Աշոտ Հակոբյան (մանկավարժ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Աշոտ Հակոբյան (այլ կիրառումներ)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Հակոբյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Աշոտ Հակոբյան
Ծնվել է1903
ԾննդավայրՎաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել է1984
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Մասնագիտությունմանկավարժ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան «Մարտական ծառայությունների» մեդալ «Աշխատանքային արիության համար» մեդալ և «Աշխատանքի վետերան» մեդալ

Աշոտ Սարգսի Հակոբյան (1903, Վաղարշապատ, Երևանի նահանգ, Ռուսական կայսրություն - 1984), հայ մանկավարժ, Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Հակոբյանը ծնվել է 1903 թվականին, Էջմիածին քաղաքում։ 1925 թվականին ավարտել է միջնակարգ դպրոցը և զորակոչվել է կարմիր բանակ։ Զորացրվելուց հետո ուսուցիչ է եղել Ապարանում, այնուհետև՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանի Փառակա գյուղում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը և շարունակել ուսուցչական աշխատանքը Երևանի դպրոցներում՝ մինչև 1941 թվականը[1]։

1941 թվականին Հակոբյանը զորակոչվել է կարմիր բանակ և մեկնել ռազմաճակատ։ Մասնակցել է Հյուսիսային Կովկասի պաշտպանության մարտերին (40-րդ առանձին ճանապարհային կառուցողական գումարտակում, որպես հանդերձանքի բաժնի պետ, ավագ լեյտենանտի կոչումով)։ 1942 թվականի մայիսին Հակոբյանը ռմբակոծումից կոնտուզիա է ստացել, ուղարկվել է հոսպիտալ բուժվելու։ Ապաքինվելուց հետո զորացրվել է բանակից[1]։

1943 թվականից աշխատել է որպես ֆիզիկայի և մաթեմատիկայի ուսուցիչ մայրաքաղաքի Միքայել Նալբանդյանի, Կլիմենտ Վորոշիլովի անվան դպրոցներում։ 1967 թվականին անցել է կենսաթոշակի։ 2-րդ կարգի հաշմանդամ Հակոբյանը ռազմաճակատում պարգևատրվել է «Մարտական ծառայությունների համար» մեդալով, խաղաղ տարիներին լավագույն աշխատանքի համար արժանացել է «Աշխատանքային արիության համար», «Աշխատանքի վետերան» մեդալների, իսկ 1953 թվականին՝ «Պատվո նշան» շքանշանի[1]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Հակոբյանը մահացել է 1984 թվականին, թաղված է Թոխմախի գերեզմանատանը[2]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Աշխատանքային արիության համար» մեդալ
  • «Աշխատանքի վետերան» մեդալ
  • «Մարտական ծառայությունների համար» մեդալ
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հայաստանի ուսուցիչները մեծ հայրենականում (Ա. Հ. Հարությունյան, Լ. Ս. Մելքումյան, Ա. Ղ. Սուքիասայան), «Լույս» հրատարակչություն, Երևան, 1982:
  2. «The memorial of Hakobyan Ashot (Աշոտ Հակոբյան Սարգսի) buried at Yerevan's Tokhmakh cemetery». hush.am (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.