Աննա Սիբերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Աննա Սիբերգ
դան․՝ Anna Louise Birgitte Syberg
Anna Syberg 1915 by Fritz Syberg.jpg
Ի ծնեդան․՝ Anna Louise Birgitte Hansen
Ծնվել էհունվարի 7, 1870(1870-01-07)[1][2][3][…]
ԾննդավայրՖոբորգ, Ֆոբորգ Միտֆյուն, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա
Վախճանվել էհուլիսի 4, 1914(1914-07-04)[1][2][3] (44 տարեկան)
Մահվան վայրԿոպենհագեն, Դանիա
ՔաղաքացիությունFlag of Denmark.svg Դանիա
Մասնագիտություննկարչուհի
Թեմաներգեղանկարչություն
ՈւսուցիչՍիրակ Հանսեն[4], Կարլ Ենսեն[4] և Լյուդվիգ Բրանդստրուպ[4]
ՀայրՍիրակ Հանսեն
ԱմուսինFritz Syberg?
ԶավակներԲես Գիրսինգ, Հանս Սիբերգ, Franz Syberg? և Ernst Syberg?
Commons-logo.svg Anna Syberg Վիքիպահեստում

Աննա Լուիզա Բիրգիտտա Հանսեն (դան․՝ Anna Louise Birgitte Hansen, ամուսնական ազգանունը` Սիբերգ, հունվարի 7, 1870(1870-01-07)[1][2][3][…], Ֆոբորգ, Ֆոբորգ Միտֆյուն, Հարավային Դանիա տարածաշրջան, Դանիա - հուլիսի 4, 1914(1914-07-04)[1][2][3], Կոպենհագեն, Դանիա), դանիացի նկարչուհի, որը ամուսնու՝ Ֆրից Սիբերգի հետ միասին ընդգրկված է եղել Ֆյունի նկարիչների ստեղծագործական խմբում[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աննան ծնվել է դեկորատոր-նկարիչ Պետեր Սիրակ Հանսենի (1833-1904) ընտանիքում, որը աշխարհիկ կյանք է վարել և ունեցել բաց սրահ տեղի նկարիչների և արվեստի դպրոցների ուսանողների հավաքույթների և հանդիպումների համար։ Այս հանդիպումներից մեկում Աննան ծանոթացել է իր ապագա ամուսնու՝ Ֆրից Սիբերգի հետ, ով մինչև 1882 թվականը վերապատրաստվել է հոր արվեստանոցում։ Այդ ժամանակ Աննան երաժշտություն է սովորել, իսկ հոր ղեկավարությամբ` նկարչություն և յուղանկարային գեղանկարչություն։ Նրա եղբայրը՝ Պետերը, շուտով դարձել է հայտնի նկարիչ։ Հայրենի Ֆոբորգի տեխնիկական դպրոցում սովորելուց հետո աղջիկը մեկնել է Կոպենհագեն։ 1890 թվականին նա խորությամբ ուսումնասիրել է արվեստ քանդակագործ Լյուդվիգ Բրանդստրուպի և նկարիչ Կարլ Ենսենի մոտ։ 1892-1894 թվականներին Աննան Կոպենհագենի ճենապակու թագավորական մանուֆակտուրայում աշխատել է որպես ճենապակու գեղանկարիչ, ինչպես նաև նկարել է ծաղկային կտավներ, հիմնականում մանուշակներով և քրիզանթեմներով և տվել երաժշտության ու երգարվեստի մասնավոր դասեր։ 1894 թվականին նա ամուսնացել է Ֆրից Սիբերգի հետ։ Սիբերգների ընտանիքն ունցել է յոթ երեխա. որդիներից մեծ ճանաչում են ձեռք բերել պատկերազարդող-նկարիչ Էռնստը և կոմպոզիտոր Ֆրիցը[6]։

Ֆրից Սիբերգ, «Աննա Սիբերգը դաշնամուրի մոտ»

1902 թվականին Սիբերգները մեկնել են Կերտեմինե կոմունայի Պիլեգարդեն քաղաք։ Այստեղ արդեն բնակվում էին նրանց ընկերները՝ նկարիչներ Ալեդը և Յոհաննես Լարսենները, ինչպես նաև մի շարք այլ ստեղծագործող գործիչներ, այդ թվում՝ գրականության բնագավառում ապագա Նոբելյան մրցանակակիր` Յոհանես Ենսենը։ Կերտեմինում Աննան հիմնականում զբաղվել է ծաղկային թեմաներով ջրաներկային գեղանկարչությամբ։ Նկարչուհին կատարելագործել է ճենապակու գործարանում տիրապետած իր ոճը՝ կիրառելով մեկ շերտը մյուսի վրա պատկերելու դասական տեխնիկան, ինչը պատկերին տալիս էր հատուկ թեթևություն։

Սիբերգի աշխատանքները ցուցադրվել են 1889-1910 թվականներին Շարլոտտենբորգ ամրոցում կազմակերպված գարնանային ցուցահանդեսներում։ Այն բանից հետո, երբ Ֆրից Սիբերգը բավականաչափ գումար է վաստակել իր վաճառված նկարներից, ամուսինները որոշում են միջոցներ նվիրաբերել թանգարան ստեղծելու համար, որտեղ պետք է ցուցադրվեին «Ֆյունի նկարիչները»-ի խմբի վարպետների ստեղծագործությունները, որոնց թվում էին Աննա և Ֆրից Սիբերգները։ 1910 թվականին թանգարանն իր դռներն է բացել հասարակության առջև։ Սկզբում թանգարանն ընդունել է միայն խմբի կազմում ընդգրկված տղամարդ նկարիչների աշխատանքները։ Միայն Աննայի մահից երկու տարի անց կազմակերպվել է նրա աշխատանքներին նվիրված առանձին ցուցահանդես։

Աննա Սեբերգը մահացել է լեղապարկի բորբոքումից, 44 տարեկան հասակում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]