Jump to content

Անտանաս Վենցլովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անտանաս Վենցլովա
լիտ.՝ Antanas Venclova
Ծնվել էհունվարի 7, 1906(1906-01-07)[1]
ԾննդավայրTrempiniai, Kalvariysky Uyezd, Սուվալկիի նահանգ, Warsaw Governorate-General, Ռուսական կայսրություն
Վախճանվել էհունիսի 28, 1971(1971-06-28)[1] (65 տարեկան)
Վախճանի վայրՎիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]
ԳերեզմանԱնտակալնիսի գերեզմանատուն
Մասնագիտությունբանաստեղծ, քաղաքական գործիչ և գրական քննադատ
Լեզուլիտվերեն
Քաղաքացիություն Լիտվա և  ԽՍՀՄ
ԿրթությունՎիտովտ Մեծի համալսարան և Marijampolė Gymnasium?
Ժանրերպոեզիա, պատմվածք, Նովել և վեպ
Գրական ուղղություններսոցիալիստական ռեալիզմ
ԹեմաներՊատմվածքներ, բանաստողծություններ, վիպակներ
Ուշագրավ աշխատանքներԼիտվական ԽՍՀ պետական հիմնի հեղինակը
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
Լենինի շքանշան Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ
և Ստալինյան մրցանակ
ԶավակներԹոմաս Վենցլովա
 Antanas Venclova Վիքիպահեստում

Անտանաս Վենցլովա (լիտ.՝ Antanas Venclova, հունվարի 7, 1906(1906-01-07)[1], Trempiniai, Kalvariysky Uyezd, Սուվալկիի նահանգ, Warsaw Governorate-General, Ռուսական կայսրություն - հունիսի 28, 1971(1971-06-28)[1], Վիլնյուս, Լիտվական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), լիտվացի խորհրդային գրող, հասարակական գործիչ։ Լիտվական ԽՍՀ ժողովրդական գրող (1965)։ Լիտվական ԽՍՀ ԳԱ թղթակից անդամ (1949)։ ԽՄԿԿ անդամ 1950 թվականից։ Լիտվական ԽՍՀ լուսավորության ժողկոմ (1940-1943)։ Լիտվական ԽՍՀ պետական հիմնի հեղինակը։

«Բարեկամություն» (1936) վեպով և «Գիշեր» (1939) պատմվածքների ժողովածուով Վենցլովան դասվել է լիտվական առաջադիմական, հակաֆաշիստ, գրողների շարքը։ Հայրենական պատերազմի տարիներին հրատարակվել են նրա «Հայրենիքի կանչը» (1943) և «Այնտեղ, որտեղ բարձր խնձորենին Է» (1945) բանաստեղծությունների ժողովածուները։ «Հատընտիր» (1951, ռուս․) ժողովածուի համար 1952 թվականին Վենցլովան արժանացել է ԽՍՀՄ պետական մրցանակի։ «Ծննդյան օրը» (1959, Լիտվ․ ՍՍՀ պետ․ մրցանակ, 1960) վեպը պատմում է Լիտվայում խորհրդային կարգերի վերահաստատման շրջանում մտավորականության ճակատագրի մասին։ Գրել է նաև «Գարնանային գետ» (1964), «Երիտասարդություն որոնելիս» (1966) և «Փոթորիկը կեսօրին» (1969) ինքնակենսագրական վիպակները։ Լիտվայի կոմկուսի 7-10 համագումարներում ընտրվել է Կենտկոմի անդամ։ ԽՍՀՄ 1-5 գումարումների Գերագույն խորհրդի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 Deutsche Nationalbibliothek Record #127168303 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտանաս Վենցլովա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 377