Աշոտ Լուսենց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Աշոտ Լուսենց
Ծնվել էսեպտեմբերի 11, 1911(1911-09-11)
ԾննդավայրՀավարիք, Ադրբեջան
Վախճանվել է1986
Մասնագիտությունբանաստեղծ և թարգմանիչ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան (1941)
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
ԱշխատավայրԳրական թերթ և Խորհրդային գրականություն
Աշոտ Լուսենց Վիքիդարանում

Աշոտ Ղուկասի Ղարագյոզյան (սեպտեմբերի 11, 1911(1911-09-11), Հավարիք, Ադրբեջան - 1986), հայ բանաստեղծ, թարգմանիչ, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1936 թվականից, ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Սկզբում ունեցել է երկու գրական անուն՝ Բայլեր (Բայրոն անվան առաջին մասի և Շիլլեր անվան երկրորդ մասի մեկտեղումը) և Լուսենց՝ (լույս բառարմատով հորինված ազգանուն)։ Հետագայում նախապատվությունը տվել է Լուսենցին և հայտնի դարձել Աշոտ Լուսենց անունով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշոտ Ղարագյոզյանը ծնվել է 1911 թվականի սեպտեմբերի 11-ին, Ելիզավետպոլի նահանգի Արեշի գավառի Հավարիք (այժմ՝ Ադրբեջանական ԽՍՀ Եվլախի շրջանում) գյուղում։ 1925 թվականին ավարտել է Արմավիր քաղաքի (Հյուսիսային Կովկաս) Նալբանդյանի անվան հայկական դպրոցը, 1929 թվականին՝ Դոնի Ռոստովի Մյասնիկյանի անվան հայկական մանկավարժական տեխնիկումը։ 1929-1932 թվականներին հայոց լեզու է ավանդել Արմավիրի և Սոչիի հայկական դպրոցներում։ 1932 թվականին աշխատել է Դոնի Ռոստովի «Գրոհ» հայկական թերթում։ 1933-1934 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1934-1937 թվականներին աշխատել է «Խորհրդային Հայաստան» օրաթերթում։ 1941 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը։ 1941-1946 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1946-1959 թվականներին աշխատել է «Գրական թերթ»-ի և «Խորհրդային գրականություն» ամսագրի խմբագրություններում։ 1959-1972 թվականներին ավագ խմբագիր է եղել «Հայաստան» հրատարակչությունում[1]։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շինարարության բարիկադներում, Մոսկվա-Ռոստով-Դոն, ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչություն, 1931, 36 էջ։
  • Երգեր հաղթական վերելքի, Մոսկվա-Ռոստով-Դոն, ԽՍՀՄ ժողովուրդների կենտրոնական հրատարակչություն, 1931, 64 էջ։
  • Երբ խրխնջում են ձիերը, Ռոստով-Դոն, «Հյուսիսային Կովկաս» հրատարակչություն, 1932, 54 էջ։
  • Սիրո գիրք, Ե., Հայպետհրատ, 1948, 54 էջ։
  • Աստղերը կանչում են, Ե., Հայպետհրատ, 1962, 148 էջ։
  • Հայրենաշունչ, Ե., «Հայաստան», 1969, 204 էջ։
  • Իմ աշխարհը, Ե., «Խորհրդային գրող», 1979, 136 էջ։

Թարգմանություններ (ռուսերենից)

  • Պուշկին Ա. Ս., Երկեր 5 հատորով, հ. 1 (գրքի մեջ մտնող բանաստեղծությունների զգալի մասը թարգմանել է Ա. Լուսենցը), Ե., Հայպետհրատ 1954, 471 էջ։
  • Պուշկին Ա. Ս. Երկեր 5 հատորով, հ 2 (գրքի մեջ մտնող «Գնչուներ» և «Հեքիաթ Սալթան թագավորի մասին» պոեմները թարգմանել է Ա. Լուսենցը) Ե., Հայպետհրատ, 1955, 370 էջ։
  • Լյաշենկո Վ., Պատժող քաղաքը, Ե., Հայպետհրատ, 1964, 84 էջ։
  • Այթմատով Չինգիզ, Երեք վիպակ (գրքի երեք վիպակներից երկուսը՝ «Մայրական դաշտը» և Առաջին ուսուցիչը», թարգմանել է Ա. Լուսենցը), Ե., «Հայաստան», 1965, 284 էջ։
  • «Թարգմանչաց արվեստ» շտեմարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու, Երևան, Սովետական գրող, 1981, 544 էջ։