Jump to content

Անտոն Քոչինյանի կիսանդրի (Երևան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Անտոն Քոչինյանի կիսանդրի (այլ կիրառումներ)
Անտոն Քոչինյանի կիսանդրի

Անտոն Քոչինյանի կիսանդրի
Ընդհանուր տեղեկություններ
Համայնք Կենտրոն
Գտնվում է Քոչինյան փողոց
Քանդակագործ(ներ) Տիգրան Արզումանյան
Նախագծի հեղինակ Երևանի քաղաքապետարան
Հիմնադրում 2013
Շինարարության ավարտ 2013, հոկտեմբերի 25
Ներկա վիճակ կանգուն


Անտոն Քոչինյանի կիսանդրի, գտնվում է Երևանի կենտրոնում՝ Քոչինյան փողոցում։

ՀԿԿ կենտկոմի առաջին քարտուղար, ՀԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Անտոն Քոչինյանի ծննդյան 100-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Երևանի քաղաքապետի նախաձեռնությամբ 2013 թվականի հոկտեմբերի 25-ին՝ Երևանի Քոչինյանի անվան փողոցում տեղադրվեց պետական, կուսակցական գործչի կիսանդրին։

Փողոցը գործչի անունով անվանակոչվել է 2013 թվականի սեպտեմբերի 10Երևանի ավագանու որոշմամբ. Անտոն Քոչինյանի անունն է կրում Կենտրոն վարչական շրջանի Արամի փողոցից սկսվող Տերյան փողոցի շարունակություն հանդիսացող փողոցը՝ մինչև Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկ։

Կիսանդրու բացման արարողությանը մասնակցել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Անտոն Քոչինյանի ընտանիքի անդամները, գործընկերները[1]։

Անտոն Քոչինյանին նվիրված կիսանդրի կա նաև նրա ծննդավայր Վահագնի գյուղում (քանդակագործ՝ Սարգիս Ղարիբյան, 2013)[2]։

Անտոն Քոչինյանի կիսանդրի (Վահագնի)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]