, որի նախագիծը մշակել են ճարտարապետներ Միխայիլ Պոսոխինը և Աշոտ Մնդոյանցը։ Զանգվածեղ շենքը, որի ճակատներն ունեն ավազագույն երանգ, զարդարված է տասներկու սյուներից բաղկացած մոնումենտալ սյունաշարով, որը պսակում է ԽՍՀՄ զինանշանի, դրոշների և զինվորական ատրիբուտների պատկերով ռելիեֆը[3]։

2016 թվականի ապրիլի 3-ին շենքում հրդեհ է բռնկվել, որին շնորհվել է բարդության բարձրագույն աստիճան։ Կրակը տարածվել է շենքի բոլոր հինգ հարկերով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://tass.ru/en/defense/866845
  2. http://tass.ru/proisshestviya/3172609
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Дом Апраксиных» (ռուսերեն)։ Узнай Москву։ Վերցված է 2015-05-31 
  4. Васькин, Александр Анатольевич Волхонка. Знаменка. Ленивка. — М.: Центрполиграф, 2015. — С. 178. — 384 с.