Աննա Քլամսկի
Աննա Քլամսկի անգլ.՝ Anna Chlumsky | |
---|---|
![]() | |
Ծնվել է | դեկտեմբերի 3, 1980[1] (44 տարեկան) |
Ծննդավայր | Չիկագո |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | Czech Americans? և Խորվաթները ԱՄՆ-ում |
Կրթություն | Չիկագոյի համալսարան |
Մասնագիտություն | կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի |
Ամուսին | Shaun So? |
![]() |
Աննա Քլամսկի (անգլ.՝ Anna M. Chlumsky, դեկտեմբերի 3, 1980[1], Չիկագո), ամերիկացի դերասանուհի, որն առավել հայտնի է «Փոխնախագահը» սերիալում Էմի Բրուքհայմերի դերով։ «Էմմի» մրցանակի հնգակի հավակնորդ։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]
Քլամսկին ծնվել է Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքում[2] երգչուհի, դերասանուհի և նախկին բորտուղեկցորդուհի Նենսիի (օրիորդական անունը՝ Զունչիչ) և շեֆ-խոհարար, սաքսոֆոնահար Ֆրենկ Քլամսկի Կրտսերի հռոմեական կաթոլիկ ընտանիքում[3]։ Հոր կողմից լեհական արմատներ ունի, մոր կողմից՝ խորվաթական և չեխական։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1989-1998
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլամսկին հայտնի է դարձել 1991 թվականի «Իմ աղջիկ» ֆիլմում և 1994 վականին նկարահանված «Իմ աղջիկ 2»-ի շարունակությունում գլխավոր դերով[4]։ Նա նաև գլխավոր դեր է խաղացել Քրիստինա Ռիչիի հետ 1995 թվականին «Արջի սարի գաղտնիքը» ընտանեկան ֆիլմում, որը կինովարձույթում հաջողություն չի ունեցել, ինչպես նաև նկարահանվել է ևս մի քանի նախագծերում[4]։
1999-2005. ընդմիջում դերասանական կարիերայում
[խմբագրել | խմբագրել կոդը]Քլամսկին սովորել է Չիկագոյի համալսարանում, որտեղ մասնագիտացել է միջազգային հետազոտությունների ոլորտում, և ավարտել է 2002 թվականին։ Ավարտելուց հետո նա որոշ ժամանակ աշխատել է «Zagat Survey» ընկերությունում, որը մասնագիտացած էր ռեստորանների մասին գնահատականների մեջ, ինչպես նաև որպես «HarperCollins» հրատարակչության խմբագրի օգնական։ Շուտով գիտակցելով, որ աշխատանքն իրեն ոչ մի հաճույք չի պատճառում, Քլամսկին որոշել է վերադառնալ դերասանուհու աշխատանքին և պաշտոնական ուսուցում է ստացել Մանհեթենի թատերական դպրոցում[5]։
2006 թվականից առ այսօր
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Քլամսկին էկրաններից տասնամյա բացակայությունից հետո հայտնվել է «Ստուդիա 30» սերիալի դրվագներից մեկում, իսկ հետո շարունակել է նկարահանվել հեռուստատեսությունում և անկախ ֆիլմերում։ 2008 թվականին իր թատերական առաջին դեբյուտը կատարել է Ֆիլիպ Սեյմուր Հոֆմանի «Անվերապահ» բեմադրությամբ։
2012 թվականից սկսած խաղացել է Էմի Բրուքհայմերի՝ հերոսուհի Ջուլիա Լուի-Դրեյֆուսի օգնականի դերը «Փոխնախագահը» հեռուստասերիալում[6]։ Այս դերը Քլամսկիին բերել է «Էմմիի» հինգ մրցանակ՝ կատակերգական սերիալում երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հոկտեմբերին Քլամսկին հայտարարել է իր նշանադրության մասին ԱՄՆ բանակի պահեստազորի զինծառայող Շոն Սոյի հետ[7], ում հետ ծանոթացել էր Չիկագոյի համալսարանում սովորելու ժամանակ 2000 թվականին[8] և որը ծառայել էր Աֆղանստանում[9]։ Նրանք ամուսնացել են 2008 թվականի մարտի 8-ին Բրուքլինում և ունեն երկու դուստր՝ Պենելոպա Ջոանը (ծնվ. 2013 թվականի հուլիսի 11-ին)[10] և Կլարա Էլիզաբեթը (ծնվ. 2016 թվականի հուլիսի 28-ին)[11]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կինո
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1989 | Քեռի Բաք | Uncle Buck | աշակերտուհի | |
1991 | Իմ աղջիկ | My Girl | Վեյդա Սալտենֆաս | |
1994 | Իմ աղջիկ 2 | My Girl 2 | Վեյդա Սալտենֆաս | |
1994 | Փնտրում եմ մայրիկիս | Trading Mom | Էլիզաբեթ Մարտին | |
1995 | Արջի սարի գաղտնիքը | Gold Diggers: The Secret of Bear Mountain | Ջոդի Սալերնո | |
2005 | Սպասիր | Wait | Կարա | Կարճամետրաժ ֆիլմ |
2007 | Խենթ մրցարշավորդ | Blood Car | Լորեյն | |
2008 | Գաղտնալսել | Eavesdrop | Չեսլի | |
2009 | Օղակի մեջ | In the Loop | Լիզա Ուելդ | |
2009 | Լավ տղա | The Good Guy | Լիզա | |
2009 | - | My Sweet Misery | Քլոե | |
2010 | - | Civil Unions: A Love Story | Կարճամետրաժ ֆիլմ | |
2011 | Դեղահաբ | The Pill | Նելլի | |
2013 | - | Prez | Տիկին Շելբի | Կարճամետրաժ ֆիլմ |
2013 | Բարեկամության մասին խորհուրդներ
Բերտից և Առնիից |
Bert and Arnie’s Guide to Friendship | Սաբրինա | |
2014 | - | Floating Sunflowers | Ջուն | Կարճամետրաժ ֆիլմ |
2015 | Շրջագայության ավարտը | The End of the Tour | Սառա | |
2019 | Հալա | Hala | Շենոն |
Հեռուստատեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Անգլերեն անվանում | Դեր | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
1997 | Երեխայի ցանկությունը | A Child’s Wish | Միսի Չենդլեր | Հեռուստաֆիլմ |
1997 | - | Miracle in the Woods | Ջինա Ուետերբի/Ֆիելդ Փեա | Հեռուստաֆիլմ |
1998 | Կուպիդոն | Cupid | Ջիլ | Դրվագ՝ «Meat Market» |
1998 | Վաղը գալիս է այսօր | Early Edition | Մեգան Քլարկ | Դրվագ՝ «Teen Angels» |
2007 | Ստուդիա 30 | 30 Rock | Լիզ Լեմլեր | Դրվագ՝ «The Fighting Irish» |
2007 | Շաբաթը 8 օր | Eight Days a Week | Ռայլի Մաքգան | Չհրապարակված սերիալ |
2007, 2010 | Օրենք և կարգ | Law & Order | Մերի Քելվին, Լիզա Քլեյն | Դրվագներ՝ «Charity Case»; «Innocence» |
2009 | - | House Rules | Սքոթի Ֆիշեր | Հեռուստաֆիլմ |
2009 | Կուպիդոն | Cupid | Ջոզի | 4 դրվագ |
2009 | Տղաները օրացույցից | 12 Men of Christmas | Ջեն Լուկաս | Հեռուստաֆիլմ |
2010 | Գաղտնի գործողություններ | Covert Affairs | Վիվիեն Լոնգ | Դրվագ՝ «I Can’t Quit You, Baby» |
2010 | The Quinn-tuplets | The Quinn-tuplets | Ռեյչել Քուին | Հեռուստաֆիլմ |
2011 | Հանգցրեք լույսը | Lights Out | Չարլի | Դրվագներ՝ «The Shot», «Head Games» |
2011 | Երեք շաբաթ, երեք երեխա | Three Weeks, Three Kids | Ջենիֆեր Միլս | Հեռուստաֆիլմ |
2011 | Սպիտակ օձիք | White Collar | գործակալ Մելիսա Մեթյուս | Դրվագներ՝ «Where There’s a Will», «Countdown» |
2012-2019 | Փոխնախագահը | Veep | Էմի Բրուքհայմեր | Մշտական դեր, 65 դրվագ |
2012 | Բանակի կանայք | Army Wives | Ջեսիկա Անդերսոն | Դրվագ՝ «Tough Love» |
2012 | Օրենք և կարգ։ Հատուկ կորպուս | Law & Order: Special Victims Unit | Ջոսլին Փեյլի | Դրվագ՝ «Twenty-Five Acts» |
2013-2014 | Հանիբալ | Hannibal | Միրիամ Լաս | 4 դրվագ |
2016 | Ռոբոցիպ | Robot Chicken | Քելլի/բուժքույր (հնչյունավորում) | Դրվագ՝ «Western Hay Batch» |
2017 | Կա՛նգ առ և այրվի՛ր | Halt and Catch Fire | դոկտոր Քեյթի Հերման | Կրկնվող դեր, 5 դրվագ |
2021 | Ա՜խ, այս երեխաները | Rugrats | Շառլոտ Փիքլզ (հնչյունավորում) | Հիմնական դեր |
2022 | Հնարելով Աննային | Inventing Anna | Վիվիան Քենթ | Հիմնական դեր |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
- ↑ «Anna Chlumsky» (անգլերեն). TVGuide.com. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ «FRANK CHLUMSKY's Obituary on Chicago Tribune». Chicago Tribune. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ հունիսի 19-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 13-ին.
- ↑ 4,0 4,1 «Anna Chlumsky- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 1-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 24-ին.
- ↑ Caro, Mark (2010 թ․ մայիսի 19). «'My Girl' star Anna Chlumsky all grown up». Chicago Tribune. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 20-ին.
- ↑ Bentley, Jean (2010 թ.դեկտեմբերի 03). «Congress Bans Loud Commercials, 'Dora the Explorer' Actress Withdraws Lawsuit and More». TV Squad. AOL.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ. նոյեմբերի 01-ին. Վերցված է 2011 թ. հունվարի 20-ին.
- ↑ «My Girl's Anna Chlumsky Engaged». People. 2007 թ. հոկտեմբերի 11. Արխիվացված օրիգինալից 2011 թ. մարտի 29-ին. Վերցված է 2011 թ. ապրիլի 13-ին.
- ↑ Cooper, Gael Fashingbauer (2014 թ. հոկտեմբերի 24). «'Veep' star discusses struggles of life as a military girlfriend». TODAY.com (անգլերեն). Վերցված է 2017 թ. մայիսի 29-ին.
- ↑ Southwick, Hannah (2022 թ. փետրվարի 11). «My Girl for Life! Find Out All About the Guy Lucky to Be Anna Chlumsky's Husband, Shaun So». Parade: Entertainment, Recipes, Health, Life, Holidays (անգլերեն). Վերցված է 2022 թ. փետրվարի 15-ին.
- ↑ «Anna Chlumsky Welcomes Daughter Penelope Joan». Արխիվացված օրիգինալից 2016 թ. մայիսի 31-ին. Վերցված է 2013 թ. հուլիսի 18-ին.
- ↑ «Anna Chlumsky Welcomes Daughter Clara Elizabeth». PEOPLE.com. Արխիվացված օրիգինալից 2017 թ. հուլիսի 11-ին. Վերցված է 2017 թ. հուլիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Աննա Քլամսկի Internet Movie Database կայքում
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աննա Քլամսկի» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 3 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Չիկագո քաղաքում ծնվածներ
- Չիկագոյի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- 20-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- «Երիտասարդ դերասան» մրցանակի դափնեկիրներ
- Ամերիկացի երեխա դերասանուհիներ
- Ամերիկացի կին հնչյունավորողներ
- Ամերիկացի կինոդերասանուհիներ
- Ամերիկացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով
- Թատրոնի ամերիկացի դերասանուհիներ
- Հոլիվուդ