Աշոտ Մնդոյանց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Մնդոյանց
Ծնվել է դեկտեմբերի 28 1909 (հունվարի 10 1910)
Ծննդավայր Բաթում, Ռուսական կայսրություն[1]
Մահացել է սեպտեմբերի 29, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:29|2|0}})[1] (56 տարեկանում)
Մահվան վայր Մոսկվա, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]
Քաղաքացիություն Flag of the Soviet Union (1936-1955).svg ԽՍՀՄ
Ազգություն հայ
Ստեղծագործություն(ներ) Նովի Արբատ
Մասնագիտություն ճարտարապետ
Պարգևներ և
մրցանակներ
Ստալինյան մրցանակ Կարմիր Աստղի շքանշան «Պատվո նշան» շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան մեդալ «Անձնվեր աշխատանքի համար Մեծ հայրենական պատերազմի ժամանակ» և Լենինյան մրցանակ
Ashot Mndoyants Վիքիպահեստում

Մնդոյանց Աշոտ Աշոտի (դեկտեմբերի 28 1909 (հունվարի 10 1910), Բաթում, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 29, 1966({{padleft:1966|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:29|2|0}})[1], Մոսկվա, Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ[1]), հայ խորհրդային ճարտարապետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Օդեսայի կոմունալ և քաղաքացիական շինարարության ինստիտուտը (19321932-1935 թվականներին աշխատել է Բաթումում (1934-1935 թվականներին՝ քաղաքի գլխավոր ճարտարապետ)։ 1935 թվականին փոխադրվել է Մոսկվա։ Երկար տարիներ աշխատակցել է Ա․ Շչուսևին։ 1960 թվականից ղեկավարել է Մոսկվայի ճարտարապետական-հատակագծային խոշոր արվեստանոցներից մեկը։ Գործերից են Մոսկվայում՝ բարձրաբերձ բնակելի տուն Ապստամբության հրապարակում (1950-1954, նախագիծը արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի, 1949), Կրեմլի Համագումարների պալատը (1959-1961, լենինյան մրցանակ, 1962), Կալինինի պողոտայի կառուցապատումը (1964-1969)՝ Տնտեսական փոխօգնության խորհրդի շենքերի համալիրով (1969), «Հոկտեմբեր» կինոթատրոնով (1967), խանութներով ու ռեստորաններով, առողջարանային համալիր Պիցունդայում (1962-1967), ԽՍՀՄ տաղավարը Մոնրեալի համաշխարհային ցուցահանդեսում (1965-1967, բոլորն էլ՝ ճարտարապետ Մ․ Պոսոխինի և ուրիշների հետ)։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» 2 շքանշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Мндоянц Ашот Ашотович // Большая советская энциклопедия: [в 30 т.] / под ред. гл. ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 653 CC-BY-SA-icon-80x15.png