Jump to content

Միհրան Մավիյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միհրան Մավիյան
Ծնվել էհուլիսի 26, 1900(1900-07-26)
ԾննդավայրԱդափազար, Sanjak of Kocaeli, Օսմանյան կայսրություն
Մահացել էսեպտեմբեր 1983 (83 տարեկան)
Գերեզմանcemetery of Bagneux
Քաղաքացիություն Օսմանյան կայսրություն և  Ֆրանսիա
Մասնագիտությունակտիվիստ, cobbler և Դիմադրության մարտիկ
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունՀայաստանի օգնության կոմիտեի Ֆրանսիայի մասնաճյուղ, Աշխատանքի համընդհանուր կոնֆեդերացիա, Main-d'œuvre immigrée?, Հայ ազգային ճակատ և Ֆրանսահայ մշակութային միություն

Միհրան Սինասի Մավիյան (1900, հուլիսի 26, Ադաբազար, (Թուրքիայի Սաքարիա նահանգ), սփյուռքահայ հասարակական գործիչ։ 1926 թվականից Ֆրանսիայի կոմկուսի անդամ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1921 թվականին եղել է ՀՕԿ-ի վարչության անդամ, 1949 թվականին՝ ֆրանսահայ մշակութային միության հիմնադիրներից։

Գերմանական օկուպացիայի տարիներին (1940-1944) մասնակցել է ֆրանսիական Դիմադրության շարժմանը, 1944 թվականին ձերբակալվել է և դատապարտվել մահվան, եղել է Օսվենցիմի, Բուխենվալդի համակենտրոնացման ճամբարներում, որտեղից փրկվելով՝ վերադարձել է Ֆրանսիա։

Գրել է «Ոճիրի անդրաշխարհէն» (1976) գիրքը (պատկերել է ֆաշիստների վայրագությունները)[2]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Le Maitron (ֆր.) — 1964.
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007.