Jump to content

Անուպամ Տրիպատի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուպամ Տրիպատի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 2, 1988(1988-11-02) (36 տարեկան)
ԾննդավայրՆյու Դելի, Հնդկաստան
Քաղաքացիություն Հնդկաստան
ԿրթությունԿորեայի արվեստի ազգային համալսարան
ԵրկերԽաղ կաղամարներում
Մասնագիտությունդերասան
 Anupam Tripathi Վիքիպահեստում

Անուպամ Տրիպատի (անգլAnupam Teuripati, կոր․ 아누팜 트리파티[1], նոյեմբերի 2, 1988(1988-11-02), Նյու Դելի, Հնդկաստան), հնդկական ծագումով հարավկորեացի դերասան։ Հանդես գալով մի քանի ֆիլմերում և հեռուստատեսային շոուներում՝ նա համբավ ձեռք բերեց «Կաղամարի խաղ» (2021) դրամատիկ սերիալում իր գլխավոր դերով, որտեղ նա խաղաց որպես 199 համարի մասնակից՝ որպես պակիստանցի Ալի Աբդուլ[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անուպամ Տրիպատին ծնվել է Հնդկաստանի մայրաքաղաք Նյու Դելիում, 1988 թվականի նոյեմբերի 2-ին[2]։ Ծնողները պատկանում էին միջին խավին և կապ չոնեն արվեստի հետ։ Տղան սկկսել է զբաղվել դերասանությամբ և այդ գործով սկսել է հետաքրքրվել «Սպարտակի» բեմադրությանը մասնակցելուց հետո։ Միանալով դրամատուրգ Շահիդ Անվարի «Behroop» թատերախմբին՝ երիտասարդն այնտեղ աշխատել է 2006-2010 թվականներին[3]։

Հետաքրքրվելով կորեական դորամաներով՝ սկսնակ արտիստը ցանկանում էր կարիերա շարունակել Հարավային Կորեայում։ 2010 թվականին նրան հաջողվել է ստանալ կրթաթոշակ KNUA-ից՝ Կորեայի արվեստի ազգային համալսարանից[4]։ Սրա շնորհիվ Տրիպատին տեղափոխվել է Սեուլ։ Չիմանալով կորեերեն՝ ուսանողը համառորեն ուսումնասիրել է այն, ինչը տևել է երկու տարի։ Բակալավրի կոչումը ստանալուց հետո Անուպամը նպատակադրվել է ստանալ մագիստրոսի կոչում։

Մասնագիտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Այն բանից հետո, երբ KNUA-ի երրորդ կուրսում ուսանելիս գերազանց խոսում էր կորեերեն, սկսեց մասնակցել գովազդային հոլովակներում։ 2014 թվականին նա իր դեբյուտը կատարեց «Օդե իմ հորը» ֆիլմում[3], հանդես գալով որպես շրիլանկացի։ Տրիպատիի ստեղծագործական կենսագրությունը շարունակեցին «Ասուրա. խելագար քաղաք», «Հաջողակ բանալի» (2016), «Միսս և միսիս ոստիկան» (2019) ֆիլմերի անանուն կերպարները[5]։

Անուպամը հայտնվել է «Ասդալի քրոնիկները», «Օտարները դժոխքից» (2019), «Բժշկական իմաստություն» (2020) հեռուստասերիալների դրվագներում։ Ամենից հաճախ նա պատկերում էր Հարավարևելյան Ասիայի երկրներից միգրանտ աշխատողներին, որոնք փորձում էին ձուլվել կորեական հասարակությանը։

Դերասանի առաջին գլխավոր դերը եղել է ապօրինի պակիստանցի միգրանտ Աբդուլ Ալիի դերը Netflix-ի «Կաղամարի խաղ» սերիալում։ Փորձելով բարելավել կնոջ և փոքրիկ երեխայի կյանքը՝ տղամարդը որոշել է մասնակցել 199 համարի գոյատևման խաղին[6]։ Դրամայի ռեժիսոր և շոուռաներ Հվանգ Դոնգ Հյուկը նշել է, որ ընտրել է Տրիպատիին կորեերենի սահուն և զգացմունքային դերասանական վարպետության պատճառով։ Բարեհամբույր Ալին միացել է գլխավոր հերոս Սոնգ Գի Հունի «խմբին», բայց նրան դավաճանել է իր նոր ընկերներից մեկը։

Սերիալը արագ տարածում գտավ և առաջին շաբաթների ընթացքում դիտումների թիվը գերազանցեց 142 միլիոնը[2]։ Հայտնի դարձան նաև նկարահանումներին մասնակցած դերասանները։ Նրանց թվում էր Անուպամ Տրիպատին։ «Կաղամարի խաղ»-ի շնորհիվ հնդիկը դարձավ ճանաչելի, իսկ Instagram-ի նրա հետևորդների թիվը 10 հազարից հասավ 2,5 միլիոնի[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտիստի ծնողները մնացել են հայրենիքում։ Մայրը ողջ է, հայրը մահացել է 2017 թվականին[4]։ Դերասանի մայրենի լեզուն հինդին է։ Արդեն 2023 թվականին նա վարժ տիրապետում է կորեերենին և անգլերենին։ Տրիպատին ամուսնացած չէ։ Նա ապրում է Սեուլում և կրթությունը շարունակում Կորեայի արվեստի ազգային համալսարանում։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանումը Դեր Ռեժիսոր
2014 Օդե իմ հորը Երիտասարդ տղամարդ Յուն Ջեգյուն
2015 Հեռախոս Չարզ Քիմ Բոն-ջու
2016 Ասուրա։ Խենթ քաղաք Հնդիկ բանվոր Քիմ Սոն-սու
2016 Ուրախության բալանի Հնդիկ Լի Գե-բյոք
2019 Տեր և տիկին Կոպ Ծագումով Սաուդյան Արաբիայից Չոն Դա-վոն

Հեռուստատեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանումը Դեր Ալիք Ծանոթագրություն
2016 Արևի հետնորդներ Տղամարդ, ով կոշիկ է տալիս բժիշկ Քանգին Korean Broadcasting System

Netflix

6-7 սերիաներ
2017 Բյուն Հյուկի սերը Մարդ, ով աշխատանք է փնտրում Բյուն Հյուկի համար Studio Dragon

Plot Line

1 սերիա
2019 Ասդալի քրոնիկները Դրվագային դեր Lee Myung-han (tvN)

Netflix

1 սերիա
2019 Բժշկական իմաստություն Օտարերկրյա հիվանդի գործընկեր Lee Myung-han (tvN) 4 սերիա
2021 Կաղամարի խաղ Աբդուլ Ալի, №199 Siren Pictures Inc.

Netflix[8]

1-7 սերիաներ
2023 Երկրի թագավոր Արքայազն, հյուրանոցի հյուր JTBC 7-8 սերիաներ

Թատերական բեմադրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Անվանում Դեր
2015 Վատ տղա Մազար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Anupam Tripathi, Actor». Naver (կորեերեն). 2021 թ․ հոկտեմբերի 8. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 13-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Anupam Tripathi». IMDB (eng). 2021 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  3. 3,0 3,1 Ramachandran, Naman (2021 թ․ հոկտեմբերի 8). «'Squid Game' Star Anupam Tripathi on Netflix's Global Phenomenon: 'This Was Just The Starting Point'». Variety (eng). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  4. 4,0 4,1 Narin, Lee (2021 թ․ հոկտեմբերի 1). «'Squid Game' Anupam Tripathi Got a Scholarship to Korea's Top Arts University?». SBS News (eng). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հունիսի 24-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. Kirkland, Justin (2021 թ․ սեպտեմբերի 23). «Squid Game's Cast Features a Mix of Korean Film Powerhouses and Up and Comers». Esquire (eng). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Игра в Кальмара». Squid Game (ռուսերեն). 2022 թ․ հոկտեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 17-ին.
  7. Sng, Suzanne (2021 թ․ հոկտեմբերի 5). «Squid Game actors gain millions of Instagram followers after hit show». The Straits Times (eng). Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  8. «Squid Game». Netflix (eng). 2021 թ․ սեպտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ մարտի 16-ին. Վերցված է 2023 թ․ մարտի 15-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անուպամ Տրիպատի» հոդվածին։