Անտառապահակը (նկար, Կրամսկոյ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտառապահակը
տեսակգեղանկար
նկարիչԻվան Կրամսկոյ
տարի1879
բարձրություն84 սանտիմետր
լայնություն62 սանտիմետր
ժանրդիմապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էՏրետյակովյան պատկերասրահ
հավաքածուՏրետյակովյան պատկերասրահ
Ծանոթագրություններ

«Անտառապահակը» (ռուս.՝ Полесовщик), ռուս գեղանկարիչ, ռուսական դեմոկրատական գեղարվեստական շարժման գաղափարական առաջնորդ Իվան Կրամսկոյի նկարներից։ Հեղինակը կտավը վրձնել է 1874 թվականին։ Յուղաներկով կտավի չափերն են՝ 84 × 62 սմ[1][2][3]։ Այս կտավը հայտնի է նաև «Մահակով տղամարդը», «Մահակով տղամարդն անտառում» անունով[4][5]։

Այսօր «Անտառապահակը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Տրետյակովյան պատկերասրահում (Մոսկվա, Ռուսաստան

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անտառապահակը» ստեղծագործությունում Իվան Կրամսկոյը մուգ ֆոնին պատկերել է անտառապահի։ Վերջինիս ձեռքին մահակ կա։ Տղամարդու աչքերը լարված են և սպասողական։ Երևում է, որ անտառապահը ուժեղ է և ճարպիկ, որը սովոր է վտանգի դեմ ինքնուրույն պայքարել[5]։ Ըստ էության անտառապահակը արդար և խիզախորեն է կատարում իր վտանգավոր գործը, ինչը երևում է նրա գլխարկից, որի վրա մի քանի կրակոցի հետքեր կան[6]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Անտառապահակը» ստեղծագործությունը Կրամսկոյը վրձնել է 1874 թվականին։ Առաջին անգամ այն հասարակությանը ցուցադրվել է 1875 թվականին Գեղարվեստական շրջիկ ցուցահանդեսների ընկերության 4-րդ ցուցահանդեսին[6]։ Նույն թվականին հեղինակն այս կտավը վաճառում է Պավել Տրետյակովին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Государственная Третьяковская галерея — каталог собрания / Я. В. Брук, Л. И. Иовлева. — Москва: Красная площадь, 2001. — Т. 4: Живопись второй половины XIX века, книга 1, А—М. — С. 297. — 528 с. — ISBN 5-900743-56-X
  2. «Крамской Иван Николаевич — Полесовщик» (HTML)։ Տրետյակովյան պատկերասրահ, www.tretyakovgallery.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-12-ին։ Վերցված է 26.12.2018 
  3. «Крамской Иван Николаевич — Полесовщик, 1874» (HTML)։ www.art-catalog.ru։ Վերցված է 02.10.2012 
  4. «Иван Николаевич Крамской — Полесовщик (1874)» (HTML)։ www.kramskoy.info։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-12-ին։ Վերցված է 02.10.2012 
  5. 5,0 5,1 «Коллекция: мировая художественная культура: Крамской, Иван Николаевич — Полесовщик (1874)» (HTML)։ Российский общеобразовательный портал — artclassic.edu.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-12-ին։ Վերցված է 02.10.2012 
  6. 6,0 6,1 Р. Кононенко Иван Николаевич Крамской (Великие художники, том 13). — Москва: Директ-Медиа и Կոմսոմոլսկայա պրավդա, 2009. — ISBN 978-5-87107-186-1
  7. «И.Н.Крамской (1837—1887) — Полесовщик» (HTML)։ nearyou.ru։ Արխիվացված է օրիգինալից 2012-12-12-ին։ Վերցված է 02.10.2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]