Ապուրիմակ (գետ)
Ապուրիմակ | |
---|---|
![]() | |
Բնութագիր | |
Երկարություն | 850 կմ |
Ավազանի մակերես | 125 000 կմ² |
Ջրահոսք | |
Ակունքի տեղակայում | Nevado Mismi? |
Գետաբերանի տեղակայում | Ene River? |
Կոորդինատներ | |
Տեղակայում | |
Հոսող հոսքեր | Պաչաչակա գետ, Berbejo River?, Callumani River?, Pampas River?, Cerritambo River?, Hornillos River?, Huayllumayo River?, Livitaca River?, Oquero River?, Pichari River?, Piene River?, Salado River?, Velille River?, Vilcabamba River? և Yanama River? |
Երկիր | ![]() |
Երկրամաս | Apurímac?, Արեկիպա, Cusco?, Ayacucho?, Caylloma Province?, Espinar Province?, Canas Province?, Chumbivilcas Province?, Acomayo Province?, Paruro Province?, Anta Province?, La Convención Province?, Cotabambas Province?, Abancay Province?, La Mar Province? և Huanta Province? |
Ջրահավաք | Ամազոնի դաշտավայր |
Ապուրիմակ (ստորին հոսանքում Էնե, Տամբո, իսպ.՝ Río Apurímac), գետ Հարավային Ամերիկայում։ Պերույում գտնվող, Ամազոնի ավազանին պատկանող Ուկայալի գետի ձախափնյա վտակն է։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Երկարությունը 1250 կմ[1] (ըստ Սովետական Մեծ հանրագիտարանի), 750 կմ[2] (ըստ Մեծ Ռուսական հանրագիտարանի). Ջրավազանի մակերեսը 125 հազ. կմ²[2].Սկիզբ է առնում Կենտրոնական Անդերում գտնվող Պունա սարահարթից, Տիտիկակա լճից հյուսիսարևմուտք։ Հոսում է Անդյան լեռները մասնատող նեղ խորը կիրճերով։ Սնուցումը հիմնականում անձրևային[2] է, ջրի միջին ծախսը 2,9 հազ. մ³/վրկ.[2]: Ջրառատ է լինում ամռանը (դեկտեմբերից-փետրվար), շատ սահանքներ կան, նավարկելի չէ։ Ապուրիմակ գետի հովտում է տեղակայված Պուերտո-Պրադո քաղաքը։
Ապուրիմակը Տամբո գետի վերին հոսանքն է, որը 272 մ բարձրության վրա միանալով Ուրուբամբա գետի հետ, սկիզբ է տալիս Հարավային Ամերիկայի խոշորագույն Ուկայալի գետին, որը Ամազոնի նշանավոր վտակներից է։
Առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ապուրիմակը մասնատում է Պերուական Կոորդիլիերաները, սկիզբ է առնում Վիլաֆրո լճից, որ գտնվում է Պերուական Արեկիպա դեպարտամենտում, հոսում է սկզբից դեպի հյուսիս Կուսկո դեպարտամենտի տարածքով, հետո թեքվում է դեպի հյուսիսարևմուտք՝ վերածվելով սահմանագծի Կուսկո և Ապուրիմակ դեպարտամենտների միջև։ Վերջինիս տարածքում նրան է միանում ձախափնյա վտակ Պաչաչական, որից հետո նա մտնում է Այակուչո դեպարտամենտ, որտեղ նրան է միանում ավելի խոշոր վտակ Մանտարոն։ Այս դեպարտամենտում տեղաբնիկները Ապուրիմակ գետին անվանում են Էնե (Մեծ գետ), իսկ Պերենե վտակի միանալուց հետո ստանում է Տամբո անունը և անցնելով 1250 կմ միանում է Ուրուբամբա գետին։ Ապուրիմակի հոսքը շատ արագ է, իսկ հունը ժայռապատ է ու քարքարոտ։ Գետի արագահոսությունը և նրա վրա գտնվող ջրվեժները (Խապիմայո, Խիֆլոն-Վերտիման և ուրիշ), ջրի շրջապտույտներն ու սահանքները գետը նավարկության համար դարձնում են անհնարին։ Մինչև Մոնտարոյի մեջ լցվելը նավարկելու համար շատ վտանգավոր է և միայն Խիֆլոն-Վերտիմանից ներքև, որտեղ գետին արդեն անվանում են Տամբո, գետի հոսքը քիչ մեղմանում է և դառնում քիչ վտանգավոր որոշ չափի նավերի նավարկության համար։
1883-1885 թվականներին պերուացի Սամոնեսը առաջինն է նավարկել Պաչաչալիից մինչև Ուկայալի գետի ակունք և մեզ փոխանցել իր կողմից ուսումնասիրված գետի մասին առաջին հուսալի տեղեկատվությունը[3]։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Апуримак // Ангола — Барзас. — М. : Советская энциклопедия, 1970. — (Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров ; 1969—1978, т. 2).
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 Апуримак // Анкилоз — Банка. — М. : Большая российская энциклопедия, 2005. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 2). — ISBN 5-85270-330-3.
- ↑ «Апуримак»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
|