Ուկայալի (գետ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ուկայալի գետ
Atalaya (Peru) Rios Tambo+Ucayali.jpg
Բնութագիր
Երկարություն1600 կմ²
Ավազանի մակերես375 000 կմ²
ԱվազանԱմազոն / Ատլանտյան օվկիանոս
Ջրի ծախս12600 մ³/վրկ.
Ջրահոսք
ԱկունքԱպուրիմակ / Ուրուբամբա
Ակունքի տեղակայում10°42′03″ հար. լայն. 73°45′22″ արմ. երկ.
Բարձրություն210 մ
ԳետաբերանԱմազոն գետ
Գետաբերանի տեղակայում4°27′21″ հար. լայն. 73°26′51″ արմ. երկ.
Բարձրություն100 մ
Կոորդինատներ
Տեղակայում
Հոսող հոսքերՄարանյոն (գետ), Urubamba River?, Tambo River? և Pachitea River?
ԵրկիրՊերու
ՋրահավաքԱմազոնի դաշտավայր
Río Ucayali OSM.png

Ուկայալի (իսպ.՝ Ucayali), գետ Պերուում, Ամազոնի աջափնյա վտակը։ Երբեմն նրան ընդունում են որպես Ամազոնի աջակողմյա ակունք։ Գետաբերանը գտնվում է ծովի մակարդակից 100 մ բարձրության վրա, իսկ ակունքը՝ 210 մ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկարությունը 1600 կմ է[1], իսկ Ապուրիմակ վտակի հետ՝ 2700 կմ[2]։ Ջրավազանի մակերեսը 375 հազ. կմ² է[3]։ Ձևավորվում է Ապուրիմակ (որին ստորին հոսանքում անվանում են Տամբո) և Կենտրոնական Անդերից սկիզբ առնող Ուրուբամբա գետերի միախառնումից, որից հետո հոսում է Ամազոնի դաշտավայրով, Անդյան լեռների երկայնքով՝ դեպի հյուսիսարևմուտք ուղղությամբ։ Հունը գալարուն է, հովիտը՝ տեղ-տեղ ճահճակալած ու պատված խիտ արևադարձային անտառներով, որոնց տեղացիներն անվանում են սելվաս։ Աջափնյա վտակներն են Շեշեյա, Թամայա, իսկ ձախափնյա վտակները՝ Պաչիտեյա, Ագուայթիյա, Փիսկի։

Ջրի միջին ծախսը կազմում է 12600 մ³/վրկ, իսկ տարեկան հոսքի ծավալը`426 կմ³: Ջրառատ է սեպտեմբերից-մարտ ընկած ժամանակահատվածում։ Ողջ երկայնքով նավարկելի է, մինջև ակունքում գտնվող Աթալայա քաղաքը։ Գլխավոր նավահանգիստը Պուկալպան է[4]։

Ուսումնասիրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկայալին սկզբից կոչվել է Սան-Միգել, հետո անվանել են Ռիո դե Կուսկո, իսկ հետք Ուկայալի։ Գետի ուսումնասիրման նպատակով Պերույում կազմակերպվել են մի շարք թանկարժեք արշավախմբեր։ Առաջիններից մեկը 1867 թվականի արշավախումբն է, որ «Նապո» փոքրիկ նավով Լիմայից Պաչիտեյա գետով անցել է Տամբո գետ ու հասել այնտեղ, որտեղ խառնվում են Ուկայալին և Ամազոնը։

Լեհ գրող Արկադի Ֆիդլերը իր «Ուկայալիում ձկները երգում են» գրքում նկարագրում է ձկների «երգը» երևույթը։ Ոիկայալին համարվում է տուն Ամազոն գետի դելֆինների, հսկայական ջրասամույրների, լամանտինների համար, որոնցից շատ կան Պակայա-Սամիրիա Ազգային պարկում։



Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Укаяли / Михайлова М. В. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  2. http://amazonwaters.org/basins/great-sub-basins/ucayali/
  3. http://amazonwaters.org/basins/great-sub-basins/ucayali/
  4. https://www.britannica.com/place/Ucayali-River