Արկադի Ֆիդլեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արկադի Ֆիդլեր
լեհ.՝ Arkady Fiedler
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 28, 1894(1894-11-28)[1][2]
ԾննդավայրՊոզնան, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն
Մահացել էմարտի 7, 1985(1985-03-07)[1][2] (90 տարեկան)
Մահվան վայրՊուշչիկովո, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան[3]
Քաղաքացիություն Լեհաստան
ԿրթությունQ11780209?, Կրակովի համալսարան և Պոզնանի Ադամ Միցկևիչ համալսարան
Մասնագիտությունսպա, գրող, լրագրող, կենդանաբան և ճանապարհորդ
Ծնողներհայր՝ Antoni Fiedler?
Պարգևներ և
մրցանակներ
«Աշխատանքի դրոշ» 1-ին աստիճանի շքանշան Աշխատանքի դրոշ 2-րդ աստիճանի շքանշան Ժողովրդական Լեհաստանի շինարարների շքանշան Լեհաստանի վերածննդի շքանշանի կոմանդոր Լեհաստանի վերածննդի շքանշանի սպա Ժպիտի շքանշան և Silver Laurel of the Polish Academy of Literature‎
ԱնդամությունPolskie Towarzystwo Turystyczno-Krajoznawcze? և Związek Zawodowy Literatów Polskich?
ԵրեխաներArkady Radosław Fiedler? և Marek Fiedler?
Ստորագրություն
Изображение автографа
 Arkady Fiedler Վիքիպահեստում

Արկադի Ֆիդլեր (լեհ.՝ Arkady Fiedler, նոյեմբերի 28, 1894(1894-11-28)[1][2], Պոզնան, Պրուսիայի թագավորություն, Գերմանական կայսրություն - մարտի 7, 1985(1985-03-07)[1][2], Պուշչիկովո, Պոզնանի պովյատ, Greater Poland Voivodeship, Լեհաստան[3]), լեհ գրող, լրագրող, ճանապարհորդ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արկադի Ֆիդլերը ծնվել է 1894 թվականի նոյեմբերի 28-ին Պոզնանում այդ տարիներին Լեհաստանում բավականին հայտնի հրատարակիչ Անտոնի Ֆիդլերի ընտանիքում։ Ապագա գրողի ընտանիքում տիրում էր գրականության և մայրենի լեզվի ընթերցանության մթնոլորտ, սերը դեպի բնություն կանխորոշեց նրա հետաքրքրությունները և հակումները, իսկ վերջանական արդյունքում և կյանքի ամբողջ հետագա ուղին։ Նա ավարտել է Կրակովի Յագելոնյան համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը, ապա և Բեռլինի և Պոզնանի համալսարանները, որտեղ ուսանել է բնագիտություն։

Առաջին ճանապարհորդությունները կատարել է 1927 թվականին Նորվեգիայում և 1928 թվականին օվկիանոսի մյուս կողմում՝ Բրազիլիայի ջունգլիներում, որտեղ մնում է տարուց ավելի։ Այդ ժամանակ են լույս տեսնում նրա առաջին գրքերը ճանապարհորդությունների մասին։ 1933—1934 թվականներին նոր ուղևորություն է կատարում Պերուի արևելյան շրջաններում, Ամազոնի մոտ, որի մասին գրում է «Ձկները երգում են Ուկայալիում»։ Գիրքը մեծ աղմուկ է բարձրացնում, թարգմանվում է աշխարհի տասնհինգ լեզուներով և հրատարակվում 32 անգամ։ Այն Ֆիդլերին ճանաչում և փառք է բերում։ 1935 թվականին գիտական և գրական գործունեության համար Լեհաստանի գրականության ակադեմիան նրան դափնեպսակ է շնորհում։

Գիտական, հասարակական և գրական գործունեության համար Ա. Ֆիդլերը պարգևատրվել է բազմաթիվ գրական մրցանակներով և կառավարական կոչումներով, այդ թվում Լեհաստանի առաջին կարգի պետական մրցանակով և երկրի բարձրագույն՝ «Ժողովրդական Լեհաստանի կառուցող» շքանշանով։

Ա. Ֆիդլերը կյանքի մեծ մասում իրականացրել է երեսուն երկար, մեկ տարի և ավելի տևող ճանապարհորդություններ տարբեր երկրներում և մոլորակի ամենաէկզոտիկ անկյուններում՝ Նորվեգիայում և Կանադայում, Հեռավոր արևելքում, Կովկասում և Յակուտիայում, Բրազիլիայի ջունգլիներում, Գայանայում և Պերուում, Մեքսիկայում և Կարիբյան ծովի կղզիներում, Ասիայի հարավ-արևելքում, Վիետնամում, Լաոսում և Կամբոջայում, Գվինեայում, Գանայում և Մադագասկարում։ Վերջին ճանապարհորդությունները Ֆիդլերը կատարել է 88 տարեկանում Մադագասկարում։

Ճանապարհորդություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1927 - հյուսիսային Նորվեգիա
  • 1928 - հարավային Բրազիլիա
  • 1933 - Ամազոնիա և արևելյան Պերու
  • 1935 - Կանադա
  • 1937 - Մադագասկար
  • 1939 - Տահիտի
  • 1940 - Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա
  • 1942 - 1943 - ԱՄՆ, Տրինիդադ, Գայանա, Բրազիլիա
  • 1945 - Կանադա
  • 1948 - Մեսքիկա
  • 1952 - 1953 - ԽՍՀՄ (Վրաստան)
  • 1956 - 1957 - Հնդկաչին (հյուսիսային Վիետնամ, Լաոս, Կամբոջա)
  • 1959 - 1960 - Աֆրիկա (Գվինեա, Գանա)
  • 1961 - հյուսիսարևմտյան Կանադա
  • 1963 - 1964 - Բրազիլիա, Գայանա
  • 1965 - 1966 - Մադագասկար
  • 1967 - Բրազիլիա
  • 1968 - ԽՍՀՄ (արևելյան Սիբիր)
  • 1969 - Նիգերիա
  • 1970 - Պերու
  • 1971 - արևմտյան Աֆրիկա
  • 1972 - Կանադա (Բրիտանական Կոլումբիա, Ալբերտա, Քվեբեկ)
  • 1973 - Հարավային Ամերիկա
  • 1975 - Կանադա (Օնտարիո, Քվեբեկ)
  • 1976 - 1977 - արևմտյան Աֆրիկա
  • 1978 - 1979 - Պերու
  • 1980 - Կանադա
  • 1981 - արևմտյան Աֆրիկա

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռոբինզոնի կղզին (1954, Wyspa Robinsona)
  • Օրինոկո (1957, Orinoko)
  • Սպիտակ յագուար (1980, Biały Jaguar)
  • Խեժով բուրող Կանադա (1935)
  • Անարատ անտառի գազանները (1936)
  • Ամազոնցու կանչը (1937, «Ձկները երգում են Ուկայալիում», 1963)
  • Երկարառունգերը (պատմվածք)
  • Դիվիզիոն 303 (1942)
  • Շնորհակալ եմ քեզ, կապիտան (1944)
  • Փոքրիկ բիզոնը (1952)
  • Ամբինանիտելո տաք գյուղը (1953, Gorąca wieś Ambinanitelo)
  • Ռիո դե Օրոյի գաղտնիքը (1950, Rio de Oro)
  • Վայրի վարազներ (1959)
  • Նոր արկածներ. Գվինեա (1962)
  • Մադագասկարի վաղվա օրը
  • Լեմուրների կղզին

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Киселев В. Послесловие // Фидлер А. Белый Ягуар — вождь араваков. — Москва: Правда, 1990.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Արկադի Ֆիդլեր» հոդվածին։