Անջելո Բեոլկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անջելո Բեոլկո
իտալ.՝ Angelo Beolco
Ծնվել էմոտ 1496[1] կամ 1500[2]
ԾննդավայրՊադովա, Վենետիկի հանրապետություն կամ ենթդ․ Պերնումիա, Պադովա, Վենետո, Իտալիա
Մահացել էմարտի 27, 1542 կամ 1542[2]
Մահվան վայրՊադովա, Վենետիկի հանրապետություն[3]
Քաղաքացիություն Վենետիկի հանրապետություն
Մասնագիտությունդրամատուրգ, դերասան, գրող և դրամատուրգ

Անջելո Բեոլկո (իտալ.՝ Angelo Beolco, բեմական անունը՝ Ռուձանտե (իտալ.՝ Ruzzante), մոտ 1496[1] կամ 1500[2], Պադովա, Վենետիկի հանրապետություն և ենթդ․ Պերնումիա, Պադովա, Վենետո, Իտալիա - մարտի 27, 1542 կամ 1542[2], Պադովա, Վենետիկի հանրապետություն[3]), իտալացի դրամատուրգ և դերասան[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անջելո Բեոլկոն եղել է ապօրենի երեխա. նրա հայրը հարուստ վաճառական էր, ով Պադովայում գտնվող հողատարածքների սեփականատեր էր, ուներ արվեստների դոկտորի և բժշկության դոկտորի աստիճաններ։ Դաստիարակվելով օրինական երեխաների հետ միասին՝ Անջելոն ստացել է լավ կրթություն, սակայն հոր ունեցվածքը ժառանգելու իրավունք չի ունեցել և կարիքից դրդված ելույթներ է ունեցել հանրության առջև[5]։

Թատերական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

18 տարեկանում Բեոլկոն Պադովայում ստեղծեց սիրողական թատերախումբ, որը ներկայացումներ էր տալիս դիմակահանդեսների ժամանակ։ Նա գրել է բեմադրությունների սցենարներ միշտ Պադովայի բարբառով. կատակերգական կամ ողբերգական բնույթի կարճ ներկայացումներ, որոնք ավարտվում էին սպանություններով[4][5]։ Բեոլկոյի խմբի անդամները միշտ հանդես էին գալիս նույն հագուստներով և անփոփոխ անուններով. Անջելով նրանց անվանում էր անփոփոխ տիպեր (tipi fissi), սակայն կերպարների բնավորությունները կարող էին փոխվել՝ կախված ժանրից։ Տարբեր պիեսներում Ռուձանտեն կարող էր լինել խաբված ամուսին, հիմար ծառա կամ պարծենկոտ զինվոր, և այդ բոլոր կերպարները նա խաղում էր նույն հագուստով[4][5][5]։

Նա շատ արագ հաջողություններ ունեցավ և ձեռք բերեց հարուստ հովանավորներ։ Նրա խումբը միշտ ելույթ էր ունենում հարուստ և հարգարժան հանրության առջև։ Բեոլկոն սկսեց գրել այդ ժամանակ տարածված «գիտական կատակերգություններ» (commedia erudita) ժանրի պիեսներ, բայց ի տարբեություն այլ դրամատուրգների՝ նա այդ պիեսները գրում էր, ոչ թե գրքով հրատարակելու համար, այլ բեմի վրա ցուցադրելու համար։

Ինչպես այդ ժամանակվա մյուս թատերական խմբակները՝ Բեոլկոյի խումբը կիսապրոֆեսիոնալ էր. այն շատ էր ելույթներ ունենում դիմակահանդեսների ժամանակ[5]։ Բեոլկոյի խմբի ոճը մեծ ազդեցություն է թողել իտալական թատրոնի վրա, բայց նրա թատրոնում բացակայում էր իմպրովիզացիան[4][6]։ Նրա խմբից ճանաչում ստացան Բուրկիելլա կեղծանունով Անտոնիո դա Մոլինոն և Անդրեա Կալմոն[5]։

Դրամատուրգիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեոլկոյի ստեղծագործություններից հայտնի են «Կոկետուհին», «Անվերնագիր կատակերգություն», «Ֆլորա», «Անկոնիտանկա», «Երկխոսություններ գյուղացիների կոպիտ լեզվով» երկերը, «Ամենածիծաղելի երկխոսություն» և ևս երկու կատակերգություններ, որոնք Պլավտոսի երկերի վերամշակումներ են. դրանք են «Կով»-ը և «Պյովանա»-ն[4]։ Նա փորձում էր հետևել այդ ժամանակի հայտնի ժանրերին և իր ստեղծագործություններով գոհացնել հանդիստատեսին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Istituto dell'Enciclopedia Italiana Enciclopedia on line (իտալ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 https://www.biografiasyvidas.com/biografia/r/ruzzante.htm
  3. 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #118793829 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Хлодовский Р. И. Беолько, Анджело // Театральная энциклопедия (под ред. С. С. Мокульского). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 1.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Дживелегов А., Бояджиев Г. Появление профессионального театра // История западноевропейского театра. От возникновения до 1789 года. — М.: Искусство, 1941.
  6. Бояджиев Г. Н. Комедия дель арте // Театральная энциклопедия (под ред. П. А. Маркова). — М.: Советская энциклопедия, 1961—1965. — Т. 3.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անջելո Բեոլկո» հոդվածին։