Անտուան Բելո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Անտուան Բելո
ֆր.՝ Antoine Bello
Antoine Bello, 2015 (cropped).jpg
Ծնվել էմարտի 25, 1970(1970-03-25) (49 տարեկան)
ԾննդավայրԲոստոն, ԱՄՆ
Մասնագիտությունգրող և ձեռնարկատեր
Լեզուֆրանսերեն[1] և անգլերեն
ՔաղաքացիությունFlag of France.svg Ֆրանսիա
Flag of the United States.svg ԱՄՆ
Ուշագրավ աշխատանքներThe Missing Piece, The Falsifiers, The Pathfinders, An American Novel և The Showrunners
ՊարգևներPrix France Culture/Télérama Prix du jeune écrivain de langue française[2] և Prix littéraire de la vocation
Կայքantoinebello.com
Antoine Bello Վիքիպահեստում

Անտուան Բելո (ֆր.՝ Antoine Bello, մարտի 25, 1970, Բոստոն, Մասաչուսեթս, ԱՄՆ), ֆրանս-ամերիկացի գրող, ում ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։ Վեպերի թեմաները բազմազան են՝ իրականության և հնարանքի կապը, մարդկային ճանաչողությունը և լրագրությունը։ Ներկայումս (2015) ապրում է Նյու Յորքում։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտուան Բելոն ծնվել է 1970 թվականի մարտի 25-ին Բոստոնում։ Սերում է ֆրանսիացի գրող Մարսել Էմեի ընտանիքից[3][4]։

Նախքան ամբողջությամբ գրելուն տրվելը Բելոն համահիմնադրել է ֆրանսիական Ուբիկուս (Ubiqus) կազմակերպությունը, որը վաճառել է 2007 թվականին։

2002 թվականից ապրում է Նյու Յորք քաղաքում[5]։

2007 թվականին ստեղծում է Rankopedia վարկանիշային կայքը, որտեղ ցանկացած այցելու իր նախընտրած թեմայով կարող է ստեղծել վարկանիշային աղյուսակներ։ Նույն թվականին Ֆրանսիայի նախագահական ընտրությունների ժամանակ սատարում էր Նիկոլա Սարկոզիին[6]։

Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բելոյի առաջին գիրքը՝ «Les Funambules»-ը, պատմվածքների ժողովածու էր, որը տպագրվել է Ֆրանսիայում 1996 թվականին։ Գիրքը Մարսել Բլանշետի Fondation de la Vocation հիմնադրամի կողմից արժանացել է գրական մրցանակի։

Այնուհետև Բելոն հրատարակել է ևս 7 վեպ, որոնք թարգմանվել են մի շարք լեզուներով՝ գերմաներեն, ռուսերեն, հունարեն և ճապոներեն։ Միայն մեկն է հասանելի անգլերեն՝ «The Missing Piece»-ը[7]։

Բելոյի հայտնի գործը՝ «Les Falsificateurs» տրիլոգիան, պատմում է միջազգային գաղտնի կազմակերպության մասին, որը կեղծում է իրականությունը և վերաշարադրում պատմությունը։ Վեպի առաջին մասը հրատարակվել է 2007 թվականին։

«Les Éclaireurs»-ը 2009 թվականին արժանացել է Télérama մրցանակին, որը համարվում է ֆրանսիական մշակութային հեղինակավոր մրցանակներից մեկը։

«Les Producteurs»-ը լույս է տեսել 2015 թվականին։

2012 թվականին հրատարակում է «L'Actualité et Légendes» գրքի էլեկտրոնային տարբերակը (eBook)։

Բելոյի գրական կյանքի վրա մեծապես ազդել է Ռուսաստանում ծնված ամերիկացի փիլիսոփա և վիպասան Այն Ռանդի «Ատլանտը թոթվեց ուսերը» ստեղծագործությունը[8]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. https://www.pjef.net/laureat/antoine-bello
  3. Interview du 5 février 2009 dans l'émission Esprit critique sur France Inter․
  4. interview du 9 avril 2009 dans l'émission Jeux d'archives sur France Culture.
  5. M. Landrot, « L'énergie de l'espoir », Télérama, n° 3087, 14-20 mars 2009, p. 24-25.
  6. Interview Bibliosurf de 2007
  7. Poole Steve (հունվարի 19, 2002)։ «Boxing clever»։ The Guardian 
  8. "La Grève est l'une des plus grandes œuvres du XXème siècle"

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]