Աուգուստուսբուրգ և Ֆալկենլուստ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
World Heritage Logo global.svg
Աուգուստուսբուրգ և Ֆալկենլուստ
Augustusburg and Falkenlust Palaces*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Schloss Augustusburg in Brühl 4.jpg
Երկիր Գերմանիա
Տիպ մշակութային
Չափանիշներ ii, iv
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1984  (8 նստաշրջան)
Համար 288
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային UNESCO logo white.png ժառանգություն

Աուգուստուսբուրգ պալատը (գերմ.՝ Augustusburg) և Ֆալկենլուստ որսորդական ամրոցը (գերմ.՝ Falkenlust), տեղակայված են Բրյուլ քաղաքի լանդշաֆտային այգում: Հանդիսանում են Գերմանիայի՝ 18-րդ դարի ռոկոկո ոճի ճարտարապետության ամենավաղ օրինակներից: 1984 թվականից ընդգրկված են ՅՈՒՆԵՍԿՕհամաշխարհային ժառանգության ցանկում[1]:

Պալատային կոմպլեքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու ամրոցներն էլ կառուցված են 18-րդ դարի սկզբին՝ Քյոլնի արքեպիսկոպոս և կուրֆյուրստ (կայսր ընտրող իշխան հին Գերմանիայում) Կլեմենտ Ավգուստ Բավարսկու (1700-1761) կարգադրությամբ: Աուգուստուսբուրգ պալատի ճարտարապետն էր Յոհան Քոնրադ Շլաուն, ով նախագծեց այն U-աձև տեսքով, որն ուներ երեք հիմնական հարկեր և երկու ձեղնահարկ: Որսորդական ամրոց Ֆալկենլուստը կառուցվել է ճարտարապետ Ֆրանսուա դե Կուվիլիեսի կողմից 1729-ից 1740 թվականներին՝ որպես օժանդակ կառույց: [Պատկեր:Schloss Falkenlust.jpg|մինի|ձախից|Ֆալկենլուստ]]

Աուգուստուսբուրգ պալատի առաստաղը

Երկու շինությունները կապված են իրար հետ լայնարձակ զբոսայգով: Որպես պալատային կոմպլեքսի կանաչ զանգվածի նախագծող հանդես եկավ Դոմինիկ Ժիրարը: 1800-ական թվականներին զբոսայգու մի մասը, որտեղ զետեղված էր ծաղկային այգին, Պյոտր Ժոզեֆ Լեննեի կողմից ենթարկվեց վերանորոգման:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի սկզբին Ռեյնի մարզը, որտեղ տեղակայված էին ամրոցները, գրավված էր Նապոլեոնի կողմից: Երբ 1809 թվականին նա տեսավ Աուգուստուսբուրգ պալատը, վշտացավ, որ չի կարող այն տանել իր հետ Ֆրանսիա: Ռեյնլանդի ազատագրումից հետո՝ 1815 թվականին այն անցավ Պրուսսիայի տիրապետության տակ: 1877 թվականից Վիլհելմ 1-ին կայսրը պալատն օգտագործեց որպես իր նստավայր:

Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո Աուգուստուսբուրգը Գերմանիայի ղեկավարների կողմից օգտագործվում էր բազմաթիվ պետական ընդունելությունների անցկացման համար: Հետպատերազմյան շրջանում այստեղ եղել են 100-ից ավել ղեկավարներ՝ օտարերկրյա կառավարություններից և իշխանություններից: Դրանով էր հենց պայմանավորված բարեհաճ վերաբերմունքը Բոն քաղաքի հանդեպ, որը հանդիսանում էր ԳՖՀ-ի մայրաքաղաք:

Ներկայումս Աուգուստուսբուրգում կազմակերպվում են ամենօրյա էքսկուրսիաներ զբոսաշրջիկների համար, իսկ հարակից այգիները օգտագործվում են որպես հանրային վայր կամ որպես համերգների անկացման վայր[2]:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://whc.unesco.org/en/list/288 Дворец Аугустусбург и охотничий замок Фалькенлуст на сайте ЮНЕСКО.
  2. http://www.dw.com/ru/дворец-аугустусбург-жемчужина-эпохи-рококо/a-4290265 Дворец Аугустусбург — жемчужина эпохи рококо — Сайт Deutsche Welle.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]