Անուշավան Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անուշավան Ալեքսանյան
հոկտեմբերի 20, 1969(1969-10-20)[1] - հոկտեմբերի 24, 2020(2020-10-24)[1] (51 տարեկան)
ԾննդավայրԱռինջ, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՄարտունի, Մարտունու շրջան, Արցախ
Քաղաքացիություն Հայաստան
Ծառայության տարիներ1992 - 1996
Պաշտոնհետախուզության պետ
Պարգևներ
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալ

Անուշավան Սոսիկի Ալեքսանյան (հոկտեմբերի 20, 1969(1969-10-20)[1], Առինջ, Աբովյանի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 24, 2020(2020-10-24)[1], Մարտունի, Մարտունու շրջան, Արցախ), հայ ազտամարտիկ, «Հատուկ գունդ» զորամիավորման անդամ, «Պատերազմի վերտերանների միություն» ՀԿ-ի վարչության անդամ, Արցախյան ազատամարտի և 44-օրյա պատերազմի մասնակից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1969 թվականի հոկտեմբերի 20-ին Աբովյանի շրջանի Առինջ գյուղում[2]։

Մարտական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականի փետրվարի 11-ից անդամագրվել է Հատուկ գունդ զորամիավորմանը, մասնակցել Արցախյան ազատամարտին։ 1992 թվականի ապրիլի 19-ից մինչև հուլիսի 4-ը մասնակցել է Շահումյանի շրջանի մարտական գործողություններին։ 1992 թվականի օգոստոսի 4-ից մինչև օգոստոսի 10-ը մասնակցել է Արծվաշենի մարտական գործողություններին, ապա օգոստոսի 15-ից մինչև հոկտեմբերի 6-ը, 1993 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 17-ը և հոկտեմբերի 17-ից մինչև նոյեմբերի 23-ը մասնակցել Լաչինի շրջանի մարտական գործողություններին։ 1994 թվականի հունվարի 12-ից մինչև հունվարի 27-ը և մարտի 16-ից մինչև մայիսի 13-ը մասնակցել է Վարդենիսի շրջանի մարտական գործողություններին[3]։ Հրադադարից հետո, մինչև 1996 թվականը եղել է պայմանագրային զինծառայող, հետախուզության պետ[2]։

2020 թվականի սեպտեմբերի 29-ից որպես սպա մասնակցել է 44-օրյա պատերազմին, հոկտեմբերի 1-ից կռվել է Մարտունու 2-րդ պաշտպանական շրջանում։ Զոհվել է 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, անօդաչու թռչող սարքի հարվածից[2]։ Զոհվելու մասին պաշտոնապես հայտարարվել է Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի կողմից՝ 2020 թվականի նոյեմբերի 17-ին[4]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]