Աշոտ Աբրահամյան (փիլիսոփա-լեզվաբան)
Աշոտ Աբրահամյան | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 23, 1954 |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Մահացել է | փետրվարի 10, 2021 (66 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական համալսարան և ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ (1980) |
Գիտական աստիճան | դոցենտ |
Մասնագիտություն | լեզվաբան, փիլիսոփա և նշանագետ |
Աշոտ Սերգեյի Աբրահամյան (սեպտեմբերի 23, 1954, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - փետրվարի 10, 2021), հայ փիլիսոփա-լեզվաբան, նշանագետ, բանասիրական գիտությունների թեկնածու, Երևանի պետական համալսարանի Հայ բանասիրության ֆակուլտետի Ընդհանուր լեզվաբանության ամբիոնի դոցենտ[1]։ Գիտական հետաքրքրության շրջանակներն են եղել ընդհանուր լեզվաբանությունը, լեզվափիլիսոփայությունը, նշանագիտությունը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Աբրահամյանը ծնվել է 1954 թվականի սեպտեմբերի 23-ին Երևանում։ Որդին է լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի։ 1961-1971 թվականներին սովորել է Երևանի 118-րդ դպրոցում, որն ավարտել է ոսկե մեդալով։ 1971-1976 թվականներին սովորել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժնում, որն ավարտել է գերազանց առաջադիմությամբ (կարմիր վկայագրով)։ 1977-1980 թվականներին ուսումը շարունակել է ՀԽՍՀ ՀՀ ԳԱԱ Հրաչյա Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի ասպիրանտուրայում։
Վախճանվել է Երևանում 2021 թվականի փետրվարի 10-ին ուսուցչի՝ Էդվարդ Աթայանի ծննդյան օրը։
Աշխատանքային փորձ
[խմբագրել | խմբագրել կոդը]1976-1977 թվականներին Աշոտ Աբրահամյանն աշխատել է Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտում, 1977-1978 թվականներին՝ Հայաստանի գրքասերների ընկերությունում, 1981-1995 թվականներին՝ Լեզվի ինստիտուտի ընդհանուր լեզվաբանության բաժնում։ 1991-2021 թվականներին աշխատանքի է անցել ԵՊՀ ընդհանուր լեզվաբանության ամբիոնում, 2000-2004 թվականներին՝ Վ. Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի ընդհանուր լեզվաբանության ամբիոնում (համատեղության կարգով)։
Տիրապետել է հայերեն (նաև դասական՝ գրաբար), ռուսերեն, անգլերեն, գերմաներեն լեզուներին։
Դասավանդել է «Ընդհանուր լեզվաբանություն», «Լեզվաբանության հիմունքներ», «Լեզվաբանական տիպաբանություն», «Նշանագիտություն», «Լեզվանշանագիտություն», «Լեզվաբանական ուսմունքների պատմություն» գիտակարգերը։
Մասնագիտական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշոտ Աբրահամյանի՝ գիտական «ընդունելի» ոճով գրված միակ աշխատությունը նրա թեկնածուական ատենախոսությունն է՝ «Արսեն Այտընյանի լեզվաբանական հայացքները»։ Այս գրքով Աշոտ Աբրահամյանը բացահայտել է աշխարհաբարի քննական քերականության խոշոր տեսաբանի լեզվաբանական հայեցակարգը, որի՝ մինչև իսկ զուտ հայերենին վերաբերող դրույթները վեր են հանված ընդհանուր լեզվաբանության չափանիշներով։ [2]։
Աշոտ Աբրահամյանի այդ աշխատության ավարտից հետո սկսվել է նրա գործունեության երկրորդ շրջանը, որը նրա գործունեության մեջ գիտական ու փիլիսոփայական մտքի ճախրի փուլն էր։
Աշոտ Աբրահամյանը եղել է Ընդհանուր լեզվաբանության մեջ աթայանական դպրոցի հետևորդն ու նրա ուսմունքի ստեղծագործաբար յուրացնողը։ Անդրադարձել է լեզվի ստորակարգային բոլոր մակարդակներին՝ հնչյունից մինչև տեքստային տարածությունը բաղադրող միավորները վեր հանելով հատկապես նշանագիտական բեկումներով և տրամախոսական (դիալեկտիկական) հակադրամիասնության անօրինակ գնահատումներով։
Բացի լեզվափիլիսոփայական և նշանագիտական հետազոտություններից՝ նաև մաթեմատիկայի դպրոցական դասագրքերի համահեղինակ է եղել։ Մաթեմատիկոսների հրավերով դասախոսությունների շարք է կարդացել մաթեմատիկայի վերաբերյալ։ «Մաթեմատիկական հետաքրքրությունը գալիս էր դեռ դպրոցական ուսումնառության շրջանից, որի ընթացքում մասնակցելով մաթեմատիկայից հանրապետական օլիմպադաներին` միշտ առաջին տեղ է շահել` շնորհիվ խնդիրների նորովի լուծման իր անզուգական հմտության։ Ճշգրիտ մատածողությունը և մաթեմատիկայի հրաշալի իմացությունը, սակայն, Աշոտ Աբրահամյանին հեռու է պահել լեզվական օրինաչափությունները զուտ մաթեմատիկական եղանակներով բացահայտելու գայթակղությունից և ինքնանպատակ դրսևորումներից։ Քաջ տիրապետելով մաթեմատիկական լեզվաբանության դրույթներին ու մեթոդաբանությանը` լեզվական իրողությունների ճշգրտությունն Աշոտ Աբրահամյանը բացահայտել է առավելապես փիլիսոփայական իմաստավորմամբ։ Մաթեմատիկան ինքնին բարձր վերացարկում պարունակող գիտություն է, սակայն լեզվի պարագայում նրա սոսկական գործադրումը՝ առանց խորքային իմաստավորման, մակերեսային տրամաբանության էր հավասար Աշոտ Աբրահամյանի համար»,- Աշոտ Աբրահամյանին նվիրված «Ներդաշնակության և չափավոր անհամաչափության քննախոսը» հոդվածում գրել է Գրական թերթը[3]։
Հրատարակված գիտական և ուսումնամեթոդական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրական լեզվի ընտրության և մշակման հարցերն ըստ Արսեն Այտընյանի // Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում, 1981, հ. 1, էջ 46-51։
- Արսեն Այտընյանը և լեզվի հասարակական տարբերակման հարցը // Լրաբեր հասարակական գիտությունների, 1981, հ. 3, էջ 37-48։
- Հայոց լեզվի զարգացման ընթացքը Արսեն Այտընյանի մեկնաբանությամբ // Հայոց լեզուն և գրականությունը դպրոցում, 1982, հ. 2, էջ 58-63։
- Արսեն Այտընյանը որպես հայոց լեզվի պատմաբան // Միջազգային հայերենագիտական գիտաժողով. Զեկուցումներ, Եր., ՀՍՍՀ ԳԱ հրատ., 1984, էջ 237-245։
- Բովանդակության և արտահայտության հակադրման հարաբերականությունը լեզվում // Բանբեր Երևանի համալսարանի, 1988, հ. 1, էջ 34-44։
- Э. Г. Туманян, А. С. Абраамян. Научная жизнь: III Международный симпозиум по армянскому языкознанию // Вопросы языкознания, 1989, № 2, с. 153-157.
- Քերականական իմաստի և քերականական ձևի փոխհարաբերության զարգացման հիմնական դրսևորումները հայոց լեզվի պատմության մեջ // Միջազգային հայերենագիտական երկրորդ գիտաժողով. Զեկուցումներ, հ. 1, Եր., ՀԳԱ հրատ., 1993, էջ 5-14։
- Հնչյունը որպես լեզվական միավոր // Բանբեր Երևանի համալսարանի, 1999, հ. 2, էջ 86-98։
- Language, Alter-Consciousness, and Self-Consciousness. // Semiotics and Language Teaching: Theoretical Principles and Practical Applications. Selected Papers Presented at the II Conference Held at Yerevan University 20-22 May 1996. Ann Arbor: Caravan Books, 2001, pp. 49–59.
- The Form-Building Role of Verb Stems: A Typological Study of Old and Contemporary Armenian. // Semiotics and Language Teaching: Theoretical Principles and Practical Applications. Selected Papers Presented at the II Conference Held at Yerevan University 20-22 May 1996. Ann Arbor: Caravan Books, 2001, pp. 115–122.
- Էդուարդ Աթայան (1932-2002) // Բանբեր Երևանի համալսարանի, 2002, հ. 1, էջ 221-224։
- Ընդգրկել անընդգրկելին (առաջաբան) // Է. Աթայան, Հոգի և ազատություն, Եր., Սարգիս Խաչենց, 2005, էջ 5-21։
- Էդուարդ Ռաֆայելի Աթայան // Ակադեմիկոս Էդուարդ Աթայան. Կենսամատենագիտություն, Եր., ԵՊՀ, 2007, էջ 9-14։
- Essence and Phenomenon in Linguistic Content and Expression. // Armenian Folia Anglistika: International Journal of English Studies, 1-2 (6) / 2009, Yerevan, pp. 47–50.
- Նշանակյալի և նշանակիչի կրկնակի ներդաշնակումը լեզվում // Նշան, համակարգ, հաղորդակցում. Հոդվածների ժողովածու` նվիրված Էդվարդ Աթայանի հիշատակին, Եր., ԵՊՀ հրատ., 2011, էջ 20-26։
- Իմացության, սիրո և արարման ուղի // Նշան, համակարգ, հաղորդակցում. Հոդվածների ժողովածու` նվիրված Էդվարդ Աթայանի հիշատակին, Եր., ԵՊՀ հրատ., 2011, էջ 15-18։ Նույնը՝ Путь познания, любви и созидания // Նշան, համակարգ, հաղորդակցում. Հոդվածների ժողովածու` նվիրված Էդվարդ Աթայանի հիշատակին, Եր., ԵՊՀ հրատ., 2011, էջ 366-369։
- Չմարող երախտագիտության տուրք // Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2012, 137.2, էջ 79-81։
- Об авторе // Э. Атаян. Душа и ее отображения. М.: Эвидентис, 2012, с. 6-11.
- Похвала лжи // Критика и семиотика. Вып. 16. Новосибирск, 2012, с. 148-157.
- Էդուարդ Աղայանի ներդրումը տեսական լեզվաբանության և նրա ուսուցման մեջ // Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2014, 2 (143), էջ 15-22։
- Ներակայություն և հավելուրդայնություն. լեզվական արտահայտման երկու բևեռները // Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2015, № 2 (17), էջ 3-13։
- Հնչյուն և գիր. թռչո՞ւմ է արդյոք Զենոնի նետը // Արդի բանասիրության հիմնախնդիրները. Միջազգային գիտաժողովի նյութերի ժողովածու / ՀՀ ԿԳՆ, Վանաձորի պետական համալսարան, Եր., «Վարդան Մկրտչյան Ֆեոդորի» ԱՁ, 2015, էջ 8-16։
- Живой уголок лингвофилософии: обходной путь “герменевтики себя” // Идеи и идеалы. Новосибирск, 2016, № 2, т. 2, с. 22-30.
- Տեքստային տարածության հորիզոնները // Վէմ, 2016, թիվ 3, էջ 119-129։
- Տեքստի տարբերակները և Ռասելի պարադոքսը // Վէմ, 2016, թիվ 4, էջ 117-129։
- Ցուցանշանից խորհրդանշանին անցումը լեզվում // Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2017, № 2 (23), էջ 32-39։
- Բառի նշանագիտական բնութագրություն // Լեզու, խոսք, իրականություն. Միջազգային գիտաժողով / ՀՀ ԿԳՆ, Վանաձորի պետական համալսարան, Եր., «Արման Ասմանգուլյան» ԱՁ, 2017, էջ 23-32։
- Բառեր և իրեր // Բանբեր Երևանի համալսարանի. Բանասիրություն, 2018, № 2 (26), էջ 34-44։
- Նշանը, որի մասին երազում էր Չարլզ Փիրսը // Վէմ, 2019, թիվ 1, էջ 9-29։
- Լեզվի զարգացման հարցերը ըստ Ա. Այտընյանի // Երիտասաքրդ լեզվաբանների հանրապետական գիտական երկրորդ կոնֆերանսի նյութեր, Հայկ ՍՍՀ. ԳԱ Հրատ., Երևան – 1981:
- Լեզվական նշանների և նրանց ուսումնասիրման մակարդակները // Նշանաբանություն, լեզվաբանություն և հաղորդակցման պրոբլեմներ (Զեկուցման թեզիսներ), Եր., 1977, էջ 7-9։
- Հիմնանյութի ձևավորումը որպես բովանդակության արտահայտման սկզբունք // Երիտասարդ լեզվաբանների հանրապետական հինգերորդ գիտաժողովի նյութեր, Եր., 1986, էջ 3։
- Քերականական կարգերի համակարգման փորձ // Նշանագիտություն և լեզուների դասավանդում (տեսական հիմունքներ և գործնական կիրառություն). Թեզիսներ, Եր., ԵՊՀ, 1997, էջ 5-6։
- Interrelation of Grammatical and Positional Features in the Structure of Composite Sentences. // Sixième Colloque International de Linguistique Arménienne. Paris: INALCO, 1999, p. 3.
- Խոսքի մասերի և նախադասության անդամների իմաստաբանական զուգադրում // Թեզիսներ Քրիստոնեության 1700-ամյակին նվիրված գիտական նստաշրջանի, Եր., ԵՊՀ հրատ., 2001, էջ 46։
- Է. Աթայանի լեզվաբանական և հոգեբանական տիպաբանությունների ընդլայնման փորձ // Языковая типология. Теоретические и прагматические аспекты: Тезисы: Республиканская научная конференция. Ер., 2004, с. 138-139:
- Լեզվական իրողությունների տեսական ըմբռնման և գործնական վերլուծության զուգակցումը Սերգեյ Աբրահամյանի աշխատություններում // Զեկուցումների դրույթներ (ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Ս. Գ. Աբրահամյանի 90-ամյակին նվիրված հանրապետական գիտաժողովի), Եր., 2015, էջ 5-7։
- Տեքստը և Ռասելի պարադոքսը // Ժամանակակից լեզվաբանությունը միջգիտակարգայնության լույսի ներքո (Միջազգային գիտաժողով – 4 (17-18 մայիսի, 2016՝ նվիրված Կանադայի Մակգիլ համալսարանի պրոֆեսոր Դորա Սաքայանի ծննդյան 85-ամյակին), Ծրագիր և դրույթներ), ԵՊՀ հրատ., 2016, էջ 22։
- Աշնանային լավատեսություն կամ վարիացիաներ Յոհան Հյոյզինգայի թեմաներով // Գարուն, 1996, հ. 5, էջ 48-52։
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Արսեն Այտընյանի լեզվաբանական հայացքները», Երևան, ՀՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1984, 215 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա. Հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանի դասագիրք, Եր., Փյունիկ-Մակմիլան, 1997, 256 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 4. Դասագիրք հանրակրթական դպրոցի 4-րդ դասարանի համար, Եր., Մակմիլան-Արմենիա, 2000, 240 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5. Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար, Եր., Մակմիլան-Արմենիա, 2000, 208 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկան 4-5-րդ դասարաններում. Ուսուցչի մեթոդական ձեռնարկ, Եր., Մակմիլան-Արմենիա, 2000, 60 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5. Դասագիրք հանրակրթական դպրոցի 5-րդ դասարանի համար, Եր., Մակմիլան-Արմենիա, 2006, 240 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկան 5-6-րդ դասարաններում. Մեթոդական ձեռնարկ, Եր., Մակմիլան-Արմենիա, 2006, 64 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6. Դասագիրք հանրակրթական դպրոցի 6-րդ դասարանի համար, Եր., Մակմիլան-Արմենիա, 2007, 208 էջ։
- Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ա. Աբրահամյան, Մ. Հալաջյան, Ա. Պապոյան, Հայոց լեզվի և հայ գրականության պետական ավարտական և միասնական քննության ուղեցույց, Եր., Մուսալեռ տպագրատուն, 2007, 74 էջ (նույնը` 2008, 2009)։
- Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ա. Աբրահամյան, Հայոց լեզու և հայ գրականություն. 7 թեստ, Եր., Զանգակ-97, 2008, 176 էջ։
- Յու. Ավետիսյան, Հ. Զաքարյան, Ա. Աբրահամյան, Հայոց լեզվի և հայ գրականության ձեռնարկ-շտեմարան, Եր., Զանգակ-97, 2009, 352 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5. Հիմնական դպրոցի 5-րդ դասարանի դասագիրք, Եր., ՄԱՆՄԱՐ, 2011, 224 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5-6. Ուսուցչի ձեռնարկ, Եր., ՄԱՆՄԱՐ, 2011, 88 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6. Հիմնական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք, Եր., ՄԱՆՄԱՐ, 2012, 224 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 5. Հիմնական դպրոցի 5-րդ դասարանի դասագիրք, Եր., ՄԱՆՄԱՐ, 2015, 224 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Մաթեմատիկա 6. Հիմնական դպրոցի 6-րդ դասարանի դասագիրք, Եր., ՄԱՆՄԱՐ, 2016, 224 էջ։
- Բ. Նահապետյան, Ա. Աբրահամյան, Վ. Արզումանյան, Ս. Դալալյան, Հ. Հարությունյան, Հ. Ղազարյան, Մաթեմատիկական տերմինների բացատրական բառարան. I – VI, Եր., Մանկավարժ, 2017, 120 էջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Աշոտ Աբրահամյան». www.bok.am. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 2-ին.
- ↑ https://vemjournal.org/wp-content/uploads/2021/04/09-%D4%BC%D6%80%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82-2021-1.pdf
- ↑ https://www.grakantert.am/archives/15077