Անտալ Մոլներ
Անտալ Մոլներ | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1848 |
Ծննդավայր | Գեռլա, Cluj County, Ռումինիա |
Մահացել է | հունվարի 6, 1902 (53 տարեկանում) |
Մահվան վայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ, իրավաբան, լրագրող, գրող, արխիվագետ, թարգմանիչ և խմբագիր |
Աշխատավայր | Նյուգաթ |
Զբաղեցրած պաշտոններ | Հունգարիայի Ազգային ժողովի անդամ |
Antal Molnár (archivist) Վիքիպահեստում |
Անտալ Մոլներ (Մոլնարյան) Անտալ (Անտոն) Գրիգորի, նոյեմբերի 17, 1848, Գեռլա, Cluj County, Ռումինիա - հունվարի 6, 1902, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա), հունգարահայ պատմաբան, բանասեր, հրապարակախոս, քաղաքական գործիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Կլուժի և Բուդապեշտի համալսարաններում, ստացել իրավագիտության և քաղաքագիտության դոկտորի կոչում։ 1871 թ.-ին Գեռլայից ընտրվել, ապա 3 անգամ վերընտրվել է Հունգարիայի պառլամենտի անդամ, եղել պառլամենտի քարտուղար։ Իրավագիտություն է դասավանդել Բուդապեշտի համալսարանում։ Տարբեր տարիներ խմբագրել է «Հունգարական թերթեր» քաղաքական լրագիրը, «Հունգարիան և տիեզերքը» հունգարական պարբերականը։ Գրել է Հունգարիայի և համաշխարհային պատմության վերաբերյալ աշխատություններ, Գեռլային նվիրված «Հայաքաղաքի տեղագրությունը» (1871) մենագրությունը։ Եղել է Գեռլայի «Արմենիա» ամսագրի հիմնական աշխատակիցներից, այնտեղ հրատարակել հայագիտական հոդվածներ, որոնցից առավել կարևոր են «Հայերը Բուղայի ազատագրման ժամանակ» (1877, № 1), «Մովսես Խորենացի, հայ պատմահոր կյանքն ու գործը» (1896, № 9-12), «Հայաստանի պատմությունը և գրականությունը» (1898, № 3-8), «Հայերը Թուրքիայում» (1891, № 9-12) և այլն։ Ունի թարգմանություններ (ֆրանսերենից)։
Թաղված է Գեռլայի հայկական գերեզմանատանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 691)։ ![]() |