Աշխարհ (թերթ)
Արտաքին տեսք
| Աշխարհ | |
|---|---|
| Տեսակ | պարբերական |
| Լեզու | հայերեն և ֆրանսերեն |
| Հիմնադրվել է | 1960 |
| Երկիր | |
| Գրասենյակ | Փարիզ, Ֆրանսիա |
«Աշխարհ», գրական, հասարակական շաբաթաթերթ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Շաբաթաթերթը լույս է տեսել 1960 թվականից Փարիզում՝ ֆրանսերեն (8 էջ) և հայերեն (4 էջ)։ Սկզբում եղել է շաբաթաթերթ Էր, 1967 թվականից՝ եռօրյա, 1971 թվականի վերջից՝ դարձյալ շաբաթաթերթ։ Հիմնադիր-խմբագիր՝ Ավետիս Ալիքսանյան, խմբագիրներ՝ Պարգև Շամիկյան, Գևորգ Սարյան, Ժերար Տետեյան (2005-ից)։
Թերթը ֆրանսահայերին ծանոթացնում է ՀՀ-ի ներքին և արտաքին քաղաքականությանը, տնտեսական և մշակութային ձեռքբերումներին, անդրադառնում Հայ դատին, Արցախյան հիմնախնդրին, սատարում Ֆրանսիայում հայապահպանությանը։
«Աշխարհ» շաբաթաթերթին աշխատակցել են ֆրանսահայ հայտնի մտավորականներ Զատիկ Խանզատյանը, Մառի Աթմաճյանը, Գառզուն, Հրաչ Զարդարյանը, Պետրոս Զարոյանը, Բյուզանդ Թոփալյանը, Միհրան Մավիյանը և ուրիշներ։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |