Աուգուստո Ջակոմետի
Աուգուստո Ջակոմետի | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 16, 1877[1][2][3][…] |
Ծննդավայր | Stampa, Գրաուբյուդեն, Շվեյցարիա |
Վախճանվել է | հունիսի 9, 1947[1][2][4][…] (69 տարեկան) կամ հուլիսի 9, 1947[5] (69 տարեկան) |
Մահվան վայր | Ցյուրիխ, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Ցյուրիխի գեղարվեստի համալսարան |
Մասնագիտություն | նկարիչ և դիզայներ |
Augusto Giacometti Վիքիպահեստում |
Աուգուստո Ջակոմետի (իտալ.՝ Augusto Giacometti, օգոստոսի 16, 1877[1][2][3][…], Stampa, Գրաուբյուդեն, Շվեյցարիա - հունիսի 9, 1947[1][2][4][…] կամ հուլիսի 9, 1947[5], Ցյուրիխ, Շվեյցարիա), շվեյցարացի նկարիչ։
Կյանք և ստեղծագործական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աուգուստո Ջակոմետին պոստմոդեռնիզմի պոստսիմվոլիզմի ներկայացուցիչ է, վիտրաժի, որմնանկարչության, ինչպես նաև պաստառային արվեստի վարպետ։ Ջակոմտետի նկարիչների, քանդակագործների և ճարտարապետների ընտանիքի անդամ, նկարիչ Ջովանի Ջակոմետիի զարմիկը։
Ջակոմետին նկարչությամբ զբաղվել է մանկուց։ 1984 թվականից մինչև 1897 թվականը գեղանկարչություն է ուսումնասիրել ցյուրիխյան կիրառական արվեստների դպրոցում, այնուհետև ուսումը շարունակել է Փարիզում և Ֆլորենցիայում[7]։ 1915 թվականից ապրել է Ցյուրիխում։
Ցյուրիխում ընդունվել է Շվեյցարական Ալպինա մասոնական մեծ օթյակ[8]։
Աուգուստո Ջակոմետիի առաջին մեծ պատվերը եղել է Ցյուրիխի ոստիկանության ընդունելության դահլիճի (Giacometti Hall) նկարազարդմումը։ 1929 թվականին նկարիչը գունավոր վիտրաժներ է ստեղծել Ֆրաունֆելդում գտնվող լյութերական եկեղեցու համար։ 1937 թվականին վիտրաժներ է ստեղծել Ադելբոդենի եկեղեցու երգչախմբի համար։ Ջակոմետին իր ստեղծագործություններում օգտագործել է վառ և պայծառ գույներ։
Աուգուստո Ջակոմետին համարվում է 20-րդ դարի առաջին արվեստագետներից, որը փորձել է աշխատել անառարկա, աբստրակտ արվեստի ոճով։ Իր ստեղծագործություններին տված հատուկ կոլորիտի առանձնահատկությունը նշվել է նրա շիրմաքարի վրա` «Գույնի վարպետ»։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Augusto Giacometti
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Antonio Augusto Giacometti — 2006.
- ↑ 3,0 3,1 Augusto Giacometti — 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
- ↑ 5,0 5,1 5,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ Ժամանակակից արվեստի թանգարանի առցանց հավաքածու
- ↑ «Color and I. Augusto Giacometti (Exhibition Guide)»։ Վերցված է դեկտեմբերի 27, 2017
- ↑ Freimaurerei Freimaurer Freimaurerloge
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Beat Sulzer, Lutz Windhöfel: Augusto Giacometti. Leben und Werk. Herausgeber Urs Waldmann, Illustratoren Alexander Troehler und Reinhard Zimmermann, Bündner Monatsblatt Verlag Desertina 1991, ISBN 3-9052-4122-6
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|