Կաղամարի խաղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox cinema.png
Կաղամարի խաղ
Изображение логотипа
Ժանրֆիլմ փրկվելու մասին, թրիլեր[1], դրամա[2] և քրեական[3]
ԵրկիրFlag of South Korea.svg Հարավային Կորեա
Լեզուկորեերեն
ՌեժիսորՀավան Դոն Հյոկ
Գլխավոր
դերերում
Լի Ջոն Ջե, Պարկ Հայ Սու, Հո Յոն Չոն, Օ Յոն Սու, Անուփամ Տրիփաթի, Կիմ Ջու Ռյոն, Վի Հա Ջուն, Heo Sung-tae?, Kim Young-ok?, Lee Ji-ha?, Heo Dong-won?, I Tu-sok?, Լի Յումի, Լի Բյոն Հոն, Գոնգ Յու, Kang Mal-geum? և You Seong-joo?
ՍցենարիստՀավան Դոն Հյոկ
ԵրաժշտությունJung Jae-il?
Պատմվածքի վայրՀարավային Կորեա
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ9
Էկրաններին էսեպտեմբերի 17, 2021-ից
ՀեռուստաալիքՆեթֆլիքս
ԴիստրիբյուտորՆեթֆլիքս
Պաշտոնական կայքէջ

«Կաղամարի խաղ» (անգլ.՝ Squid Game, կորեերեն՝ 오징어게임), հարավկորեական դրամա սերիալ գոյատևման մասին, որը գրվել և նկարահանվել է ռեժիսոր Հվան Դոնհյուքի կողմից։ Սերիալը բաղկացած է ինը սերիաներից[4][5]։ Թողարկվել է 2021 թվականի սեպտեմբերի 17-ին Նեթֆլիքսում[6][7]։

Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

No.TitleDirected byWritten byOriginal release date
1 "Կարմիր լույս, կանաչ լույս (무궁화 꽃이 피던 날)" Հվան ԴոնհյուքՀվան ԴոնհյուքՍեպտեմբերի 17, 2021 (2021-09-17)
Գլխավոր հերոսը՝ Սոն Գիհունը, ունենում է հսկայական պարտքեր։ Գտնվելով կայարանում՝ էլեգանտ հագնված տղամարդը նրան առաջարկում է խաղալ դաքջի (կորեերեն՝ 딱지) խաղը, այն պայմանով, որ եթե հաղթում է Գիհունը, ստանում է 100․000 վոն, իսկ եթե նա պարտվում է ապա կոստյումով տղամարդը նրան ապտակում է։ Խաղից հետո տղամարդը Գիհունին քարտ է տալիս՝ նրան հրավիրելով խաղալ ավելի մեծ գումարով։ Գիհունը համաձայնվում է և անգիտակից վիճակում հայտնվում է խորհրդավոր վայրում 455 այլ խաղացողների հետ, որոնք արթնանում են հանրակացարանում և տարբերակվում իրենց հագուստի համարներով։ Հաստատությունը ղեկավարում է դիմակավոր անձնակազմը։ Բոլոր խաղացողները գտնվում են ծանր ֆինանսական վիճակում և նրանք կստանան միլիարդավոր շահած մրցանակային գումար, եթե վեց օրվա ընթացքում հաղթեն վեց խաղ։ Գիհունը բարեկամանում է 001 խաղացողի՝ տարեց տղամարդու հետ և գտնում է նաև իր նախկին դասարանցուն։ Խաղացողների մեջ Գիհունը տարբերում է նաև մի աղջկա, որը նրանից գումար է գողացել։ Առաջին խաղը, լինում է «Կարմիր լույս, կանաչ լույս»-ը, որի ժամանակ մահանում են բազմաթիվ մարդիկ, Գիհունը խուճապի է մատնվում, բայց նա հաղթում է և խաղի վերջին պահին նրան փրկում է 199 խաղացողը։ 
2 "Դժոխք (지옥)" Հվան ԴոնհյուքՀվան ԴոնհյուքՍեպտեմբերի 17, 2021 (2021-09-17)
Առաջին խաղի ժամանակ սպանվում են ավելի քան խաղացողների կեսը։ Ողջ մնացածների մեծ մասը որոշում է լքել խաղը։ Համաձայն խաղի համաձայնագրի երրորդ կետի, եթե մեծամասնությունը համաձայնի ավարտել խաղերը, բոլոր խաղացողները կգնան տուն։ Խաղացողները քվեարկում են, և վճռորոշ ձայնը հասնում է խաղացող 001-ին, որը քվեարկում է կողմ և այդպիսով մնացած խաղացողները անվտանգ հեռանում են տուն։ Տուն վերադառնալուց հետո Գիհունը գնում է ոստիկանություն, բայց ոչ-ոք չի հավատում նրան, բացառությամբ դետեկտիվ Հվան Ջունհոն, որի եղբայրը անհետ կորել է և նա նույնպես Գիհունի նման ստացել է նույն քարտը։ Խաղի անձնակազմը խաղացողներին հնարավորություն է տալիս վերսկսել խաղը, և շատերը վերադառնում են, այդ թվում Գիհունը, որի մայրը բուժվելու համար գումարի մեծ կարիք ունի, Սանուն, որին սպառնում են ձերբակալել ֆինանսական խարդախությունների համար։ 001 խաղացողը նախընտրում է խաղալ խաղը և հաղթել գումարը, քան ապրել ազատության մեջ։ 067 խաղացողը ցանկանում է իր ծնողներին դուրս բերել Հյուսիսային Կորեայից։ 199 խաղացողը խաղին մասնակցում է իր ընտանիքի համար։ 
3 "Անձրևանոցով տղամարդը (우산을 쓴 남자)" Հվան ԴոնհյուքՀվան ԴոնհյուքՍեպտեմբերի 17, 2021 (2021-09-17)
Դետեկտիվ Ջունհոն որոշում է հետևել խաղի անձնակազմին և նրանց հետ հասնում է խաղի համար նախատեսված կղզի։ Նա սպանում է դիմակավոր անձնակազմի անդամներից մեկին և նրա դիմակը հագնելով ներխուժում է ներս։ Գիհունը, Սանուն, 001 և 199 խաղացողները միավորվում են որպես թիմ և որոշում են խաղալ միասին։ Խաղին վերադառնում է նաև 212 խաղացողը, որը նախորդ անգամ աղաչում էր իրեն բաց թողնել։ Գիշերը, 067 խաղացողը զուգարանի օդափոխության անցքերով աննկատ գնում է խոհանոց և տեսնում է թե ինչպես է խաղի անձնակազմը հալեցնում շաքարավազ։ Հաջորդ օրը Սանուն աղջկանից իմանում է դա և կռահում է թե ինչ խաղ են խաղալու։ Երկրորդ խաղը լինում է դալգոնան։ Խաղը հաղթելու համար պետք է շաքարից և սննդային սոդայից պատրաստված կոնֆետի ավելորդ մասերն առանձնացնել ընտրված ֆորմայից։ Սանուն իր թիմի անդամներին չի ասում, որ կռահել է խաղը և ընտրում է հեշտ ձևով ֆորման։ Գիհունը վերցնում է անձրևանոցը և հաղթում է խաղը, չնայած նրան, որ դա ամենադժվարն էր։ 212 խաղացողը օգնում է Դեքսուին՝ կրակայրիչը նրան փոխանցելով։ Խաղի դիմակավոր անձնակազմի անդամներից մեկը մահանում է և դետեկտիվ Ջունհոն վերցնում է նրա դիմակը։ 
4 "Մնալով թիմի հետ (쫄려도 편먹기)" Հվան ԴոնհյուքՀվան ԴոնհյուքՍեպտեմբերի 17, 2021 (2021-09-17)
5 "Արդար աշխարհ (평등한 세상)" Հվան ԴոնհյուքՀվան ԴոնհյուքՍեպտեմբերի 17, 2021 (2021-09-17)
6 "Գանբու (깐부)" Հվան ԴոնհյուքՀվան ԴոնհյուքՍեպտեմբերի 17, 2021 (2021-09-17)
7 "VIP-ներ" Հվան ԴոնհյուքՀվան ԴոնհյուքՍեպտեմբերի 17, 2021 (2021-09-17)
8 "Հետևի մարդ (프론트맨)" Հվան ԴոնհյուքՀվան ԴոնհյուքՍեպտեմբերի 17, 2021 (2021-09-17)
9 "Մի հաջողակ օր (운수 좋은 날)" Հվան ԴոնհյուքՀվան ԴոնհյուքՍեպտեմբերի 17, 2021 (2021-09-17)

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

456 մարդ, որոնք իրենց կյանքում ունեցել են ֆինանսական դժվարություններ, հրավիրվում են մասնակցելու խորհրդավոր գոյատևման խաղի։ Մասնակցելով ավանդական մանկական խաղերի շարքին, որոնք սակայն մահացու են, նրանք իրենց կյանքը վտանգի տակ են դնում 45,6 միլիարդ վոն (38,5 միլիոն ԱՄՆ դոլար) մրցանակի համար, որը ստանալու է միայն խաղի վերջին հաղթողը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուր։[8]

  • Լի Չոնջե՝ Սոն Գիհուն (No. 456)[9]
Վարորդ և խաղամոլ։ Նա ապրում է իր մոր հետ, ամուսնալուծված է կնոջ հետ և փորձում է աջակցել դստերը ֆինանսապես։ Նա մասնակցում է խաղին, որպեսզի վերադարձնի իր պարտքերը։
  • Փաք Հեսու՝ Չո Սանու (No. 218)
Նա սովորել է Սեուլի ազգային համալսարանում և խաղում հայտնվել է իր հաճախորդներից գումար գողանալու պատճառով։
Ոստիկանության սպա, որը մտնում է խաղի մեջ իր կորած եղբորը գտնելու համար[10]։
  • Օ Յանսու՝ Օ Իլնամ (No. 001)
Ծեր տղամարդ, որն ունի գլխուղեղի ուռուցք և նախընտրում է խաղալ խաղն ու մեռնել քան սպասել իր մահվանը դրսում։
Հյուսիսկորեացի փախստական, որը մտնում է խաղի մեջ բրոքերին վճարելու համար, որը կվերադարձնի իր ընտանիքի անդամներին Հյուսիսային Կորեայից։
  • Հո Սոնթե՝ Չան Դեքսու (No. 101)
Գանգստեր, որը մասնակցում է խաղին իր պարտքերը վճարելու համար։
  • Քիմ Չուրեն՝ Հան Մինյո (No. 212)
Խորհրդավոր և մանիպուլյատիվ կին, որը պնդում է, որ նա աղքատ միայնակ մայր է[11]։
Օտարերկրացի աշխատող մարդ, որը Պակիստանից է, մասնակցում է խաղին իր ընտանիքը պահելու համար, երբ նրան բոսը ամիսներով հրաժարվում է վճարել իր աշխատանքի համար։
  • Յու Սոնջու՝ Բյոնգի (No. 111)
Բժիշկը, որը գաղտնի աշխատում է պահակների խմբի հետ, որոնք վաճառում են մահացած մասնակիցների օրգանները, իսկ դրա դիմաց նրանք բժշկին պատմում են մյուս խաղերի մասին։
Երիտասարդ աղջիկ, որը դուրս է եկել բանտից իր դաժան հոր սպանությունից հետո։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. What is 'Squid Game' on Netflix? Here's what you need to know
  2. https://www.ezanime.net/squid-game-que-esta-haciendo-que-este-k-drama-sea-increiblemente-popular-entre-la-gente-descubrelo/
  3. https://www.bbc.com/news/world-asia-58729766
  4. «Squid Game - (Korean Drama, 2020, 오징어게임)»։ HanCinema։ Վերցված է August 12, 2021 
  5. «Korean series ‘Squid Game’ gives deadly twist to children’s games»։ ABS-CBN News։ Վերցված է September 15, 2021 
  6. Kim Ji-won (August 11, 2021)։ «전여빈 나나 류경수 ‘글리치’ 촬영 중단 “보조출연자 코로나 확진”[공식]» [[Official] Lee Jung-jae X Park Hae-soo's 'Squid Game' to be released on Netflix on September 17th]։ Ten Asia (կորեերեն) (Naver)։ Վերցված է August 12, 2021 
  7. Robinson Jacob (August 11, 2021)։ «Netflix K-Drama Thriller ‘Squid Game’ Season 1: Coming to Netflix in September 2021»։ What's on Netflix։ Վերցված է August 12, 2021 
  8. Kim Yoo-jin (August 26, 2021)։ «'오징어 게임' 오영수·위하준→허성태·김주령, 목숨 건 '일촉즉발' 서바이벌 참가» ['Squid Game' Oh Young-soo, Wi Ha-joon → Heo Seong-tae, Kim Joo-ryung participate in the life-threatening 'one-touch' survival]։ Xports News (կորեերեն) (Naver)։ Վերցված է August 26, 2021 
  9. Bae Hyo-joo (August 11, 2021)։ «이정재, 456억 향한 질주” 넷플릭스 ‘오징어 게임’ 9월17일 공개[공식]» [Lee Jung-jae, sprinting towards 45.6 billion” Netflix ‘Squid Game’ released on September 17th [Official]]։ Newsen (կորեերեն) (Naver)։ Վերցված է August 12, 2021 
  10. Jang Ah-reum (June 2, 2020)։ «[단독] 위하준, 넷플릭스 오리지널 '오징어 게임' 합류…이정재와 호흡» [[Exclusive] Ha-Jun Wi joins Netflix's original 'Squid Game'... Breathing with Lee Jung-jae]։ News 1 (կորեերեն)։ Վերցված է August 12, 2021 
  11. Lee Da-won (September 18, 2021)։ «‘오징어 게임’ 이 여자 누구야?» [Who is this girl from 'Squid Game'?]։ Sports trend (կորեերեն) (Naver)։ Վերցված է September 18, 2021 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]